https://arm.sputniknews.ru/20220511/pvordzum-en-tpavvorutjun-steghtsel-te-seghanin-miajn-adrbejani-arajarknery-klinen-pashinjan-41935852.html
Փորձում են տպավորություն ստեղծել, թե սեղանին միայն Ադրբեջանի առաջարկները կլինեն. Փաշինյան
Փորձում են տպավորություն ստեղծել, թե սեղանին միայն Ադրբեջանի առաջարկները կլինեն. Փաշինյան
Sputnik Արմենիա
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: 11.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-11T19:40+0400
2022-05-11T19:40+0400
2022-05-11T21:30+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
արցախ
ադրբեջան
ղարաբաղյան հակամարտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41935205_27:197:1572:1066_1920x0_80_0_0_6323ec698d47d0f743bb8d9d3a151abc.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Պատերազմից հետո կամ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը, որ ԼՂ-ի հարցն այլևս լուծված է, բայց սա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլև գագաթն է և կուլմինացիան պատկերացումների, որպիսիք Ղարաբաղյան հարցի լուծման մասին ուներ և շարունակում է ունենալ Ադրբեջանը: Միջազգային հարաբերությունների նիդեռլանդական ինստիտուտում` Քլինգենդայլում, իր ելույթի ժամանակ նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Եթե մեկ բառով ձևակերպելու լինենք այդ քաղաքականությունը, այդ քաղաքականությունը հետևյալն է՝ Ղարաբաղն առանց հայերի: Եվ սրանում ոչ մի չափազանցություն չկա: Ամեն ինչ արվում է, որպեսզի հայությունն Արցախում, Լեռնային Ղարաբաղում իր ներկայությունը համարի անհնարին: Եվ սա ասելով է նկատի առնվում, որ ԼՂ հարցը լուծված է, սա ասելով նկատի է առնվում, որ ԼՂ-ում հայ չի լինելու, Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ մի իրավունք չի ունենալու, ԼՂ հայության ինքնությունը ոչնչացվելու է»,- ասել է Փաշինյանը։Նրա խոսքով` Ադրբեջանն ուզում է արձանագրել, որ Ղարաբաղի հայությունը բոլորովին վերջերս և այլ հանգամանքներում է հայտնվել այդտեղ, հետևաբար, նրանք այնտեղ ապրելու լեգիտիմ իրավունք չունեն: Մինչդեռ, ըստ Փաշինյանի, հայկական կողմի ընկալումը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ամենևին էլ հողային հարց չէ, ինչպես փորձ էր անում ներկայացնել Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը իրավունքի հարց է։Նա մանրամասնել է, որ Ադրբեջանը ներկայացրել է իր պատկերացումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, որտեղ 5 հիմնական կետ կա:«Եվ մենք, դիտարկելով այդ առաջարկները, տեսանք, որ մեզ համար անընդունելի ոչինչ դրանցում չկա, սակայն մենք արձանագրեցինք, որ այդ կետերը չեն հասցեագրում մեր հարաբերությունների ամբողջ օրակարգը: Եվ մենք լրացրեցինք այդ հարաբերությունների օրակարգը, որտեղ ներառվում է ԼՂ հայության անվտանգության իրավունքի և ԼՂ վերջնական կարգավիճակի խնդիրը: Եթե ադրբեջանական կողմը համաձայն է, որ մեր երկու պատկերացումները միացնենք իրար և այդ հենքի վրա սկսենք բանակցություններ, մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Փաշինյանը:Նա նշել է նաև, որ վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն, ըստ ՀՀ վարչապետի, չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որոնք Ադրբեջանի նախագահի հետ ձեռք են բերել Բրյուսելում։Փաշինյանն ասել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը և՛ սահմանազատման, սահմանագծման հարցով, և՛ արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան:Հիշեցնենք` Փաշինյանը Նիդեռլանդների Թագավորությունում է երկօրյա պաշտոնական այցով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41935205_173:0:1594:1066_1920x0_80_0_0_f5356dad309495ab8fcf2cf2fd92c469.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, արցախ, ադրբեջան, ղարաբաղյան հակամարտություն
նիկոլ փաշինյան, հայաստան, արցախ, ադրբեջան, ղարաբաղյան հակամարտություն
Փորձում են տպավորություն ստեղծել, թե սեղանին միայն Ադրբեջանի առաջարկները կլինեն. Փաշինյան
19:40 11.05.2022 (Թարմացված է: 21:30 11.05.2022) Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Պատերազմից հետո կամ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը, որ ԼՂ-ի հարցն այլևս լուծված է, բայց սա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլև գագաթն է և կուլմինացիան պատկերացումների, որպիսիք Ղարաբաղյան հարցի լուծման մասին ուներ և շարունակում է ունենալ Ադրբեջանը: Միջազգային հարաբերությունների նիդեռլանդական ինստիտուտում`
Քլինգենդայլում, իր ելույթի ժամանակ նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե մեկ բառով ձևակերպելու լինենք այդ քաղաքականությունը, այդ քաղաքականությունը հետևյալն է՝ Ղարաբաղն առանց հայերի: Եվ սրանում ոչ մի չափազանցություն չկա: Ամեն ինչ արվում է, որպեսզի հայությունն Արցախում, Լեռնային Ղարաբաղում իր ներկայությունը համարի անհնարին: Եվ սա ասելով է նկատի առնվում, որ ԼՂ հարցը լուծված է, սա ասելով նկատի է առնվում, որ ԼՂ-ում հայ չի լինելու, Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ մի իրավունք չի ունենալու, ԼՂ հայության ինքնությունը ոչնչացվելու է»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանն ուզում է արձանագրել, որ Ղարաբաղի հայությունը բոլորովին վերջերս և այլ հանգամանքներում է հայտնվել այդտեղ, հետևաբար, նրանք այնտեղ ապրելու լեգիտիմ իրավունք չունեն: Մինչդեռ, ըստ Փաշինյանի, հայկական կողմի ընկալումը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ամենևին էլ հողային հարց չէ, ինչպես փորձ էր անում ներկայացնել Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը իրավունքի հարց է։
ՀՀ վարչապետն իր ելույթում նշել է նաև, որ չնայած այս ամբողջ նեգատիվին, ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգ, ինչի համար պետք է հաջողությամբ իրականացնեն տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որպեսզի Ադրբեջանի հետ ՀՀ երկաթուղիները, ճանապարհները աշխատեն, բաց լինեն:
Նա մանրամասնել է, որ Ադրբեջանը ներկայացրել է իր պատկերացումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, որտեղ 5 հիմնական կետ կա:
«Եվ մենք, դիտարկելով այդ առաջարկները, տեսանք, որ մեզ համար անընդունելի ոչինչ դրանցում չկա, սակայն մենք արձանագրեցինք, որ այդ կետերը չեն հասցեագրում մեր հարաբերությունների ամբողջ օրակարգը: Եվ մենք լրացրեցինք այդ հարաբերությունների օրակարգը, որտեղ ներառվում է ԼՂ հայության անվտանգության իրավունքի և ԼՂ վերջնական կարգավիճակի խնդիրը: Եթե ադրբեջանական կողմը համաձայն է, որ մեր երկու պատկերացումները միացնենք իրար և այդ հենքի վրա սկսենք բանակցություններ, մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Փաշինյանը:
Նա նշել է նաև, որ վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն, ըստ ՀՀ վարչապետի, չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որոնք Ադրբեջանի նախագահի հետ ձեռք են բերել Բրյուսելում։
Փաշինյանն ասել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը և՛ սահմանազատման, սահմանագծման հարցով, և՛ արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան:
Հիշեցնենք` Փաշինյանը Նիդեռլանդների Թագավորությունում է երկօրյա պաշտոնական այցով։