https://arm.sputniknews.ru/20220510/lzhh-zvorqy-rd-zu-ajakcutjamb-tsheghqel-e-ukrainaji-zu-i-pashtpanutjuny-pn-41869640.html
ԼԺՀ զորքը ՌԴ ԶՈւ աջակցությամբ ճեղքել է Ուկրաինայի ԶՈւ-ի պաշտպանությունը․ ՊՆ
ԼԺՀ զորքը ՌԴ ԶՈւ աջակցությամբ ճեղքել է Ուկրաինայի ԶՈւ-ի պաշտպանությունը․ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինայում ՌԴ ԶՈւ հատուկ գործողության ընթացքի մասին։ 10.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-10T12:36+0400
2022-05-10T12:36+0400
2022-05-10T12:44+0400
ռուսաստան
ուկրաինա
զորք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534252_0:0:1280:721_1920x0_80_0_0_5699c4b74f7d9649eb15d2f0223ae3d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ԼԺՀ զորքը ՌԴ զինված ուժերի աջակցությամբ ճեղքել է Ուկրաինայի էշելոնային պաշտպանությունը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։Գեներալը հստակեցրել է, որ հարձակման հետևանքով ոչնչացվել է մինչև 120 ազգայնական, 13 միավոր զրահատեխնիկա և տարբեր նշանակության 12 ավտոմեքենա:Կոնաշենկովը նաև հայտնել է, որ մայիսի 9-ի երեկոյան տեղի ունեցած օդային մարտում ուկրաինական Սու-25 գրոհիչ է խոցվել Խարկովի մարզում:Մեկ օրում Մարիուպոլից Բեզիմեննոյե 400 մարդ է տարհանվել․ ԴԺՀ պաշտպանության շտաբԲացի այդ, ռուսական ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 3 ԱԹՍ, «Տոչկա-Ու»-ի 1 հրթիռ և «Սմերչ» համազարկային հրթիռային կայանքի մի քանի արկ:Ռուսական ավիացիան խոցել է ուկրաինացի զինվորականների կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 16 շրջան:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 76-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534252_138:0:1275:853_1920x0_80_0_0_65de71602dd7b1256b24e7bd5a650d76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, զորք
ռուսաստան, ուկրաինա, զորք
ԼԺՀ զորքը ՌԴ ԶՈւ աջակցությամբ ճեղքել է Ուկրաինայի ԶՈւ-ի պաշտպանությունը․ ՊՆ
12:36 10.05.2022 (Թարմացված է: 12:44 10.05.2022) Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինայում ՌԴ ԶՈւ հատուկ գործողության ընթացքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ԼԺՀ զորքը ՌԴ զինված ուժերի աջակցությամբ ճեղքել է Ուկրաինայի էշելոնային պաշտպանությունը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի աջակցությամբ ավարտելով ազգայնականներից Պոպասնայա բնակավայրի մաքրումը, ճեղքել են հակառակորդի էշելոնային պաշտպանությունը և դուրս են եկել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վարչական սահման»,- ասել է նա:
Գեներալը հստակեցրել է, որ հարձակման հետևանքով ոչնչացվել է մինչև 120 ազգայնական, 13 միավոր զրահատեխնիկա և տարբեր նշանակության 12 ավտոմեքենա:
Կոնաշենկովը նաև հայտնել է, որ մայիսի 9-ի երեկոյան տեղի ունեցած օդային մարտում ուկրաինական Սու-25 գրոհիչ է խոցվել Խարկովի մարզում:
Բացի այդ, ռուսական ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 3 ԱԹՍ, «Տոչկա-Ու»-ի 1 հրթիռ և «Սմերչ» համազարկային հրթիռային կայանքի մի քանի արկ:
Ռուսական ավիացիան խոցել է ուկրաինացի զինվորականների կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 16 շրջան:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 76-րդ օրը։