https://arm.sputniknews.ru/20220513/bankajin-qartvov-arevtur-anelu-depqum-hh-tvoshakarunery-zeghcher-kstanan-pashinjan-41999923.html
Բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները զեղչեր կստանան. Փաշինյան
Բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները զեղչեր կստանան. Փաշինյան
Sputnik Արմենիա
Քարտով առևտուր անելու դեպքւմ առևտրի որոշակի տոկոսով գումար հետ է փոխանցվելու թոշակառուի քարտին։ 13.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-13T12:26+0400
2022-05-13T12:26+0400
2022-05-13T13:03+0400
թոշակառու
բանկ
խանութ
հհ կառավարություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1591/77/15917729_0:113:3243:1937_1920x0_80_0_0_dc7c0e711fe31880748563c8dd8295e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները զեղչեր կստանան։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ որոշումը կընդունվի ոչ թե այսօր, այլ, ամենայն հավանականությամբ, կառավարության առաջիկա նիստերից մեկում։Նա նաև հայտնեց, որ կառավարությունն այդ հարցով բանակցել է մասնավոր տարբեր ընկերությունների հետ, բայց քանի որ ոչ բոլոր գործարարներն են տեղյակ կառավարության նախաձեռնությունից, որոշել է առիթն օգտագործել նաև նրանց իրազեկելու համար։ԱԺ մեծամասնությունը միաձայն մերժեց ընդդիմության` թոշակներն ամեն տարի վերանայելու առաջարկըՓաշինյանը հույս հայտնեց, որ նրանք ևս նախաձեռնություն կցուցաբերեն` միանալու ծրագրին։Նրա խոսքով` սա կնպաստի ոչ միայն անկանխիկ գործառնությունների խթանմանը, այլև կառավարության սոցիալական ծրագրերն առավել թիրախային դարձնելուն։Կառավարությունը մտադիր է նոր համակարգը գործարկել այս տարվա հուլիսի 1-ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1591/77/15917729_256:0:2987:2048_1920x0_80_0_0_c94a8c6715b9f317055d76d1bd51381e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թոշակառու, բանկ, խանութ, հհ կառավարություն, նիկոլ փաշինյան
թոշակառու, բանկ, խանութ, հհ կառավարություն, նիկոլ փաշինյան
Բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները զեղչեր կստանան. Փաշինյան
12:26 13.05.2022 (Թարմացված է: 13:03 13.05.2022) Քարտով առևտուր անելու դեպքւմ առևտրի որոշակի տոկոսով գումար հետ է փոխանցվելու թոշակառուի քարտին։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները զեղչեր կստանան։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ որոշումը կընդունվի ոչ թե այսօր, այլ, ամենայն հավանականությամբ, կառավարության առաջիկա նիստերից մեկում։
«Եթե թոշակառուն խանութներից, դեղատներից առևտուր է անում քարտով, կիրառվում է զեղչ կամ հետվճարային համակարգ է կիրառվում։ Այսինքն` առևտրի որոշակի տոկոսով գումար հետ է փոխանցվելու թոշակառուի քարտին, որով ինքը էլի կկարողանա առևտուր անել»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև հայտնեց, որ կառավարությունն այդ հարցով բանակցել է մասնավոր տարբեր ընկերությունների հետ, բայց քանի որ ոչ բոլոր գործարարներն են տեղյակ կառավարության նախաձեռնությունից, որոշել է առիթն օգտագործել նաև նրանց իրազեկելու համար։
Փաշինյանը հույս հայտնեց, որ նրանք ևս նախաձեռնություն կցուցաբերեն` միանալու ծրագրին։
«Զեղչերը որքան որ կսահմանվեն, օրինակ` մինչև 10 տոկոս, մենք հույս ունենք, որ կհամաֆինանսավորվեն կառավարության, բանկային համակարգի և մասնավորի կողմից»,– ասաց վարչապետը։
Նրա խոսքով` սա կնպաստի ոչ միայն անկանխիկ գործառնությունների խթանմանը, այլև կառավարության սոցիալական ծրագրերն առավել թիրախային դարձնելուն։
Կառավարությունը մտադիր է նոր համակարգը գործարկել այս տարվա հուլիսի 1-ից։