00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանները խեղդելով են բերման ենթարկել մարդկանց. ՄԻՊ–ի մշտադիտարկման արդյունքները

© Sputnik / Asatur YesayantsՈստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին
Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2022
Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին
Բաժանորդագրվել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հետամուտ է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են Երևան քաղաքի թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 64 անձանց։ Այցերի և իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ–ի մամուլի ծառայությունը։
«Բերման ենթարկված քաղաքացիների կողմից համատարած բարձրացված խնդիր է եղել բերման ենթարկելիս անձանց կոկորդին սեղմելու, խեղդելու միջոցով բերման ենթարկելու պրակտիկան։ Մեկ այլ դեպքում, ըստ վարչական ձերբակալման ենթարկված քաղաքացիների պնդման, անձին բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողները նրան ոչ թե նստեցրել են իրենց մեքենան, այլ նետել են մեքենայի մեջ, այնուհետև հայհոյել են»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը համապատասխան գրություններ կուղարկի իրավասու մարմիններին նկարագրված դեպքերը քննության առարկա դարձնելու պահանջով։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից բերման ենթարկված մի շարք քաղաքացիներ պնդել են, որ ոստիկանության ծառայողների կողմից փողոցի երթևեկելի մասն ազատելու պահանջը ներկայացնելուց հետո իրենց ժամանակ չի տրամադրվել ներկայացված պահանջը կատարելու համար, հատկապես այն պայմաններում, երբ իրենք խնդրել են 5 րոպե ժամանակ։
Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկում ՄԻՊ–ի արագ արձագանքման խմբերն արձանագրել են դեպք, երբ վարչական ձերբակալման ենթարկված անձին չեն գրանցել «Ոստիկանություն բերված անձանց հաշվառման մատյանում» այն հիմնավորմամբ, որ վերջիններս չեն ներկայացել և իրենց վերաբերյալ տվյալներ չեն ներկայացրել ոստիկանության ծառայողներին։
ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է Գյումրի քաղաքում տեղի ունեցած բռնության միջադեպը, երբ 08.05.2022թ-ին դեպի Գյումրի ավտոերթի ակցիա իրականացնող մի քանի անձինք վեճի են բռնվում ճանապարհի մոտ գտնվող տաղավարում հավաքված տարեց անձանց հետ և ինտենսիվ հարվածներ հասցնում նրանց։ Ընդ որում` տեսանյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ավտոերթի մասնակիցները թվաքանակով մի քանի անգամ գերազանցում էին այնտեղ գտնվող տարեց անձանց, որոնցից մեկն էլ ձեռնափայտով էր։
ԶԼՄ-ների հրապարակումների ուսումնասիրությունները վեր են հանել նաև հավաքները լուսաբանող լրագրողի նկատմամբ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպք ոստիկանության ծառայողի կողմից, ընդ որում` ոստիկանության ծառայողը պահանջել է չնկարել իր գործողությունները և հարվածել լրագրողի տեսախցիկին։
ՄԻՊ–ը հետամուտ է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Ընդդիմությունն այսօրվա ակցիաները սկսել էր 4 ուղղություններով` Սասունցի Դավթի արձանի մոտից, Րաֆֆու փողոցից, Գայի պողոտայից և 15-րդ թաղամասից։
Լրահոս
0