https://arm.sputniknews.ru/20220513/armenia-mijazgajin-odanavakajanneri-ashkhatvoghnery-65-mln-drami-vnas-en-hascrel-petutjany-42024274.html
«Արմենիա միջազգային օդանավակայանների» աշխատողները 6.5 մլն դրամի վնաս են հասցրել պետությանը
«Արմենիա միջազգային օդանավակայանների» աշխատողները 6.5 մլն դրամի վնաս են հասցրել պետությանը
Sputnik Արմենիա
Պետությանը պատճառված վնասի ամբողջ չափը՝ 6.519.000 ՀՀ դրամ, փոխանցվել է պետբյուջե: 13.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-13T18:55+0400
2022-05-13T18:55+0400
2022-05-13T19:36+0400
«զվարթնոց» օդանավակայան
«շիրակ» օդանավակայան
պետական վերահսկողական ծառայություն (պվծ)
բյուջե
չարաշահում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38223022_0:84:1600:984_1920x0_80_0_0_dae99d9854b1bd88195f41c62443d1a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության շրջանակում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում հայտնաբերել է մի շարք խախտումներ, հայտնում են ՀՀ ՊՎԾ մամուլի ծառայությունից։Վերոգրյալ վճարներն ընկերության դրամարկղ չմուտքագրելու պատճառով ամբողջությամբ չեն կատարվել հարկային պարտավորությունները, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ իրենց լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով:Արդյունքում հարկային մարմին է ներկայացվել շահութահարկի ճշտված հաշվարկ՝ լրացուցիչ հաշվարկվել և պետական բյուջե է վճարվել պետությանը պատճառված վնասի ամբողջ չափը՝ 6.519.000 ՀՀ դրամ շահութահարկի գումար:Հիշեցնենք, որ պետական վերահսկողության ծառայությունը մայիսի 12-ին էլ հաղորդագրություն էր տարածել, որ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ պետական պատվերի շրջանակներում ստացվել են ֆինանսավորումներ արդեն իսկ վճարված ծառայությունների դիմաց:
«շիրակ» օդանավակայան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38223022_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3f675d6f50fce9305ffe25c961a738f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«զվարթնոց» օդանավակայան, «շիրակ» օդանավակայան, պետական վերահսկողական ծառայություն (պվծ), բյուջե, չարաշահում
«զվարթնոց» օդանավակայան, «շիրակ» օդանավակայան, պետական վերահսկողական ծառայություն (պվծ), բյուջե, չարաշահում
«Արմենիա միջազգային օդանավակայանների» աշխատողները 6.5 մլն դրամի վնաս են հասցրել պետությանը
18:55 13.05.2022 (Թարմացված է: 19:36 13.05.2022) Պետությանը պատճառված վնասի ամբողջ չափը՝ 6.519.000 ՀՀ դրամ, փոխանցվել է պետբյուջե:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության շրջանակում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում հայտնաբերել է մի շարք խախտումներ, հայտնում են ՀՀ ՊՎԾ մամուլի ծառայությունից։
Պետական վերահսկողական ծառայությունը տեղեկություն է ստացել առ այն, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի VIP սրահի ուղևորների բարձրակարգ սպասարկման դիմաց քաղաքացիներից 55.000-75.000 ՀՀ դրամի չափով գանձվող գումարներից 5.000 ՀՀ դրամ գումարը մուտքագրել են դրամարկղ՝ առանց վերջիններիս գիտության` նրանց ձևակերպելով որպես դիվանագիտական անձնագրեր ունեցող ուղևորների ազգականներ կամ պաշտոնական պատվիրակության անդամներ։ Անօրինական ճանապարհով ստացված խոշոր չափերի մնացած գումարներն էլ բաշխվել են ընկերության աշխատակիցների միջև:
Վերոգրյալ վճարներն ընկերության դրամարկղ չմուտքագրելու պատճառով ամբողջությամբ չեն կատարվել հարկային պարտավորությունները, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ իրենց լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով:
Արդյունքում հարկային մարմին է ներկայացվել շահութահարկի ճշտված հաշվարկ՝ լրացուցիչ հաշվարկվել և պետական բյուջե է վճարվել պետությանը պատճառված վնասի ամբողջ չափը՝ 6.519.000 ՀՀ դրամ շահութահարկի գումար:
Հիշեցնենք, որ պետական վերահսկողության ծառայությունը մայիսի 12-ին էլ հաղորդագրություն էր տարածել, որ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ պետական պատվերի շրջանակներում ստացվել են ֆինանսավորումներ արդեն իսկ վճարված ծառայությունների դիմաց: