00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունը փորձում է Հայաստանում երկիշխանության հասնել. քաղտեխնոլոգ

© Sputnik / Andranik GhazaryanԼևոն Քոչարյանը, Արթուր Վանեցյանն ու Իշխան սաղաթելյանը
Լևոն Քոչարյանը, Արթուր Վանեցյանն ու Իշխան սաղաթելյանը  - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2022
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգի կարծիքով` եթե նույնիսկ Հայաստանի առաջին երեք նախագահները մեկ օրվա մեջ հայտարարեն, որ իրենք այլևս երբեք քաղաքականությամբ չեն զբաղվելու, դա ֆորմալ պրոցես կլինի։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ընդդիմությունը փորձում է Հայաստանում երկիշխանության հասնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այսպիսի իրավիճակներում ընդդիմության ու իշխանության զանգվածների մեջ պայքարում հաղթում է նա, ով կարողանում է կառավարել իր զանգվածը, և այս պարագայում որևէ էական նշանակություն չունի, թե ֆորմալ առումով մեծամասնությունն ում կողմից է։
«Ով տիրապետում է փողոցին և դրանով, ըստ էության, տիրապետում է իշխանության մի մասին, հաղթում է։ Հիմա ընդդիմությունը փորձում է հասնել առնվազն երկիշխանության։ Երբ հանրահավաքներում կամ երթերի ժամանակ ընդդիմությունը հայտարարում է, որ կփակի «ինչ ուզի և երբ ուզի», սա նշանակում է, որ ընդդիմությունը կենցաղում տիրապետում է առավելության, և երբ իշխանությունը դրա դեմը չի կարողանում առնել, ռեալ իշխանությունը, գոնե այդ մասով, արդեն հրապարակի ձեռքում է լինում»,- նշեց քաղտեխնոլոգը։
Այսինքն, ընդդիմությունը ձգտում է նրան, որ ինքը որոշի` աշխատի՞ հանրային տրանսպորտը, թե ոչ, մարդիկ աշխատանքի կամ դասի գնա՞ն, թե ոչ։
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ եթե ամենօրյա ռեժիմով այդ իշխանության ինչ-որ մասնիկներ ֆորմալ իշխանությունից տեղափոխվեն ոչ ֆորմալ՝ փողոցային իշխանության ձեռքը, դա կհանգեցնի նրան, որ ուժային կառույցներն էլ, որոնք այժմ բավական կոպիտ ձևով են միջամտում ժողովրդավարական պրոցեսներին, ինչ-որ մի պահի սկսելու են մտածել՝ արժե՞ արդյոք ենթարկվել իշխանության հրամաններին, որն այսօր-վաղն այդ իշխանությունը կորցնելու է։
Բացի երկիշխանության ձգտելուց, ընդդիմությունը նաև պայքարում է, որ փողոց հանի այն մարդկանց, որոնք դեմ են այսօրվա իշխանություններին, բայց առայժմ չեն կողմնորոշվել՝ ում են կողմ։ Հենց նրանց համար էլ ընդդիմությունը մայիսի 9-ին հրապարակեց իր ծրագրի գոնե մի մասը՝ այդ զանգվածին իրենց կողմ քաշելու նպատակով։
Կարմիր բերետավորները մարդկանց բերման ենթարկեցին Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկից
Միևնույն ժամանակ, քաղտեխնոլոգի խոսքով, ինքը՝ ընդդիմությունը, միատարր չէ։ Այսօր պայքարի հիմնական լոզունգն Արցախի ու Հայաստանի անվտանգությունն է, իսկ քաղաքական տարաձայնությունները մի կողմ են քաշված, սակայն պարզ է, որ երբ գա ընտրությունների ժամանակը, այսօր պայքարող ուժերն առանձին քաղաքական շարասյուներով կմասնակցեն դրան։ Այսօր թիվ մեկ խնդիրն է, թե ինչ մեխանիզմով պիտի հեռացվեն այս իշխանությունները, որոնք, ինչպես ընդդիմադիրներն են ասում, խոչընդոտն են այդ անվտանգության ապահովման համար։
Միանշանակ չէ նաև Հայաստանի նախկին նախագահների մասնակցությունն այս գործընթացներին։
«Պատմական ու քաղաքական գործընթացների արդյունքում կան կոնկրետ լիդերներ, որոնց ազդեցությունը երբեմն նվազում, երբեմն էլ ավելանում է, իսկ երբեմն թվում է՝ նրանք «քաղաքական թոշակի» են անցել, բայց քաղաքական պրոցեսները ստիպում են նրանց ակտիվանալ, հասարակությունը երբեմն պահանջում է, որ իրենք կարծիք արտահայտեն այս կամ այն երևույթի մասին։ Սա օբյեկտիվ իրականություն է»,- նշեց Հակոբյանը։
Ավելին, նրա կարծիքով, եթե նույնիսկ Հայաստանի առաջին երեք նախագահները մեկ օրվա մեջ հայտարարեն, որ իրենք այլևս երբեք քաղաքականությամբ չեն զբաղվելու, դա ֆորմալ պրոցես կլինի, որովհետև ժամանակ առ ժամանակ իրենց կարծիքը, միևնույնն է, հնչելու է։
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ այսօր Ֆրանսիայի հրապարակի հարթակում համեմատաբար նոր դեմքեր են հայտնվել, սակայն պետք է հիշել, որ քաղաքական գործընթացներն իրենք են նոր լիդերներ ծնում և միայն դրանք ցույց կտան՝ արդյոք այսօրվա հարթակի լիդերները ունակ են փոխարինելու հներին։
Այսօր այլ ծրագիր էլ ունենք. ակցիայի մասնակիցները բացեցին Երևանի քաղաքապետարանի մուտքերը
Ինչ վերաբերում է փողոց դուրս եկող քաղաքացիներին, քաղտեխնոլոգը նշեց, որ այժմ ընդդիմությունը պետք է փորձի իր ամբողջ զանգվածը առավելագույն արդյունավետությամբ կառավարել։
«Մարդկանց փողոց դուրս գալը կախված է օրվա պլանից։ Եթե մարդկանց մի զգալի մասը վստահ լինի, որ իր մասնակցությամբ այդ օրը, այդ ժամին ինչ-որ բան փոխվելու է, դուրս կգա փողոց»,- ասաց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ հավաքներն ավելի արդյունավետ կլինեն, եթե ընդդիմությունը փորձի արհմիութենական տրամաբանությամբ գործել, այսինքն ձևավորի նույն հետաքրքրությունները կամ մասնագիտություններն ունեցող մարդկանց տարբեր խմբեր, օրինակ՝ բժիշկների, ուսուցիչների, ուսանողների շարժումներ կազմակերպել, ինչն, իրականում, ցույցերի ընթացքում ավելի հեշտ ու արագ կարող է կազմակերպվել։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ից խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը Հայաստանում սկսել են զանգվածային բողոքի ակցիաներ ու ցույցեր։ Մայիսի 1-ին մեկնարկել է անհնազանդության նոր փուլը, որից հետո ընդդիմադիրները փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակն ու ամեն օր գիշերում են այնտեղ։ Երկրում անընդհատ փողոցներ են փակվում, ինչն ուղեկցվում է ոստիկանների ու ցուցարարների բախումներով։
Լրահոս
0