https://arm.sputniknews.ru/20220510/dimadrutjun-sharzhumy-4-ughghutjunnervovmeknarkec-ir-akcianery-41869003.html
Ընդդիմության ակցիաները մեկնարկեցին 4 ուղղություններով
Ընդդիմության ակցիաները մեկնարկեցին 4 ուղղություններով
Sputnik Արմենիա
Չորս ուղղություններով ակցիաներ իրականացնողները պետք է փակեն փողոցները։ 10.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-10T12:24+0400
2022-05-10T12:24+0400
2022-05-10T13:21+0400
երթ
ընդդիմություն
դիմադրություն շարժում
բողոքի ակցիա
երևան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41871343_0:0:825:464_1920x0_80_0_0_61c254bf0318b6169e19d773792c55f1.jpg
Ընդդիմությունը 4 ուղղություններով սկսեց իր ակցիաները Երևանում։Սասունցի Դավթի արձանի մոտից մեկնարկած երթն առաջնորդում են ՀՀԿ-ականները։Րաֆֆու փողոցից` Անդրանիկի արձանի մոտից, երթն առաջ են տանում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը, Գեղամ Մանուկյանը, Արամ Վարդևանյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։Գայի պողոտայից` «Մեգամոլի» դիմացից մեկնարկած երթի առաջնորդը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն է։ Իսկ 15-րդ թաղամասից` Չաուշի արձանի մոտից, մեկնարկած երթը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանն է գլխավորում։Հավելենք, որ այսօր ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է նախատեսված։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41871343_50:0:669:464_1920x0_80_0_0_45ded03861ca41b55b8e300709e16ed8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երթ, видео, ընդդիմություն, դիմադրություն շարժում, բողոքի ակցիա, երևան, տեսանյութեր, տեսանյութ
երթ, видео, ընդդիմություն, դիմադրություն շարժում, բողոքի ակցիա, երևան, տեսանյութեր, տեսանյութ
Ընդդիմության ակցիաները մեկնարկեցին 4 ուղղություններով
12:24 10.05.2022 (Թարմացված է: 13:21 10.05.2022) Չորս ուղղություններով ակցիաներ իրականացնողները պետք է փակեն փողոցները։
Ընդդիմությունը 4 ուղղություններով սկսեց իր ակցիաները Երևանում։
Սասունցի Դավթի արձանի մոտից մեկնարկած երթն առաջնորդում են ՀՀԿ-ականները։
Րաֆֆու փողոցից` Անդրանիկի արձանի մոտից, երթն առաջ են տանում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը, Գեղամ Մանուկյանը, Արամ Վարդևանյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։
Գայի պողոտայից` «Մեգամոլի» դիմացից մեկնարկած երթի առաջնորդը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն է։ Իսկ 15-րդ թաղամասից` Չաուշի արձանի մոտից, մեկնարկած երթը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանն է գլխավորում։
Հավելենք, որ այսօր ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է նախատեսված։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։