https://arm.sputniknews.ru/20220511/irany-patrastvum-e-bardzracnel-hajastanjan-artahanvoghneric-gandzvvogh-harkery-41923728.html
Իրանը պատրաստվում է բարձրացնել հայաստանյան արտահանողներից գանձվող հարկերը
Իրանը պատրաստվում է բարձրացնել հայաստանյան արտահանողներից գանձվող հարկերը
Sputnik Արմենիա
Իրանական աղբյուրների փոխանցմամբ` մայիսի 21-ից սկսած Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշներով մեքենաներից 120 դոլար կգանձվի: 11.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-11T16:09+0400
2022-05-11T16:09+0400
2022-05-11T16:49+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
հայաստան
բեռնատար
բեռնափոխադրում
տուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/984/32/9843233_0:85:1600:985_1920x0_80_0_0_ec2872359a7203af03d41f16d9f3e5b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայկական պետհամարանիշներով մեքենաներից Իրանում 120 դոլար մաքսատուրք կգանձեն։ Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները` հղում անելով ԻԻՀ Ճանապարհային բեռնափոխադրումների և սպասարկման կազմակերպությանը։Իրանական աղբյուրների փոխանցմամբ` մայիսի 21-ից սկսած Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշներով մեքենաներից 120 դոլար կգանձվի:Ինչպես հիշեցնում է «Իրանն այսօր» տելեգրամ–ալիքը, Իրանը բազմիցս բարձրաձայնել է Հայաստանում բարձր հարկերի խնդրի մասին, որից խուսափելու համար իրանական բեռնատարները գերադասում էին ՀՀ տարածք չմտնել։Բանն այն է, որ 2018թ.–ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել իրանական բեռնատարներից հարկեր չգանձել, եթե դրանք ՀՀ սահմանից մինչև 1 կմ հեռավորության վրա են գտնվում։Այս որոշումից հետո իրանական բեռնատարները հիմնականում բեռնաթափում են իրականացնում սահմանից այն կողմ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/984/32/9843233_88:0:1512:1068_1920x0_80_0_0_aa503b3490bf7ecaa44b5995d827bbd3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, հայաստան, բեռնատար, բեռնափոխադրում, տուրք
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, հայաստան, բեռնատար, բեռնափոխադրում, տուրք
Իրանը պատրաստվում է բարձրացնել հայաստանյան արտահանողներից գանձվող հարկերը
16:09 11.05.2022 (Թարմացված է: 16:49 11.05.2022) Իրանական աղբյուրների փոխանցմամբ` մայիսի 21-ից սկսած Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշներով մեքենաներից 120 դոլար կգանձվի:
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայկական պետհամարանիշներով մեքենաներից Իրանում 120 դոլար մաքսատուրք կգանձեն։ Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները` հղում անելով ԻԻՀ Ճանապարհային բեռնափոխադրումների և սպասարկման կազմակերպությանը։
Իրանական աղբյուրների փոխանցմամբ` մայիսի 21-ից սկսած Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշներով մեքենաներից 120 դոլար կգանձվի:
Իրանական կողմը որոշումը մեկնաբանում է նրանով, որ Հայաստանը 2018 թվականից է սկսել իրանական պետհամարանիշներով մեքենաներից մաքսատուրք գանձել, իսկ 2021թ–ից միակողմանի կերպով չեղարկել է Մեղրիի մաքսային տերմինալով իրանական ավտոմեքենաների բեռնաթափման ու բեռնման հնարավորությունը:
Ինչպես հիշեցնում է «Իրանն այսօր» տելեգրամ–ալիքը, Իրանը բազմիցս բարձրաձայնել է Հայաստանում բարձր հարկերի խնդրի մասին, որից խուսափելու համար իրանական բեռնատարները գերադասում էին ՀՀ տարածք չմտնել։
Բանն այն է, որ 2018թ.–ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել իրանական բեռնատարներից հարկեր չգանձել, եթե դրանք ՀՀ սահմանից մինչև 1 կմ հեռավորության վրա են գտնվում։
Այս որոշումից հետո իրանական բեռնատարները հիմնականում բեռնաթափում են իրականացնում սահմանից այն կողմ։