https://arm.sputniknews.ru/20220513/nikol-pashinjany-vanadzor-hamajnqi-ghekavari-pashtonakatar-e-nshanakel-42004342.html
Նիկոլ Փաշինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել
Նիկոլ Փաշինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել
Sputnik Արմենիա
2021 թվականի ընտրություններում Վանաձորում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: 13.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-13T13:24+0400
2022-05-13T13:24+0400
2022-05-13T13:35+0400
վանաձոր
համայնքի ղեկավար
մամիկոն ասլանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42005074_0:0:1647:926_1920x0_80_0_0_ebc605b1e3c78253309e1623584f1baf.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-նշված է որոշման մեջ:Հիշեցնենք` ԱԺ-ն ապրիլի 1-ի արտահերթ նիստում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ՔՊ–ի առաջարկով լրացում էր կատարել։2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12 814 ընտրող (45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42005074_0:0:1647:1236_1920x0_80_0_0_581da6937e13dcb9558c551d0cf54a2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վանաձոր, համայնքի ղեկավար, մամիկոն ասլանյան
վանաձոր, համայնքի ղեկավար, մամիկոն ասլանյան
Նիկոլ Փաշինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել
13:24 13.05.2022 (Թարմացված է: 13:35 13.05.2022) 2021 թվականի ընտրություններում Վանաձորում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-
նշված է որոշման մեջ:Հիշեցնենք` ԱԺ-ն ապրիլի 1-ի արտահերթ նիստում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ՔՊ–ի առաջարկով լրացում էր կատարել։
Այդ փոփոխությամբ ՀՀ վարչապետին իրավունք է տրվել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել այն դեպքում, եթե նորընտիր ավագանին համայնքի ղեկավարի ընտրություն չի իրականացնում օրենքով նախատեսված 20 օրվա ընթացքում։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12 814 ընտրող (45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը։ Բայց դրանից մեկ օր առաջ
Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։