https://arm.sputniknews.ru/20220510/adrbejanum-hetevum-en-hajastanum-boghoqi-cujcerin-41868084.html
Ադրբեջանում հետևում են Հայաստանի բողոքի ցույցերին
Ադրբեջանում հետևում են Հայաստանի բողոքի ցույցերին
Sputnik Արմենիա
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանում բողոքի ակցիաների կազմակերպիչները երկիրը տանում են անդունդ: 10.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-10T12:10+0400
2022-05-10T12:10+0400
2022-05-10T14:14+0400
հայաստան
ադրբեջան
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/934/51/9345147_0:155:2000:1280_1920x0_80_0_0_37e34fa54520e217ef65118973c481b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է հակակառավարական ցույցերը Հայաստանում։ Sputnik Ադրբեջանի տեղեկություններով՝ Բայրամովը մեղադրել է հայկական ընդդիմությանը, որ նրանք երկիրը անդունդ են տանում։«Հայաստանում բողոքի ակցիաների կազմակերպիչները բավական հայտնի են հայ հասարակության մեջ։ Նրանք գրեթե 30 տարի կեղծ խոստումներ են տվել հայ ժողովրդին և այսօր Հայաստանը տանում են դեպի անդունդ։ Սա իշխանության համար պայքարի անքակտելի մասն է, նրանք նորից ուզում են Ղարաբաղի թեման բարձրացնել»,- հայտարարել է Բայրամովը։Ադրբեջանցի նախարարի տեսանկյունից, զանգվածային աջակցության բացակայությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հասարակությունը հոգնել է կեղծ խոստումներից և պատրանքներից:Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/934/51/9345147_293:0:2000:1280_1920x0_80_0_0_4065c7857607b58ccbeb1fa1f0246e1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, բողոքի ակցիա
հայաստան, ադրբեջան, բողոքի ակցիա
Ադրբեջանում հետևում են Հայաստանի բողոքի ցույցերին
12:10 10.05.2022 (Թարմացված է: 14:14 10.05.2022) Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանում բողոքի ակցիաների կազմակերպիչները երկիրը տանում են անդունդ:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է հակակառավարական ցույցերը Հայաստանում։ Sputnik Ադրբեջանի տեղեկություններով՝ Բայրամովը մեղադրել է հայկական ընդդիմությանը, որ նրանք երկիրը անդունդ են տանում։
«Հայաստանում բողոքի ակցիաների կազմակերպիչները բավական հայտնի են հայ հասարակության մեջ։ Նրանք գրեթե 30 տարի կեղծ խոստումներ են տվել հայ ժողովրդին և այսօր Հայաստանը տանում են դեպի անդունդ։ Սա իշխանության համար պայքարի անքակտելի մասն է, նրանք նորից ուզում են Ղարաբաղի թեման բարձրացնել»,- հայտարարել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ Բաքվում հետևում են այդ գործընթացներին, և Հայաստանում հասարակական լայն աջակցության մասին խոսք չկա։ Բայրամովը նույնիսկ թվեր է ներկայացրել՝ հայտարարելով, որ այդ հանրահավաքներին 5-6 հազար քաղաքացի է մասնակցում։ Թե ինչ հիմքով են կատարվել այդ հաշվարկները, ադրբեջանցի պաշտոնյան չի հստակեցրել։
Ադրբեջանցի նախարարի տեսանկյունից, զանգվածային աջակցության բացակայությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հասարակությունը հոգնել է կեղծ խոստումներից և պատրանքներից:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։