https://arm.sputniknews.ru/20220512/nshanakalivoren-kbardzrana-hajastani-dery-pashinjann-yndunel-e-rd-bardzrastitshan-pashtvonjaneri-41974253.html
Նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը․ Փաշինյանն ընդունել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների
Նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը․ Փաշինյանն ընդունել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների
Sputnik Արմենիա
Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային... 12.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-12T17:38+0400
2022-05-12T17:38+0400
2022-05-12T17:39+0400
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
ալեքսեյ օվերչուկ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0c/41972821_0:0:1670:940_1920x0_80_0_0_2618904c4367f8383a34db4c500c5fa0.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Փաշինյանը նշել է, որ ՀՀ բարձր է գնահատում տարածաշրջանային կոմունիկացիաների, ավտոմոբիլային, երկաթուղային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իրականացված աշխատանքը:«Մոսկվա կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում սա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկվող առանցքային թեմաներից մեկն էր: Եվ ես շատ ուրախ եմ, որ սրա կապակցությամբ մենք մեր ընդհանուր մոտեցումները, մեր ընդհանուր դիրքորոշումներն ամրագրեցինք»,- ասել է Փաշինյանը։Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ Փաշինյանի և Պուտինի կայացած հանդիպման արդյունքներով պրոֆիլային նախարարությունները առաջադրանքներ ստացան, և ՌԴ-ն դրանց ուղղությամբ աշխատում է։«Մենք լիարժեքորեն և ամբողջությամբ կիսում ենք Ձեր գնահատականները Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների հաստատման հարցում: Իրոք, երբ դա տեղի ունենա, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Եվ իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը: Սրա հետ կապված մենք, իհարկե, առավելագույն ջանքեր ենք գործադրում և՛ Մհեր Գրիգորյանի, և՛ Շահին Մուստաֆաևի հետ, որպեսզի այդ հարցերը լուծենք», - ասել է Օվերչուկը։Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0c/41972821_71:0:1555:1113_1920x0_80_0_0_236dd4e6191b07a00cb0609a1b3d1713.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, ալեքսեյ օվերչուկ, նիկոլ փաշինյան
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, ալեքսեյ օվերչուկ, նիկոլ փաշինյան
Նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը․ Փաշինյանն ընդունել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների
17:38 12.05.2022 (Թարմացված է: 17:39 12.05.2022) Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տեղեկացնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը նշել է, որ ՀՀ բարձր է գնահատում տարածաշրջանային կոմունիկացիաների, ավտոմոբիլային, երկաթուղային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իրականացված աշխատանքը:
«Մոսկվա կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում սա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկվող առանցքային թեմաներից մեկն էր: Եվ ես շատ ուրախ եմ, որ սրա կապակցությամբ մենք մեր ընդհանուր մոտեցումները, մեր ընդհանուր դիրքորոշումներն ամրագրեցինք»,- ասել է Փաշինյանը։
Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ Փաշինյանի և Պուտինի կայացած հանդիպման արդյունքներով պրոֆիլային նախարարությունները առաջադրանքներ ստացան, և ՌԴ-ն դրանց ուղղությամբ աշխատում է։
«Մենք լիարժեքորեն և ամբողջությամբ կիսում ենք Ձեր գնահատականները Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների հաստատման հարցում: Իրոք, երբ դա տեղի ունենա, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Եվ իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը: Սրա հետ կապված մենք, իհարկե, առավելագույն ջանքեր ենք գործադրում և՛ Մհեր Գրիգորյանի, և՛ Շահին Մուստաֆաևի հետ, որպեսզի այդ հարցերը լուծենք», - ասել է Օվերչուկը։
Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր: