00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում հացահատիկի ցանքատարածքները 2.5 անգամ կրճատվել են. մասնագետը մատնանշում է խնդիրները

© Sputnik / Asatur YesayantsԳառնիկ Պետրոսյան
Գառնիկ Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2022
Գառնիկ Պետրոսյան
Բաժանորդագրվել
Գառնիկ Պետրոսյանի կանխատեսմամբ` ընթացիկ տարում կարտոֆիլի պակաս չի լինի։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանի համար լրջագույն խնդիր է եղել և շարունակում է մնալ հացահատիկի ապահովման հարցը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

«Ցավոք, վերջին 5-6 տարվա ընթացքում և դրանից առաջ էլ խնդիրը կա։ Անկման միտումներն էլ մինչ օրս շարունակվում են։ 2000-ականների կեսերին ցորենի ցանքատարածությունները հասնում էին մինչև 127-129 հազար հեկտարի, այժմ ցանքատարածքները շուրջ 2.5 անգամ կրճատվել են։ Այսօր դրանք 57-58 հազար հա են։ 2021 թվականին կատարված ցանքի վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկություններ չկան, լավատեսական կարծիքներ ունենալու հիմքեր` ևս։ Առավելագույնը կարող է նախորդ տարվա մակարդակը պահպանվել, սակայն կարծում եմ, որ ավելի ցածր կլինի»,- նշեց Պետրոսյանը։

Նախկին փոխնախարարն ընդգծեց` խնդիրներ կան գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման գործում։ Նրա խոսքով` այս տարի այդ մշակաբույսերի ցանքերի նվազման միտումներ կան, իսկ պատճառները տարբեր են։ Պետրոսյանի պնդմամբ` մի դեպքում 2021 թվականի երաշտի պատճառով չի հաջողվել բավարար քանակությամբ սերմացուի բերք ունենալ, մյուս դեպքում` հողում խոնավության բացակայության պատճառով հնարավոր չի եղել ցրտահերկ կատարել, և զգալի տարածքներ գարնանացանի համար չեն պատրաստվել։
«Կառավարությունն այս տարի քայլեր չի ձեռնարկել նաև գարնանացան հացահատիկային մշակաբույսերի սերմացուների մատակարարման առումով։ Պետք է հաշվի առնվեր անցած տարվա ծանր իրավիճակը և որոշակի աջակցություն ցուցաբերվեր։ Քայլ արվել է միայն աշնանացան սերմացուների մատակարարման ուղղությամբ»,- ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով` նախորդ տարիների համեմատ այս տարի Արարատյան դաշտում վաղահաս կարտոֆիլի տունկը կատարվել է մի փոքր ավելի մեծ ծավալներով, սակայն մարտ-ապրիլին տեղումների բացակայության պատճառով կարտոֆիլի ցանքերը ուշ սկսեցին ծիլեր տալ։ Այսպիսով` հնարավոր չի եղել վաղահաս կարտոֆիլի ցանքատարածքների բարձր բերք ապահովել։

«Հանրապետության մնացած տարածաշրջաններում, որտեղ ուշ հասնող կարտոֆիլի տունկ է կատարվում այս օրերին, կարելի է ասել, որ տեմպը գոհացուցիչ է։ Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ որոշ չափով ավելի մեծ տարածքներ կդրվեն բարձրադիր գոտում։ Կարելի է կանխատեսել, որ շուկայում կարտոֆիլի պակաս չի լինի, և մենք կունենանք անհրաժեշտ քանակությամբ բերք, որը կապահովի ոչ միայն մեր ներքին սպառման պահանջները, այլև կկարողանանք արտահանել»,- շեշտեց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։

Ինչ վերաբերում է բանջարաբոստանային ցանքին ու սածիլմանը, ապա մասնագետն ընդգծեց` աշխատանքներն ընթացքի մեջ են։ Նրա կարծիքով` կապահովվի նախորդ տարվա մակարդակը, գուցե մի փոքր պակաս լինի։ Ըստ Պետրոսյանի` Արարատյան դաշտում ցանքատարածքները որոշ չափով կավելանան։
Նա շեշտեց` 2022 թվականին խաղողի լավ բերք կլինի, ինչը չի կարելի ասել ծիրանի մասին. ապրիլի 13-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքով հատկապես Արարատի մարզի մի շարք համայնքներում բերքի զգալի կորուստներ են գրանցվել։
Նույն մարզում կան համայնքներ, որոնցում, ըստ նախկին պաշտոնյայի, կարող է բավական լավ բերք լինել։ Կորուստներ եղել են Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում։ Ծիրանի միջին բերք կլինի, և զգալի քանակությամբ հնարավոր կլինի նաև արտահանել։ Նույն իրավիճակը կլինի նաև դեղձի, սալորի և կեռասի դեպքում։
Տեղական արտադրության պարենամթերքը կարող է թանկանալ. Գառնիկ Պետրոսյան
Լրահոս
0