00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանն անընդունելի է համարում սահմանային ջրերում ամբարտակների կառուցման թուրքական նախագիծը

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցՀոսեյն Ամիր Աբդոլլահիան
Հոսեյն Ամիր Աբդոլլահիան - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2022
Բաժանորդագրվել
Չորս ամիս առաջ Իրանը դիմել է Թուրքիայի կառավարությանը՝ ջրային ռեսուրսների համատեղ կոմիտե ստեղծելու խնդրանքով։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Իրանն անընդունելի է համարում, որ Թուրքիան ամբարտակներ է կառուցում երեք գետերի վրա, և կարծում է, որ դրանք խնդիրներ կառաջացնեն Իրանի ժողովրդի և տարածաշրջանի համար: Ինչպես փոխանցում է IRNA-ն` իրանական խորհրդարանում ունեցած իր ելույթում այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նախարարին հարցրել են Թուրքիայի կողմից Տիգրիսի, Եփրատի և Արաքսի վրա հսկայական ամբարտակների կառուցման և դեպի Իրան ջրի հոսքի վրա դրա ազդեցության մասին։

«Հաշվի առնելով տարածաշրջանում գերակշռող բնապահպանական պայմանները, մեզ համար անընդունելի է, որ մեր հարևան երկիրը՝ Թուրքիան, միջոցներ է ձեռնարկում ամբարտակների կառուցման համար, որոնք երկրում և տարածաշրջանում խնդիրներ կստեղծեն մեր բնակչության համար, ինչպես նաև բացասաբար կազդեն ջրի հոսքի ծավալների վրա»,- ասել է նա:

Աբդոլլահիանը պարզաբանել է, որ Թեհրանում և Նյու Յորքում կայացած 2 հանդիպումներում, ինչպես նաև հեռախոսազրույցում ինքը դիմել է Չավուշօղլուին՝ խնդրելով ուշադրություն դարձնել Արաքս գետի վրա ամբարտակների կառուցման խնդրին:
Ամիր Աբդոլլահիյանը նաև հայտարարել է այդ հարցի շուրջ իրաքյան կողմի հետ բանակցությունների մասին: Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նույնպես Իրանում և տարածաշրջանում ջրի հարցը առաջնահերթություն է որակել։
ԵՄ-ն փորձում է փրկել Իրանի հետ «միջուկային գործարքի» շուրջ բանակցությունները. Բորել
«Մեզ համար ջրի հարցն ազգային անվտանգության ոլորտում է»,- նշել է նա՝ հավելելով, որ արտաքին գործերի նախարարությունը և մյուս համապատասխան կազմակերպությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի հետևեն այս հարցին:
Չորս ամիս առաջ Իրանը դիմել է Թուրքիայի կառավարությանը՝ ջրային ռեսուրսների համատեղ կոմիտե ստեղծելու խնդրանքով։

«Մենք պետք է համոզվենք, որ Թուրքիայի ամբարտակների կառուցումը բացասական ազդեցություն չի ունենա Իրանի ջրամատակարարման վրա։ Թուրք պաշտոնյաները մինչ օրս մեզ հավաստիացնում էին, որ ամբարտակների շինարարությունը հիմնականում կատարվում է լեռնային շրջաններում հիդրոէներգետիկայի օգտագործման համար»,- ասել է նա։

Վկայակոչելով արտաքին գործերի և էներգետիկայի նախարարությունների փորձագիտական պատվիրակության այցը Թուրքիա` նախարարը հավելել է, որ այդ հարցը քննարկելու համար առաջիկայում նախատեսված է թուրքական պատվիրակության այցը Իրան, և այդ կապակցությամբ 2 երկրների միջև իրավական, քաղաքական և դիվանագիտական անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել:
Լրահոս
0