00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«իԳործ» ծրագրով Հայաստան եկած սփյուռքահայերի 70 տոկոսը մնում է երկրում․ ծրագրի ղեկավար

«իԳործ» ծրագրով Հայաստան եկած սփյուռքահայերի 70 տոկոսը մնում է երկրում․ ծրագրի ղեկավար
Բաժանորդագրվել
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «իԳործ» ծրագրի ղեկավար Հերմինե Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում մանրամասներ է ներկայացրել ծրագրից ու այս տարվա դիմորդներից։
Մոտ 50 սփյուռքահայ մասնագետ արդեն երրորդ տարին «իԳործ» ծրագրի շրջանակում գալիս է Հայաստան՝ պետական տարբեր գերատեսչություններում աշխատելու։ Գալիս են տարբեր ոլորտների մասնագետներ՝ իրավաբաններ, ՏՏ և ԲՏ մասնագետներ և այլն։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում հայտնեց «իԳործ» ծրագրի ղեկավար Հերմինե Հարությունյանը։
Մայիսի 10-ին ավարտվել է «իԳործ» ծրագրի հայտադիմումների վերջնաժամկետը։ Այս տարի ծրագրին դիմել են 300 սփյուռքահայ մասնագետներ՝ աշխարհի 34 երկրից։
Հովհաննիսյանը նշեց, որ այժմ սպասվում է ընդունելության հաջորդ փուլը՝ հարցազրույցը, որի ժամանակ ներկա են լինում մասնակիցը, որևէ գերատեսչության ներկայացուցիչ և Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը։
«Հարցազրույցը կրում է զուտ մասնագիտական բնույթ, երկկողմանի փորձ է արվում հասկանալ՝ արդյոք տվյալ մասնագետի կարիքը կա որևէ կառույցում, թե ոչ, ինչպիսի մասնագիտական տեսակետներ, հմտություններ ու փորձ ունի տվյալ մասնագետը և հակառակը՝ ինչպիսի սպասումներ ունի տվյալ մասնագետը ծրագրից»,- նշեց Հարությունյանը։
Ծրագրի ղեկավարի խոսքով՝ որևէ հստակ թվով կադրային բաշխում գերատեսչությունների միջև չկա, սահմանափակումներ չեն դրվում, բայց միջինում 1-3 մասնագետ նույն գերատեսչական մարմնում է անցնում աշխատանքի։
«Կան պետական մարմիններ, որ շատ ակտիվ են մասնակցում ծրագրին, օրինակ՝ էկոնոմիկայի նախարարությունն ինտենսիվ ընդգրկում է իր աշխատանքում իԳործի մասնակիցներին»,- ասաց Հարությունյանը։
Նրա կարծիքով՝ ծրագիրը հաջողված է, քանի որ 2020թ․-ի ծրագրի շրջանավարտների կեսից ավելին՝ մոտ 70 տոկոսը, ավարտից հետո մնացել են հայրենիքում։ Նրանցից շատերը նաև ստացել են աշխատանքի առաջարկներ թե՛ պետական ոլորտից, թե՛ մասնավոր։
Մարտահրավերների ցանկում, որոնց ծրագրի ընթացքում մասնակիցները բախվում են, Հարությունյանը նշեց լեզվի խնդիրը։ Ըստ նրա՝ թեպետ ծրագրի պահանջներում հայերենի գերազանց իմացություն չկա, սակայն դա կարևոր է, քանի որ նրանց ամենօրյա աշխատանքն անմիջականորեն կախված է նրանց հայերենի իմացությունից։
«Կան դեպքեր, երբ մասնակիցների անմիջական ղեկավարները տիրապետում են այլ լեզուների, և նրանց շփման լեզուն լինում է ոչ միայն հայերենը։ Բացի այդ, կազմակերպվում են նաև հայերենի դասընթացներ՝ մասնագետների հայերենը բարելավելու նպատակով»,- նշեց ծրագրի ղեկավարը։
Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում մասնագետների հետ կնքվում է 12-ամսյա համագործակցության համաձայնագիր։ Այդ ժամկետում նրանք ապահովվում են ամսական 336 հզ դրամի չափով նպաստով, որը նախատեսված է նրանց կենցաղային ծախսերի համար, այդ թվում՝ բնակարանի վարձավճարը, տրանսպորտի և ամենօրյա ծախսերի համար։
Բացի այդ, ծրագիրը նաև հոգում է երկկողմ ավիատոմսերի ծախսերը, այսինքն` Հայաստան գալու տոմսից բացի, ծրագրի ավարտին եթե մասնագետները որոշում են հետ վերադառնալ՝ նաև վերադարձի տոմսի ծախսը։ Ապահովվում է նաև 1 տարվա համար բժշկական ապահովագրությունը, և եթե մասնակիցը քաղաքացիություն չունի՝ կացության կարգավիճակի համար վճարվող գումարը։
Նշենք, որ «իԳործ» ծրագիրը մեկնարկել է 2020թ․-ին։ Ընդունելության չափորոշիչներն են՝ բակալավրի կամ մագիստրատուրայի աստիճան և աշխատանքային փորձ ունենալը։ Բակալավրի դեպքում աշխատանքի 5 տարվա փորձ է պահանջվում, մագիստրատուրայի դեպքում՝ 3։ Պարտադիր պայման է մասնակցի հայ լինելը։
Լրահոս
0