00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղմկահարույց դեպքեր կլինեն. ՊՎԾ-ն վերահսկողություն է իրականացնում 50-ից ավելի մարմիններում

© Sputnik / Aram NersesyanՌոմանոս Պետրոսյան
Ռոմանոս Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2022
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը խոստացել է արդյունքները հրապարակել առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում։ Մինչ այդ, ՊՎԾ ղեկավարը բացահայտված մի շարք փաստերի վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնել։
Պետական վերահսկողական ծառայությունն այս պահին վերահսկողություն է իրականացնում 50-ից ավելի պետական ու համայնքային մարմիններում։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը` խոստանալով արդյունքները հրապարակել առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում։
«Բնականաբար, աղմկահարույց դեպքեր կլինեն։ Ցավով եմ նշում, որ կլինեն, քանի որ ՊՎԾ-ի խնդիրը ոչ միայն հնարավոր իրավախախտումներն ու պետական միջոցների վատնումը բացահայտելն ու իրավապահ մարմինների հետ կանխարգելելն է, այլև պետական կառավարման մարմիններում կառավարման արդյունավետությունը բարձրացնելը»,- ասաց Պետրոսյանը։
Վերահսկողների տիրույթում է նաև Երևանի քաղաքապետարանը։ Այս կառույցում հայտնաբերված չարաշահումները, Պետրոսյանի խոսքով, կամփոփվեն ընթացիկ ամսվա վերջում։ Բայց մի շարք փաստերով հաղորդումներ արդեն փոխանցվել են ՀՀ Գլխավոր դատախազություն։
Բացահայտումները չեն շրջանցել նաև մարզային ՏԻՄ-երը։ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով, տարբեր համայնքներում հայտարարված գնման մրցույթներում խտրական մոտեցման դեպքեր են բացահայտվում։
«Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեից հանրային գնման միջոցով ցանկանում է ձեռք բերել թանկարժեք ամենագնաց ծառայողական ավտոմքենա, և գնման գործընթացը խտրական չափորոշիչներով այնպես է իրականացնում, որ թղթերով, կարծես թե, ամեն ինչ կարգին է, բայց արդյունքում շահող է ճանաչվում իրեն փոխկապակցված որևէ անձ, որի հետ նախապես պայմանավորվել էր ավտոմեքենայի գնման շուրջ»,- ասաց Պետրոսյանը` հավելելով, որ ՀՀ ավելի քան 10 համայնքներում նման դեպքեր են հայտնաբերվել։
Համայնքների ղեկավարներին նախազգուշացվել է չեղարկել հայտարարված մրցույթները։
Ռոմանոս Պետրոսյանը չցանկացավ բացահայտել հիշյալ համայնքների ու դրանց ղեկավարների անունները՝ նշելով, որ դա կոռեկտ չի համարում։ Փոխարենը, Պետրոսյանը հայտնեց, որ միայն մեկ համայնքում ՊՎԾ-ի բացահայտման արդյունքում մրցույթի չեղարկման շնորհիվ կանխվել է 32 մլն դրամանոց ամենագնացի գնումը։ Եվ այսօրինակ համայնքները շուրջ 1 տասնյակ են եղել` մի քանի ամսվա ընթացքում։
Նրա խոսքով, այս դեպքերը նաև օրենսդրական թերի կարգավորումների հետևանք են։ Օրինակ, եթե պետական կառավարման մարմինների ղեկավարների ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական չափորոշիչները սահմանված են օրենքով, ապա ՏԻՄ-երի ղեկավարների համար օրենքը սահմանափակումներ չի դնում, ինչն էլ չարաշահման տեղիք է տալիս։
«Շատ աղքատիկ մի համայնքում, որտեղ նույնիսկ նախակրթական հաստատություն չկա, կամ ճանապարհների, ոռոգման ցանցի ու այլ խնդիրներ կան, համայնքի ղեկավարները միանգամից որոշում են իրենց համար թանկարժեք ամենագնաց ծառայողական ավտոմեքենա ձեռք բերել»,- ասաց Պետրոսյանը` հավելելով, որ արդեն ՀՀ վարչապետին ու ֆինանսների նախարարին առաջարկել են օրենքում համապատասխան փոփոխություն իրականացնել` սահմանելով համայնքի ղեկավարի ավտոմեքենայի տեխնիկական չափորոշիչները։
ՊՎԾ ղեկավարը չցանկացավ նաև հայտնել, թե քաղաքական որ ուժի ներկայացուցիչներ են իր հիշատակած համայնքների ղեկավարները։ Փոխարենը վստահեցրեց, որ այդ հանգամանքով պայմանավորված որևէ վերապահում ՊՎԾ-ի աշխատանքում գոյություն չունի։
Հարցազրույցում Պետրոսյանն անդրադարձավ նաև ՊՆ-ում ներկա պահին ընթացող 3 վերահսկողական գործերին` չբացառելով, որ դրանց արդյունքում ևս աղմկահարույց բացահայտումներ կլինեն։ ՊՎԾ ղեկավարը նաև հայտնեց, որ պետական ու համայնքային 50 մարմիններում բացահայտված չարաշահումների դեպքերի կանխման արդյունքում հնարավոր է եղել խնայել կամ բյուջե վերականգնել մի քանի տասնյակ միլիարդ դրամ։ Ընդ որում, նրա դիտարկմամբ, որքան մեծ է բյուջեն, այնքան մեծ է նաև տվյալ մարմնի կողմից իրականացվող չարաշահման չափը։
Լրահոս
0