https://arm.sputniknews.ru/20220510/mijazgajin-kazmakerputjunnern-antesum-en-kievi-razmakan-hancagvortsutjunnery-mizincev-41904538.html
Միջազգային կազմակերպություններն անտեսում են Կիևի ռազմական հանցագործությունները. Միզինցև
Միջազգային կազմակերպություններն անտեսում են Կիևի ռազմական հանցագործությունները. Միզինցև
Sputnik Արմենիա
Ռուս գեներալը նշել է` Կիևի իշխանությունները վստահ են, որ անպատժելի են: 10.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-10T23:59+0400
2022-05-10T23:59+0400
2022-05-11T00:08+0400
միխայիլ միզինցև
ռուսաստան
ուկրաինա
կիև
պատերազմ
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41461942_0:167:1600:1067_1920x0_80_0_0_5ab95f891022f257fa76ffdbe39ee94e.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ուկրաինացի զինյալները և օտարերկրյա վարձկանները շարունակում են հենակետեր և սպառազինություն տեղակայել Վինիցկի և Խարկովի մարզերի ուսումնական հաստատություններում: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբի ղեկավար, ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։Նրա խոսքով ՝ ԼԺՀ-ի Լիսիչանսկում նրանք խաղաղ բնակիչներին դուրս են հանել ապաստարանից, որտեղ զինամթերքի պահեստ են տեղադրել:Ինչպես ընդգծել է Միզինցևը` Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից հիվանդանոցների, բնակելի տների, եկեղեցիների, մանկապարտեզների և առողջարանների, ինչպես նաև դպրոցների և քաղաքացիական այլ օբյեկտների օգտագործման փաստերը վկայում են, որ Կիևի իշխանությունները վստահ են իրենց անպատժելիության մեջ սեփական քաղաքացիների դեմ ռազմական հանցագործությունների համար, իսկ խաղաղ մարդկանց կյանքը երկրի ղեկավարության համար բացարձակապես կարևոր չէ:Ռուս գեներալը նաև հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները Խարկովի մարզում 6 քաղաքացիական ավտոմեքենա են գնդակոծելԲուչայի սցենարով:«Հին Սալթ և Նոր Սալթ գյուղերի միջև ընկած ճանապարհահատվածում ԶՈւ ծառայողները գնդակահարել են վեցքաղաքացիական ավտոմեքենա, որոնց վրա տեղադրված են եղել սպիտակ դրոշներ։ Այդ հրեշավոր հանցագործության տեսալուսանկարահանումն իրականացրել են ԶՈւ տեղեկատվական-հոգեբանական գործողությունների կենտրոնի մասնագետները»,-ասել է Միզինցևը։Բացի այդ, գեներալի խոսքով, Բելայա Կրինիցայում (Խերսոնի մարզ) մասնավոր տննտեսությունների շրջանից ուկրաինականհրետանու կողմից միքանի հարված է հասցվել ՌԴ ԶՈւ դիրքերին՝ խաղաղ բնակիչներիտներիվրա պատասխան կրակ բացելը հրահրելու նպատակով։ Այդ բնակիչներին գրոհայինները թույլ չեն տալիս հեռանալ շրջափակված բնակավայրից, նրանց պահելով որպես կենդանի վահան:Դրա հետ մեկտեղ, հավելել է Միզինցևը, քաղաքացիական բնակչությանը իբր անխնա հարվածներ հասցնելու «փաստը» ֆիքսելու համար Բելայա Կրինիցայում են գտնվել նորվեգական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 76-րդ օրը։
ուկրաինա
կիև
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41461942_0:0:1423:1067_1920x0_80_0_0_6d033d5ca5236fc8f5b115b9d3e85540.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ միզինցև, ռուսաստան, ուկրաինա, կիև, պատերազմ, դոնբաս
միխայիլ միզինցև, ռուսաստան, ուկրաինա, կիև, պատերազմ, դոնբաս
Միջազգային կազմակերպություններն անտեսում են Կիևի ռազմական հանցագործությունները. Միզինցև
23:59 10.05.2022 (Թարմացված է: 00:08 11.05.2022) Ռուս գեներալը նշել է` Կիևի իշխանությունները վստահ են, որ անպատժելի են:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ուկրաինացի զինյալները և օտարերկրյա վարձկանները շարունակում են հենակետեր և սպառազինություն տեղակայել Վինիցկի և Խարկովի մարզերի ուսումնական հաստատություններում: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբի ղեկավար, ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով ՝ ԼԺՀ-ի Լիսիչանսկում նրանք խաղաղ բնակիչներին դուրս են հանել ապաստարանից, որտեղ զինամթերքի պահեստ են տեղադրել:
Ինչպես ընդգծել է Միզինցևը` Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից հիվանդանոցների, բնակելի տների, եկեղեցիների, մանկապարտեզների և առողջարանների, ինչպես նաև դպրոցների և քաղաքացիական այլ օբյեկտների օգտագործման փաստերը վկայում են, որ Կիևի իշխանությունները վստահ են իրենց անպատժելիության մեջ սեփական քաղաքացիների դեմ ռազմական հանցագործությունների համար, իսկ խաղաղ մարդկանց կյանքը երկրի ղեկավարության համար բացարձակապես կարևոր չէ:
«Ընդ որում, Միավորված ազգերի կազմակերպությունը, ԵԱՀԿ-ն, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ինչպես նաև այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ շարունակում են չնկատել Ուկրաինական զինվորական կազմավորումների բազմաթիվ ռազմական հանցագործությունները Դոնբասի հանրապետությունների բնակիչների և Ուկրաինայի քաղաքացիների դեմ, որոնք իրականացվում են արևմտյան կուրատորների լիակատար հովանավորությամբ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»,-հայտարարել է Միզինցևը:
Ռուս գեներալը նաև հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները Խարկովի մարզում 6 քաղաքացիական ավտոմեքենա են գնդակոծելԲուչայի սցենարով:
«Հին Սալթ և Նոր Սալթ գյուղերի միջև ընկած ճանապարհահատվածում ԶՈւ ծառայողները գնդակահարել են վեցքաղաքացիական ավտոմեքենա, որոնց վրա տեղադրված են եղել սպիտակ դրոշներ։ Այդ հրեշավոր հանցագործության տեսալուսանկարահանումն իրականացրել են ԶՈւ տեղեկատվական-հոգեբանական գործողությունների կենտրոնի մասնագետները»,-ասել է Միզինցևը։
Բացի այդ, գեներալի խոսքով, Բելայա Կրինիցայում (Խերսոնի մարզ) մասնավոր տննտեսությունների շրջանից ուկրաինականհրետանու կողմից միքանի հարված է հասցվել ՌԴ ԶՈւ դիրքերին՝ խաղաղ բնակիչներիտներիվրա պատասխան կրակ բացելը հրահրելու նպատակով։ Այդ բնակիչներին գրոհայինները թույլ չեն տալիս հեռանալ շրջափակված բնակավայրից, նրանց պահելով որպես կենդանի վահան:
Դրա հետ մեկտեղ, հավելել է Միզինցևը, քաղաքացիական բնակչությանը իբր անխնա հարվածներ հասցնելու «փաստը» ֆիքսելու համար Բելայա Կրինիցայում են գտնվել նորվեգական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
«Նախապես նախազգուշացնում ենք, որ առաջիկայում Կիևի ռեժիմի կողմից «ռուսների վայրագությունների» մասին այս և այլ շինծու նյութերը նախատեսվում է լայնորեն տարածել արևմտյան և ուկրաինական ԶԼՄ-ների, ինչպես նաև ինտերնետ ռեսուրսների միջոցով»,-ասել է Միզինցևը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 76-րդ օրը։