https://arm.sputniknews.ru/20220510/stvoragrvel-e-hajastan-hunastan-kiprvos-razmakan-hamagvortsakcutjan-gvortsvoghutjunneri-plany-41894019.html
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության գործողությունների պլանը
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության գործողությունների պլանը
Sputnik Արմենիա
Հայաստան-Հունաստան-Կիպրոս գործողությունների պլանով փորձի փոխանակում կիրականացվի մարտական պատրաստության միջոցառումներ հատուկ նշանակության ուժերի... 10.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-10T18:57+0400
2022-05-10T18:57+0400
2022-05-10T18:58+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հունաստան
կիպրոս
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41893673_0:0:1025:577_1920x0_80_0_0_204616bcf7a7cb7f6f08137869d5cd7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ռազմական համագործակցության գործողությունների պլանը։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ:Խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում, ընդգծել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ջանքերի անհրաժեշտությունը:Խորհրդակցությունը ներկա են եղել Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմական համագործակցության ծրագրավորման և իրականացման վարչության պետ, գնդապետ Սոկրատիս Սերվեսը, Կիպրոսի ազգային գվարդիայի ռազմավարության և քաղաքականության վարչության պետ, գնդապետ Լուկաս Հաջիկոնստանտինոսը և նրանց գլխավորած պատվիրակությունները:
հունաստան
կիպրոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41893673_54:0:965:683_1920x0_80_0_0_1d7908905cc7784f29a991d7155e8122.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), հունաստան, կիպրոս, հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն), հունաստան, կիպրոս, հայաստան
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության գործողությունների պլանը
18:57 10.05.2022 (Թարմացված է: 18:58 10.05.2022) Հայաստան-Հունաստան-Կիպրոս գործողությունների պլանով փորձի փոխանակում կիրականացվի մարտական պատրաստության միջոցառումներ հատուկ նշանակության ուժերի, խաղաղապահության և այլ ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ռազմական համագործակցության գործողությունների պլանը։ Տեղեկությունը հայտնում է
պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ:
Խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։
«Ստորագրված փաստաթղթերով նախատեսվում են մի քանի տասնյակ միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում։ Դրանք ներառում են մարտական պատրաստության միջոցառումներ հատուկ նշանակության ուժերի, խաղաղապահության, ռազմական բժշկության, ինժեներական և այլ ոլորտներում, փորձի փոխանակում տարբեր մասնագիտական ուղղություններով, տեղեկատվության փոխանակում և ռազմական խորհրդակցություններ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում, ընդգծել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ջանքերի անհրաժեշտությունը:
Խորհրդակցությունը ներկա են եղել Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմական համագործակցության ծրագրավորման և իրականացման վարչության պետ, գնդապետ Սոկրատիս Սերվեսը, Կիպրոսի ազգային գվարդիայի ռազմավարության և քաղաքականության վարչության պետ, գնդապետ Լուկաս Հաջիկոնստանտինոսը և նրանց գլխավորած պատվիրակությունները: