https://arm.sputniknews.ru/20220511/ajsor-ajl-tsragir-el-unenq-akciaji-masnakicnery-bacecin-erevani-qaghaqapetarani-mutqery-41933796.html
Այսօր այլ ծրագիր էլ ունենք. ակցիայի մասնակիցները բացեցին Երևանի քաղաքապետարանի մուտքերը
Այսօր այլ ծրագիր էլ ունենք. ակցիայի մասնակիցները բացեցին Երևանի քաղաքապետարանի մուտքերը
Sputnik Արմենիա
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ քաղաքում խցանումներն 9 բալից ավելի են։ 11.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-11T18:55+0400
2022-05-11T18:55+0400
2022-05-11T21:23+0400
երևանի քաղաքապետարան
իշխան սաղաթելյան
բողոքի ակցիա
դիմադրություն շարժում
երթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41930718_0:84:1600:984_1920x0_80_0_0_10681e042193116b1fc079e04a2083a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Դիմադրության» շարժման մասնակիցները բացեցին Երևանի քաղաքապետարանի մուտքերը, որոնք շուրջ մեկ ժամ փակ էին պահել։Նա հայտնեց, որ նոր կարգախոս էլ ունեն` «Ոստիկա՛ն, արթնացի՛ր, մեր պայքարին միացի՛ր»։Նշենք, որ ակցիայի մասնակիցները քաղաքապետարանի շենքի առջև ազգային պարեր էին պարում։Բացելով քաղաքապետարանի շենքի բոլոր մուտքերը, ակցիայի մասնակիցները սկսեցին իրենց քայլերթը դեպի Ֆրանսիայի հրապարակ։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41930718_89:0:1512:1067_1920x0_80_0_0_de890add3e5e9886f58d11138591e9d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևանի քաղաքապետարան, իշխան սաղաթելյան, բողոքի ակցիա, դիմադրություն շարժում, երթ
երևանի քաղաքապետարան, իշխան սաղաթելյան, բողոքի ակցիա, դիմադրություն շարժում, երթ
Այսօր այլ ծրագիր էլ ունենք. ակցիայի մասնակիցները բացեցին Երևանի քաղաքապետարանի մուտքերը
18:55 11.05.2022 (Թարմացված է: 21:23 11.05.2022) Իշխան Սաղաթելյանը նշեց, որ քաղաքում խցանումներն 9 բալից ավելի են։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Դիմադրության» շարժման մասնակիցները բացեցին Երևանի քաղաքապետարանի մուտքերը, որոնք շուրջ մեկ ժամ փակ էին պահել։
«Եթե քաղաքապետը խելքի չգա, հաջորդը ոչ թե մեկ, այլ մի քանի ժամով ենք փակելու։ Քաղաքում խցանումներն 9 բալից ավելի են` այսօր շենքի շրջափակման մեր առաջին փորձն էր։ Այսօր ունենք այլ ծրագիր ևս»,- ասաց Սաղաթելյանը՝ կոչ անելով քաղաքապետարանի մուտքերը բացել։
Նա հայտնեց, որ նոր կարգախոս էլ ունեն` «Ոստիկա՛ն, արթնացի՛ր, մեր պայքարին միացի՛ր»։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները քաղաքապետարանի շենքի առջև ազգային պարեր էին պարում։
Սաղաթելյանն ասաց, որ իրենց առջև դրված խնդիրն այսօր կատարեցին, իսկ Ֆրանսիայի հրապարակում ժամը 20։00-ին կամփոփեն օրն ու կհայտարարեն վաղվա անելիքների մասին։
Բացելով քաղաքապետարանի շենքի բոլոր մուտքերը, ակցիայի մասնակիցները սկսեցին իրենց քայլերթը դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։