https://arm.sputniknews.ru/20220512/rusakan-hop-y-mek-orum-ereq-tvochka-u-ev-ats-e-khvocel-zmeini-kghzu-vra-rd-pn-41987199.html
Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում երեք «Տոչկա-Ու» և ԱԹՍ է խոցել Զմեինի կղզու վրա․ ՌԴ ՊՆ
Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում երեք «Տոչկա-Ու» և ԱԹՍ է խոցել Զմեինի կղզու վրա․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ուկրաինական 5 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։ 12.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-12T21:20+0400
2022-05-12T21:20+0400
2022-05-12T21:24+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39096687_0:0:1620:912_1920x0_80_0_0_4f94b33b0e6a157b5fb02326368be5d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցներն օրվա ընթացքում մեկ անօդաչու սարք և երեք «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներ են որսացել Զմեինի կղզու վրա, ինչպես նաև հինգ ԱԹՍ-ներ հատուկ ռազմական գործողության այլ շրջաններում։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:Ռուսական ՀՕՊ-ն օրվա ընթացքում ոչնչացրել է նաև հինգ ուկրաինական անօդաչու թռչող սարք Խարկովի մարզի Գլուբոկոյե, Լիպցին բնակավայրերում, ինչպես նաև «Սմերչ համակարգի 10 ռեակտիվ արկ ԴԺՀ Պոլեվոյե բնակավայրի շրջանում:Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ հրետանին Ս-300 զենիթահրթիռային համալիրի կայանք է ոչնչացրել։Գեներալը նշել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերն այսօր խոցել են Ուկրաինայի կառավարման կետերն ու զինամթերքի պահեստները:Հարվածների արդյունքում ոչնչացվել են ավելի քան 170 ազգայնականներ, շարքից հանվել է 41 միավոր ռազմական տեխնիկա:Բացի այդ, ռուսական ռազմական ավիացիան այսօր խոցել է ուկրաինական ռազմական տեխնիկայի համար նախատեսված վառելիքի պահեստը ԼԺՀ տարածքում:«Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել են 164 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 827 անօդաչու թռչող սարք, 304 զենիթային հրթիռային համալիր, 3022 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 366 կայանք, 1479 դաշտային հրետանու ու ականանետ, ինչպես նաև ռազմական հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի 2832 միավոր», - ամփոփել է գեներալը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39096687_93:0:1533:1080_1920x0_80_0_0_e066769c64ae6a718bf901fe3897aee4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, իգոր կոնաշենկով
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, իգոր կոնաշենկով
Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում երեք «Տոչկա-Ու» և ԱԹՍ է խոցել Զմեինի կղզու վրա․ ՌԴ ՊՆ
21:20 12.05.2022 (Թարմացված է: 21:24 12.05.2022) Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ուկրաինական 5 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցներն օրվա ընթացքում մեկ անօդաչու սարք և երեք «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներ են որսացել Զմեինի կղզու վրա, ինչպես նաև հինգ ԱԹՍ-ներ հատուկ ռազմական գործողության այլ շրջաններում։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Ռուսական ՀՕՊ-ն օրվա ընթացքում ոչնչացրել է նաև հինգ ուկրաինական անօդաչու թռչող սարք Խարկովի մարզի Գլուբոկոյե, Լիպցին բնակավայրերում, ինչպես նաև «Սմերչ
համակարգի 10 ռեակտիվ արկ ԴԺՀ Պոլեվոյե բնակավայրի շրջանում:
Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ հրետանին Ս-300 զենիթահրթիռային համալիրի կայանք է ոչնչացրել։
Գեներալը նշել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերն այսօր խոցել են Ուկրաինայի կառավարման կետերն ու զինամթերքի պահեստները:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով մեկ օրում խոցվել են կառավարման չորս կետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 38 շրջան, զինամթերքի չորս պահեստ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սոլեդար շրջանում, ինչպես նաև Խարկովի շրջանում ԱՄՆ-ի արտադրության հակամարտկոցային պայքարի ռադիոլոկացիոն կայանը», - ասել է Կոնաշենկովը:
Հարվածների արդյունքում ոչնչացվել են ավելի քան 170 ազգայնականներ, շարքից հանվել է 41 միավոր ռազմական տեխնիկա:
Բացի այդ, ռուսական ռազմական ավիացիան այսօր խոցել է ուկրաինական ռազմական տեխնիկայի համար նախատեսված վառելիքի պահեստը ԼԺՀ տարածքում:
«Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել են 164 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 827 անօդաչու թռչող սարք, 304 զենիթային հրթիռային համալիր, 3022 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 366 կայանք, 1479 դաշտային հրետանու ու ականանետ, ինչպես նաև ռազմական հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի 2832 միավոր», - ամփոփել է գեներալը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։