https://arm.sputniknews.ru/20220513/chalabjanin-dzerbakalely-qaghaqakan-hetapndum-e-nra-nkatmamb-5165-sharzhum-41998338.html
Չալաբյանին ձերբակալելը քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ. «5165» շարժում
Չալաբյանին ձերբակալելը քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ. «5165» շարժում
Sputnik Արմենիա
«5165» շարժումը հայտնում է, որ Չալաբյանի ձերբակալումը պայմանավորված է վերջինիս կողմից իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատություններով։ 13.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-13T12:06+0400
2022-05-13T12:06+0400
2022-05-13T13:41+0400
«5165» ազգային շարժում
դիմադրություն շարժում
քննչական կոմիտե
ավետիք չալաբյան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0c/41986830_0:163:1690:1114_1920x0_80_0_0_c1f17529736d5022288635d669a2db5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. «5165» շարժմանանդամ Ավետիք Չալաբյանին ձերբակալելը շարժումը գնահատում է որպես գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում նրա նկատմամբ։ Նման հայտարարություն է տարածել շարժումը, անդրադառնալով երեկ տեղի ունեցած դեպքերին։Երեկ ՔԿ–ն հայտնել էր, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։«5165» շարժումը հայտնում է, որ Չալաբյանի ձերբակալումը պայմանավորված է վերջինիս կողմից իշխանությունների հասցեին հնչեցրած «տեղին, փաստարկված ու հասցեական հանրային քննադատություններով»։Հիշեցնենք, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։Շատ վտանգավոր ֆենոմեն է. Քրիստինե Գրիգորյանը կոչ է անում բացառել ատելության խոսքըԸստ ՔԿ-ի՝ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին առաջարկել են 2000 ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0c/41986830_0:169:1690:1437_1920x0_80_0_0_277db0b22c8c9ab6976d95b5d6befdb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«5165» ազգային շարժում, դիմադրություն շարժում, քննչական կոմիտե, ավետիք չալաբյան, ձերբակալություն
«5165» ազգային շարժում, դիմադրություն շարժում, քննչական կոմիտե, ավետիք չալաբյան, ձերբակալություն
Չալաբյանին ձերբակալելը քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ. «5165» շարժում
12:06 13.05.2022 (Թարմացված է: 13:41 13.05.2022) «5165» շարժումը հայտնում է, որ Չալաբյանի ձերբակալումը պայմանավորված է վերջինիս կողմից իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատություններով։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. «5165» շարժմանանդամ Ավետիք Չալաբյանին ձերբակալելը շարժումը գնահատում է որպես գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում նրա նկատմամբ։ Նման
հայտարարություն է տարածել շարժումը, անդրադառնալով երեկ տեղի ունեցած դեպքերին։
Երեկ ՔԿ–ն հայտնել էր, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։
«5165» շարժումը հայտնում է, որ Չալաբյանի ձերբակալումը պայմանավորված է վերջինիս կողմից իշխանությունների հասցեին հնչեցրած «տեղին, փաստարկված ու հասցեական հանրային քննադատություններով»։
«Չալաբյանի ազատությունը սահմանափակելը «ուսապարկերի ակցիայի» կապակցությամբ կարված զավեշտալի քրեական գործի տրամաբանական շարունակությունն է։ Ահաբեկման այս գործելաոճով իշխանությունները ձգտում են լռեցնել ազատ խոսքը, կասեցնել ծավալվող ժողովրդական շարժումը և ուղի հարթել Արցախի հարցում իրենց ադրբեջանանպաստ հանձնառությունները կյանքի կոչելու համար»,–ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Ըստ ՔԿ-ի՝ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին առաջարկել են 2000 ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: