https://arm.sputniknews.ru/20220512/hajastani-ev-irani-mijev-apranqashrjanarutjuny-hunvar-martin-atshel-e-374-vov-pvokhnakharar-41953380.html
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-մարտին աճել է 37,4%-ով. փոխնախարար
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-մարտին աճել է 37,4%-ով. փոխնախարար
Sputnik Արմենիա
Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ըստ Էկոնոմիկայի փոխնախարարի, ներդրողներին Եվրասիական միության ավելի քան 180 միլիոնանոց շուկա մուտք գործելու բացառիկ... 12.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-12T12:59+0400
2022-05-12T12:59+0400
2022-05-12T18:23+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1624/41/16244165_0:0:1601:901_1920x0_80_0_0_2673dbfc53c1a8188429259c618b1dea.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-մարտին աճել է 37,4 տոկոսով: Այս մասին Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը։Փոխնախարարը նշեց, որ ըստ 2021 թվականի պաշտոնական տվյալների՝ Հայաստանում գրանցված է իրանական կապիտալի մասնակցությամբ 6363 ձեռնարկություն։ Նա վստահություն հայտնեց, որ գործարար համաժողովների անցկացումը երկկողմ համագործակցության ակտիվացման արդյունավետ միջոցներից մեկն է, որը գործարարներին հնարավորություն է տալիս գտնել միմյանց, ծանոթանալ երկրների տնտեսական ներուժին և ներդրումային հնարավորություններին:Իրանը պատրաստվում է բարձրացնել հայաստանյան արտահանողներից գանձվող հարկերըՎերջին տարիներին Հայաստանի կառավարությունը, նրա խոսքով, մի շարք բարեփոխումներ է իրականացրել ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ։ Հիմա Հայաստանում կան աշխատասեր, կրթված մարդիկ, բացի այդ, հնարավորություն կա տարբեր ձևաչափերով համագործակցություն հաստատել բազմաթիվ պետությունների հետ։ Արզումանյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ներդրողներին Եվրասիական միության ավելի քան 180 միլիոնանոց շուկա մուտք գործելու բացառիկ հնարավորություն է ընձեռում։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1624/41/16244165_85:0:1508:1067_1920x0_80_0_0_fef5443159259d2cee6873c8af5a5476.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, տնտեսություն
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, տնտեսություն
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-մարտին աճել է 37,4%-ով. փոխնախարար
12:59 12.05.2022 (Թարմացված է: 18:23 12.05.2022) Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ըստ Էկոնոմիկայի փոխնախարարի, ներդրողներին Եվրասիական միության ավելի քան 180 միլիոնանոց շուկա մուտք գործելու բացառիկ հնարավորություն է տալիս:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-մարտին աճել է 37,4 տոկոսով: Այս մասին Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը։
«Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը հունվար-մարտ ամիսներին կազմել է 140,24 մլն դոլար, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 37,4 տոկոսով»,– ասել է Արզումանյանը:
Փոխնախարարը նշեց, որ ըստ 2021 թվականի պաշտոնական տվյալների՝ Հայաստանում գրանցված է իրանական կապիտալի մասնակցությամբ 6363 ձեռնարկություն։ Նա վստահություն հայտնեց, որ գործարար համաժողովների անցկացումը երկկողմ համագործակցության ակտիվացման արդյունավետ միջոցներից մեկն է, որը գործարարներին հնարավորություն է տալիս գտնել միմյանց, ծանոթանալ երկրների տնտեսական ներուժին և ներդրումային հնարավորություններին:
Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը, նրա խոսքով, մի շարք բարեփոխումներ է իրականացրել ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ։ Հիմա Հայաստանում կան աշխատասեր, կրթված մարդիկ, բացի այդ, հնարավորություն կա տարբեր ձևաչափերով համագործակցություն հաստատել բազմաթիվ պետությունների հետ։ Արզումանյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ներդրողներին Եվրասիական միության ավելի քան 180 միլիոնանոց շուկա մուտք գործելու բացառիկ հնարավորություն է ընձեռում։