https://arm.sputniknews.ru/20220509/rus-zinvvorakannery-khapanel-en-zmeini-kghzin-gravelu-ukrainaji-zu-i-mi-qani-pvordz-41859643.html
Ռուս զինվորականները խափանել են Զմեինի կղզին գրավելու Ուկրաինայի ԶՈւ-ի մի քանի փորձ
Ռուս զինվորականները խափանել են Զմեինի կղզին գրավելու Ուկրաինայի ԶՈւ-ի մի քանի փորձ
Sputnik Արմենիա
Գեներալ Կոնաշենկովը ներկայացրել է Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ընթացքի ամփոփագիրը։ 09.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-09T22:08+0400
2022-05-09T22:08+0400
2022-05-09T22:08+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39097111_0:0:3203:1802_1920x0_80_0_0_ce557e5d8a2fa58a3a3a7cded1636315.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Զինված ուժերը հետ են մղել Կիևի ռեժիմի՝ Զմեինի կղզին գրավելու մի քանի հուսահատ փորձ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:Նրա խոսքով՝ մայիսի 7-ից սկսած, Զելենսկու ուղղակի ցուցումով, Ուկրաինայի Գլխավոր շտաբը՝ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից խորհրդականների անմիջական մասնակցությամբ, Զմեինի կղզու գրավման խոշոր սադրանք է ծրագրել։ Վերջին երկու օրվա ընթացքում Կիևը մի քանի հուսահատ փորձեր է ձեռնարկել օդային և ծովային դեսանտ իջեցնելու համար այդ կղզում, որը կարևոր նշանակություն ունի Սև ծովի ջրատարածքի հյուսիսարևմտյան մասի վերահսկողությունն ապահովելու համար:Նա նաև նշել է, որ երկու օրվա ընթացքում օդում խոցվել է 29 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ ութ հարվածային «Բայրաքթար ՏԲ-2», ևս չորս նույնպիսի ԱԹՍ խոցվել է այսօր ցերեկը:«Զելենսկու անխոհեմ սադրանքի արդյունքում միայն կղզում ոչնչացվել է ավելի քան 50 ուկրաինացի դիվերսանտ։ Զմեինի կղզու ափին մնացել է զոհված ուկրաինացի զինծառայողների 24 մարմին»,- ասել է Կոնաշենկովը։Բացի այդ, գեներալ-մայորի խոսքով, մայիսի լույս 8-ի գիշերը դեսանտ իջեցնելու փորձի ժամանակ ոչնչացվել է 58181 «Կենտավր» նախագծի երեք զրահապատ ուկրաինական դեսանտագրոհային մոտորանավ՝ տախտակամածին գտնվող Ուկրաինայի Ռազմածովային ուժերի զինծառայողների հետ միասին։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 75-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39097111_291:0:3020:2047_1920x0_80_0_0_f25f6088a090b5ecf1c9e4655e9c3ed5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, իգոր կոնաշենկով
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, իգոր կոնաշենկով
Ռուս զինվորականները խափանել են Զմեինի կղզին գրավելու Ուկրաինայի ԶՈւ-ի մի քանի փորձ
Գեներալ Կոնաշենկովը ներկայացրել է Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ընթացքի ամփոփագիրը։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Զինված ուժերը հետ են մղել Կիևի ռեժիմի՝ Զմեինի կղզին գրավելու մի քանի հուսահատ փորձ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ մայիսի 7-ից սկսած, Զելենսկու ուղղակի ցուցումով, Ուկրաինայի Գլխավոր շտաբը՝ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից խորհրդականների անմիջական մասնակցությամբ, Զմեինի կղզու գրավման խոշոր սադրանք է ծրագրել։ Վերջին երկու օրվա ընթացքում Կիևը մի քանի հուսահատ փորձեր է ձեռնարկել օդային և ծովային դեսանտ իջեցնելու համար այդ կղզում, որը կարևոր նշանակություն ունի Սև ծովի ջրատարածքի հյուսիսարևմտյան մասի վերահսկողությունն ապահովելու համար:
«Հակառակորդը մեծ կորուստներ է կրել։ Զմեինի կղզու շրջանում գրոհները հետ մղելու ընթացքում օդում խոցվել է չորս ուկրաինական ինքնաթիռ, այդ թվում՝ երեք Սու-24 և մեկ Սու-27, երեք Մի-8 ուղղաթիռ՝ դեսանտով, մեկ Մի-24 ուղղաթիռ»,-պատմել է գեներալը:
Նա նաև նշել է, որ երկու օրվա ընթացքում օդում խոցվել է 29 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ ութ հարվածային «Բայրաքթար ՏԲ-2», ևս չորս նույնպիսի ԱԹՍ խոցվել է այսօր ցերեկը:
«Զելենսկու անխոհեմ սադրանքի արդյունքում միայն կղզում ոչնչացվել է ավելի քան 50 ուկրաինացի դիվերսանտ։ Զմեինի կղզու ափին մնացել է զոհված ուկրաինացի զինծառայողների 24 մարմին»,- ասել է Կոնաշենկովը։
Բացի այդ, գեներալ-մայորի խոսքով, մայիսի լույս 8-ի գիշերը դեսանտ իջեցնելու փորձի ժամանակ ոչնչացվել է 58181 «Կենտավր» նախագծի երեք զրահապատ ուկրաինական դեսանտագրոհային մոտորանավ՝ տախտակամածին գտնվող Ուկրաինայի Ռազմածովային ուժերի զինծառայողների հետ միասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 75-րդ օրը։