https://arm.sputniknews.ru/20220512/turqian-hunastani-het-sahmanin-sksel-e-zvoravarzhutjunneri-aktiv-puly-41949158.html
Թուրքիան Հունաստանի հետ սահմանին սկսել է զորավարժությունների ակտիվ փուլը
Թուրքիան Հունաստանի հետ սահմանին սկսել է զորավարժությունների ակտիվ փուլը
Sputnik Արմենիա
Անկարան հավաստիացնում է, որ զորավարժությունների նպատակը համատեղ գործողություններ իրականացնելու ունակության բարձրացման հաշվին որոնողափրկարարական աշխատանքներին... 12.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-12T11:27+0400
2022-05-12T11:27+0400
2022-05-12T11:32+0400
զորավարժություններ
թուրքիա
հունաստան
աթենք
անկարա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1e/25563703_0:84:1601:984_1920x0_80_0_0_3ba177d24f9d9ef440c34b800173f34e.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Թուրքիան Հունաստանի հետ սահմանին սկսել է «Ծովային առյուծ-2022» զորավարժությունների ակտիվ փուլը, հաղորդում Է TRT Haber-ը:«Էգեյան ծովի միջազգային ջրերում և Թուրքիայի օդային տարածքում թուրքական որոնողափրկարարական գոտու սահմաններում սկսվել է «Ծովային առյուծ-2022» զորավարժության գործնական մասը, որը կազմակերպել է առափնյա պահպանության հրամանատարությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է բարելավել որոնողափրկարարական աշխատանքներին պատրաստության աստիճանը՝ համատեղ գործողություններ իրականացնելու, խնդիրները բացահայտելու և լուծելու ունակության բարձրացման հաշվին։Թուրքիան սպառնում է պատերազմով. Հունաստանի արտգործնախարարՎարժանքներին մասնակցում է 1 որոնողափրկարարական ուղղաթիռ ցամաքային զորքերի հրամանատարությունից, 1 ֆրեգատ ռազմածովային ուժերի հրամանատարությունից, 1 որոնողափրկարարական ինքնաթիռ ռազմաօդային ուժերի հրամանատարությունից, 1 որոնողափրկարարական ուղղաթիռ, 2 տրանսպորտային ինքնաթիռ, 1 մարտական ինքնաթիռ, 1 որոնողափրկարարական ուղղաթիռ էլ ժանդարմերիայի և առափնյա պահպանության գլխավոր հրամանատարությունից։«Ծովային առյուծ-2022» զորավարժություններում ներգրավված է նաև Կիպրոսի՝ Թուրքիայի կողմից գրավված հյուսիսային մասի տեխնիկան։Թուրքիայում բացահայտել են Հունաստանին հարված հասցնելու ծրագիրըՀիշեցնենք, որ Աթենքն ու Անկարան վերջերս փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցրել պետությունների օդային տարածքը խախտելու համար։ Հունաստանի իշխանությունները հայտարարել էին Թուրքիայի անընդունելի պահվածքի մասին՝ նշելով, որ խնդիրը կբարձրացնեն բոլոր միջազգային հարթակներում։
թուրքիա
հունաստան
աթենք
անկարա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1e/25563703_88:0:1511:1067_1920x0_80_0_0_6fe4daf55231cb1f0b254977cd8e9afb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զորավարժություններ, թուրքիա, հունաստան, աթենք, անկարա
զորավարժություններ, թուրքիա, հունաստան, աթենք, անկարա
Թուրքիան Հունաստանի հետ սահմանին սկսել է զորավարժությունների ակտիվ փուլը
11:27 12.05.2022 (Թարմացված է: 11:32 12.05.2022) Անկարան հավաստիացնում է, որ զորավարժությունների նպատակը համատեղ գործողություններ իրականացնելու ունակության բարձրացման հաշվին որոնողափրկարարական աշխատանքներին պատրաստության աստիճանը բարելավելն է:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Թուրքիան Հունաստանի հետ սահմանին սկսել է «Ծովային առյուծ-2022» զորավարժությունների ակտիվ փուլը, հաղորդում Է TRT Haber-ը:
«Էգեյան ծովի միջազգային ջրերում և Թուրքիայի օդային տարածքում թուրքական որոնողափրկարարական գոտու սահմաններում սկսվել է «Ծովային առյուծ-2022» զորավարժության գործնական մասը, որը կազմակերպել է առափնյա պահպանության հրամանատարությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է բարելավել որոնողափրկարարական աշխատանքներին պատրաստության աստիճանը՝ համատեղ գործողություններ իրականացնելու, խնդիրները բացահայտելու և լուծելու ունակության բարձրացման հաշվին։
Վարժանքներին մասնակցում է 1 որոնողափրկարարական ուղղաթիռ ցամաքային զորքերի հրամանատարությունից, 1 ֆրեգատ ռազմածովային ուժերի հրամանատարությունից, 1 որոնողափրկարարական ինքնաթիռ ռազմաօդային ուժերի հրամանատարությունից, 1 որոնողափրկարարական ուղղաթիռ, 2 տրանսպորտային ինքնաթիռ, 1 մարտական ինքնաթիռ, 1 որոնողափրկարարական ուղղաթիռ էլ ժանդարմերիայի և առափնյա պահպանության գլխավոր հրամանատարությունից։
«Ծովային առյուծ-2022» զորավարժություններում ներգրավված է նաև Կիպրոսի՝ Թուրքիայի կողմից գրավված հյուսիսային մասի տեխնիկան։
Հիշեցնենք, որ Աթենքն ու Անկարան վերջերս փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցրել պետությունների օդային տարածքը խախտելու համար։ Հունաստանի իշխանությունները հայտարարել էին Թուրքիայի անընդունելի պահվածքի մասին՝ նշելով, որ խնդիրը կբարձրացնեն բոլոր միջազգային հարթակներում։