https://arm.sputniknews.ru/20220511/hajteq-ynkerutjunnery-hajastanum-nor-tipi-ashkharhazor-en-steghtsum-41940869.html
Հայթեք-ընկերությունները Հայաստանում նոր տիպի աշխարհազոր են ստեղծում
Հայթեք-ընկերությունները Հայաստանում նոր տիպի աշխարհազոր են ստեղծում
Sputnik Արմենիա
Նոր տիպի աշխարհազորը փորձարկելու է նոր սպառազինություն, որն արդեն երկար տարիներ է՝ ստեղծում են երկրի ինժեներական ընկերությունները։ 11.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-11T23:31+0400
2022-05-11T23:31+0400
2022-05-11T23:46+0400
աշխարհազոր
հայթեք
սպառազինություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1b/25519932_0:84:1601:984_1920x0_80_0_0_79a87e428596447369c325d07b4b5e7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Հայթեք ոլորտի ընկերությունները Հայաստանում ստեղծում են աշխարհազոր, որը նոր սպառազինություն է փորձարկելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Instigate ընկերության տնօրեն, Հայաստանի առաջավոր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) անդամ Արման Պողոսյանը հայտնեց, որ նախագիծը քննարկվել է Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (նախկին նախարար, ներկայումս Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի օրոք) հետ, իսկ այնուհետև հավանության է արժանացել պաշտպանության նախարարությունում:Աշխարհազորը, որն ուզում է ստեղծել UATE-ն, փորձարարական կլինի, իսկ հետո նրա փորձը հնարավոր կլինի տարածել նաև այլ նման ստորաբաժանումների վրա (աշխարհազորի մասին օրենսդրությունն ընդունվել է 2020 թվականի վերջին):Այստեղ կանցկացվի բազային կրակային և մարտավարական պատրաստություն, ջոկատների և խմբերի փոխգործակցություն։ Բացի այդ, այստեղ կսովորեն օգտագործել նոր տեխնիկական միջոցներ, որոնք ստեղծվում են հայկական ինժեներական ընկերությունների կողմից։Նոր սպառազինության ստեղծումից մինչև դրա ընդունումը շղթան շատ կկրճատվի, եթե պաշտպանության նախարարությունը տեսնի՝ ինչպես է այն իրեն դրսևորում դաշտային պայմաններում: Պողոսյանն ընդգծեց, որ դա թույլ կտա արագացնել Հայաստանում ստեղծվող նոր պաշտպանական տեխնիկայի լայն տարածումն ու ներդրումը:Պողոսյանը ներկայացրել է UATE -ի առաջարկած նոր աշխարհազորի ստեղծման նախագիծը միության տարեկան ժողովին:ՀՀ օրենսդրության համաձայն՝ աշխարհազորը զինված հարձակման ժամանակ երկրի պաշտպանությանը քաղաքացիների կամավոր մասնակցության համակարգ է։ Դրա նպատակն է աջակցել կանոնավոր բանակին, այդ թվում՝ տարածքի, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների պաշտպանությանը հարձակումներից ու դիվերսիաներից, աջակցել սահմանի պաշտպանությանը, քաղաքացիական պաշտպանության կազմակերպմանը: Աշխարհազորը համակարգում է համայնքային իշխանությունը՝ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1b/25519932_88:0:1511:1067_1920x0_80_0_0_f0707568f96558e3f5dc269451c546a6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհազոր, հայթեք, սպառազինություն, հայաստան
աշխարհազոր, հայթեք, սպառազինություն, հայաստան
Հայթեք-ընկերությունները Հայաստանում նոր տիպի աշխարհազոր են ստեղծում
23:31 11.05.2022 (Թարմացված է: 23:46 11.05.2022) Նոր տիպի աշխարհազորը փորձարկելու է նոր սպառազինություն, որն արդեն երկար տարիներ է՝ ստեղծում են երկրի ինժեներական ընկերությունները։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Հայթեք ոլորտի ընկերությունները Հայաստանում ստեղծում են աշխարհազոր, որը նոր սպառազինություն է փորձարկելու։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Instigate ընկերության տնօրեն, Հայաստանի առաջավոր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) անդամ Արման Պողոսյանը հայտնեց, որ նախագիծը քննարկվել է Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (նախկին նախարար, ներկայումս Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի օրոք) հետ, իսկ այնուհետև հավանության է արժանացել պաշտպանության նախարարությունում:
Աշխարհազորը, որն ուզում է ստեղծել UATE-ն, փորձարարական կլինի, իսկ հետո նրա փորձը հնարավոր կլինի տարածել նաև այլ նման ստորաբաժանումների վրա (աշխարհազորի մասին օրենսդրությունն ընդունվել է 2020 թվականի վերջին):
Այստեղ կանցկացվի բազային կրակային և մարտավարական պատրաստություն, ջոկատների և խմբերի փոխգործակցություն։ Բացի այդ, այստեղ կսովորեն օգտագործել նոր տեխնիկական միջոցներ, որոնք ստեղծվում են հայկական ինժեներական ընկերությունների կողմից։
«Այսպիսով, եթե մեր ինչ-որ ընկերություն նոր սպառազինություն է ստեղծել, այստեղ կարելի է փորձարկել այն՝ չսպասելով ընդունելությանը կամ պետական ստանդարտներին։ Եվ ամենակարևորը, այստեղ դուք կարող եք սովորել օգտագործել այն։ Չէ որ աշխարհի ամենալավ զենքն անօգուտ է, եթե վարժված զորքեր չունեք», - ընդգծեց Պողոսյանը ։
Նոր սպառազինության ստեղծումից մինչև դրա ընդունումը շղթան շատ կկրճատվի, եթե պաշտպանության նախարարությունը տեսնի՝ ինչպես է այն իրեն դրսևորում դաշտային պայմաններում: Պողոսյանն ընդգծեց, որ դա թույլ կտա արագացնել Հայաստանում ստեղծվող նոր պաշտպանական տեխնիկայի լայն տարածումն ու ներդրումը:
Պողոսյանը ներկայացրել է UATE -ի առաջարկած նոր աշխարհազորի ստեղծման նախագիծը միության տարեկան ժողովին:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ աշխարհազորը զինված հարձակման ժամանակ երկրի պաշտպանությանը քաղաքացիների կամավոր մասնակցության համակարգ է։ Դրա նպատակն է աջակցել կանոնավոր բանակին, այդ թվում՝ տարածքի, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների պաշտպանությանը հարձակումներից ու դիվերսիաներից, աջակցել սահմանի պաշտպանությանը, քաղաքացիական պաշտպանության կազմակերպմանը: Աշխարհազորը համակարգում է համայնքային իշխանությունը՝ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցմամբ։