00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Ուկրաինան ԵՄ թեկնածուի կարգավիճակ չստանա, ուրեմն «Եվրոպան խաբում» է Կիևին․ Կուլեբա

CC BY-SA 4.0 / Едуард Крижанівський / Пресслужба МЗС України / Minister of Foreign Affairs of Ukraine Dmytro Kuleba (cropped and resized)Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կուլեբան հայտարարել է` Ուկրաինան դա չի հանդուրժի, բայց թե ինչ կերպ չի հանդուրժի, նախարարը չի հստակեցրել։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ եթե Ուկրաինան Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ չստանա, դա կնշանակի, որ «Եվրոպան փորձում է խաբել» Կիևին, և Ուկրաինան դա չի հանդուրժի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը ԵՄ-ին է փոխանցել հարցաթերթի լրացված երկրորդ մասը՝ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և հույս ունի հունիսին պատասխան ստանալ Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ:
«Եթե մենք թեկնածուի կարգավիճակ չստանանք, դա միայն մի բան կնշանակի՝ Եվրոպան փորձում է մեզ խաբել։ Եվ մենք չենք պատրաստվում հանդուրժել դա»,-հայտարարել է Կուեբան Financial Times թերթին տված հարցազրույցում։
Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կանխատեսումն այն մասին, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է մի քանի տարի, նույնիսկ տասնամյակներ տևել` Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի համար ամենակարևորը հունիսին թեկնածուի կարգավիճակ ստանալն է, և այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի «լուծել մնացած հարցերը՝ ինչպես, երբ և այլն»:
«Երեք ամիս առաջ այս երկիրը (Ուկրաինան՝ խմբ․) անդամության հեռանկար անգամ չուներ։ Իսկ հիմա նրանք քննարկում են, թե դա որքան ժամանակ կտևի»,-ավելացրել է Կուլեբան։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ապրիլին Կիև կատարած այցի ժամանակ Վլադիմիր Զելենսկուն հարցաշար էր փոխանցել՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար: Նա ընդգծել էր, որ փոխանցվող փաստաթուղթը «առաջիկա ամիսներին քննարկումների հիմքն է»: Ավելի ուշ Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մատտի Մաասիկասին է փոխանցել հարցաթերթիկի լրացված առաջին մասը: Նա հավելել էր, որ Ուկրաինան շուտով ԵՄ-ին կփոխանցի պատասխանների երկրորդ մասը։
Զելենսկին փետրվարի 28-ին ստորագրել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտը։ Հաջորդ օրը Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու մասին բանաձևին։ Ավելի վաղ ԵՄ-ի մշտական ներկայացուցիչները պայմանավորվել էին Եվրահանձնաժողովին հանձնարարել գնահատական պատրաստել ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հայտերին։
Լրահոս
0