https://arm.sputniknews.ru/20220513/krakvocner-erevanum-hivandanvoc-en-teghapvokhel-3-tghamardu-41992687.html
Կրակոցներ Երևանում. հիվանդանոց են տեղափոխել 3 տղամարդու
Կրակոցներ Երևանում. հիվանդանոց են տեղափոխել 3 տղամարդու
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Այսօր` մայիսի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ 13.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-13T10:01+0400
2022-05-13T10:01+0400
2022-05-13T12:06+0400
կրակոց
երևան
հիվանդանոց
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/09/24834237_0:0:1600:901_1920x0_80_0_0_0f6b73bdcc326cb7439cf837a7a1269c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Այսօր` մայիսի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, որի դիմային հատվածում եղել է 11 կրակոցի, իսկ հետևի մասում՝ 7 կրակոցի հետք։Հայտնաբերվել է 2 գնդակ, 1 չկրակված փամփուշտ, մոտ 20 հատ 7.65 մմ տրամաչափի պարկուճ, ինչպես նաև արնանման հետքեր և կորսետ։Տեղում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։Կրակոցներ Նալբանդյան գյուղում. մեկ մարդ մահացել է, 2-ը՝ վիրավորվելՊարզվել է, որ դեպքի վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ 64-ամյա Վաչագան Հ-ն` «աջակողմյան հեմոպրոտեքս» ախտորոշմամբ։ Նույն հիվանդանոց է տեղափոխվել («ձախ անոթափոսի կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ) Սարգիս Ս-ն, որի ամբողջական տվյալները ճշտվում են, իսկ «պոլիտրավմա» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Բ-ն։Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության հանցափորձ), 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են որոշ հանգամանքներ, կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/09/24834237_177:0:1600:1067_1920x0_80_0_0_066bb96e299e915a53192b2983f3fdbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրակոց, երևան, հիվանդանոց, հհ ոստիկանություն
կրակոց, երևան, հիվանդանոց, հհ ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Այսօր` մայիսի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
«Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության բժշկի կողմից, որը հայտնել է, որ կանչով մեկնել է Ա. Հովաննիսյան փողոց, որտեղ 25 տան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր»,- գրում է կայքը։
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, որի դիմային հատվածում եղել է 11 կրակոցի, իսկ հետևի մասում՝ 7 կրակոցի հետք։
Հայտնաբերվել է 2 գնդակ, 1 չկրակված փամփուշտ, մոտ 20 հատ 7.65 մմ տրամաչափի պարկուճ, ինչպես նաև արնանման հետքեր և կորսետ։
Տեղում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Պարզվել է, որ դեպքի վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ 64-ամյա Վաչագան Հ-ն` «աջակողմյան հեմոպրոտեքս» ախտորոշմամբ։ Նույն հիվանդանոց է տեղափոխվել («ձախ անոթափոսի կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ) Սարգիս Ս-ն, որի ամբողջական տվյալները ճշտվում են, իսկ «պոլիտրավմա» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Բ-ն։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության հանցափորձ), 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են որոշ հանգամանքներ, կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։