00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքեր մոռանում են պատմության դասերը, անխուսափելիորեն բախվում են նոր խնդիրների. ՌԴ դեսպան

© Sputnik / Andranik GhazaryanՍերգեյ Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի դիվանագետի խոսքով` հատկապես դժվար է խաղաղություն պահպանել այլ երկրների եսասիրական շահերի ագրեսիվ իրականացման պայմաններում։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր Հաղթանակի օրվա առիթվ այցելել է Երևանի քաղաքային պանթեոն, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայրենական Մեծ պատերազմում զոհված ու Հայաստանի հիվանդանոցներում մահացած խորհրդային զինվորների շիրիմներին։
Ռուս դիվանագետը կարևորել է Հաղթանակի ու պատմության դասերը հիշելու անհրաժեշտությունը։
«Նրանք, ովքեր մոռանում են այդ դասերը, անխուսափելիորեն բախվում են նոր խնդիրների, նոր ողբերգությունների հետ: Հայրենական մեծ պատերազմի ամենածանր տարիներին Խորհրդային Միության ժողովուրդները հանդես եկան որպես միասնական, համախմբված ճակատ, պայքարեցին հանուն ամբողջ աշխարհի ազատության»,- ասել է դեսպանը։
Ըստ Կոպիրկինի՝ խորհրդանշական է, որ ազգային բացառիկության` նացիզմի գաղափարախոսությանը հակադրվում էր մեկ այլ գաղափարախոսություն՝ ինտերնացիոնալիզմի գաղափարախոսությունը, ժողովուրդների եղբայրության գաղափարախոսությունը։ Եվ շատ կարևոր է, որ այդ գաղափարախոսությունը հաղթանակեց։
«Մենք իրավամբ կարող ենք ասել, որ այսօր տոնում ենք բարու հաղթանակը չարի նկատմամբ։ Վստահ եմ, որ չարի նկատմամբ բարու հաղթանակի այս փառահեղ ավանդույթը շարունակվելու է»,- ասել է Կոպիրկինը։
Հաղթանակի շքերթի ելույթում Պուտինը զուգահեռներ անցկացրեց Մեծ հայրենականի ու Դոնբասի միջև
Դիվանագետը փաստել է, որ Հաղթանակի տոնը ոչ միայն պետական տոն է, այլև ընտանեկան, քանի որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, և թե՛ նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետություններում չկան ընտանիքներ, որոնք այս կամ այն կերպ չեն դիմակայել պատերազմին ու դրա հետևանքներին։

«Ամենուր կան վետերաններ, ամենուր կան հերոսներ, և շատ կարևոր է, որ այդ իրադարձությունների հիշողությունը փոխանցվի սերնդեսերունդ, քանի որ մենք իրավունք չունենք մոռանալու պատմության դասերը, մեր պապերի մեծ սխրանքը, որոնք հանուն հաղթանակի տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը»,- ասել է նա։

Խաղաղությունը պահպանելու համար, ըստ Կոպիրկինի, պետք է հարգանքով վերաբերվել միմյանց, լսել միմյանց, հետամուտ լինել ոչ միայն սեփական շահերին, այլև հարգել ուրիշների շահերը, կարողանալ բանակցել, գնահատել համագործակցությունը:
Երևանում Z են «գրել» դրոշներով և Գեորգիևյան ժապավենով
Դեսպանն ընդգծել է, որ հատկապես դժվար է խաղաղություն պահպանել այլ երկրների եսասիրական շահերի ագրեսիվ իրականացման պայմաններում։
Լրահոս
0