https://arm.sputniknews.ru/20220509/mets-haghtanaki-demqery-mekharkitak-gjumrium-bacvec-veteranneri-demqervov-cucahandesy-41855198.html
Մեծ հաղթանակի դեմքերը՝ մեկ հարկի տակ. Գյումրիում բացվեց վետերանների դեմքերով ցուցահանդեսը
Մեծ հաղթանակի դեմքերը՝ մեկ հարկի տակ. Գյումրիում բացվեց վետերանների դեմքերով ցուցահանդեսը
Sputnik Արմենիա
Լուսանկարների հեղինակը ցուցադրության ավարտից հետո բոլոր լուսանկարները նվիրելու էվետերաններին: 09.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-09T18:56+0400
2022-05-09T18:56+0400
2022-05-09T19:02+0400
ցուցահանդես
գյումրի
հայրենական մեծ պատերազմի վետերան
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41855042_0:71:1600:971_1920x0_80_0_0_6d3e9aedeb9af6dd5fb201dfef4069f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ Գյումրու Ռուսական տան նախաձեռնությամբ, մայիսի 9-ին համայնքային ցուցասրահում բացվեց Տաթև Մնացականյանի «Մեծ Հաղթանակի դեմքեր» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններին, նրանց, ովքեր ճակատում էին կամ ծառայում էին ընդհանուր գործին թիկունքում:Ցուցահանդեսի բացմանը բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ Արցախյան հերոսամարտերի զոհերի հիշատակը:Շնորհավորելով հաղթանակի առթիվ` Գյումրու Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևը կարևորեց այն ահռելի աշխատանքը, որ արել է լուսանկարիչը: «Սա մի հրաշալի փաստագրություն է` իսկական հերոսներ ներկայացնող: Այս ցուցադրությունը պետք է շատերը տեսնեն ու ծանոթանան իսկական հերոսների կերպարներին»,-նշեց Բերյանևը:Տաթև Մնացականյանը լուսանկարներն անելու համար շրջել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում և գյուղերում՝ այցելելով ամենահեռավոր շրջանները, և նկարել է 110 վետերանների` պատմության մեջ նրանցից յուրաքանչյուրի կերպարը պահպանելու համար:«Նախագիծը նախատեսել էի դեռ հաղթանակի 75-ամյակին, սակայն համավարակի պատճառով աշխատանքները հետաձգվեցին: Առողջությունը բոլորիս համար շատ թանկ է, բայց նաև հապաղել էլ չէր կարելի: Դրա համար մեկ տարվա ընթացքում ահռելի աշխատանք արվեց: Որոշ հերոսներ, ցավոք, արդեն չկան, բայց միևնույն ժամանակ նրանք մեզ հետ են լուսանկարչական դիմանկարների շնորհիվ»,- ասաց Տաթևը` պատմելով, որ վետերանների հետ շփման ընթացքում ստացվում էր ոչ թե պարզապես լուսանկար, այլ մի պատմություն: Սա նաև յուրօրինակ երախտիք է իր պապիկին, որը ռազմաճակատից չի վերադարձել:«Ցանկանում էի լուսանկարներով փոխանցել Հաղթանակի ոգին՝ ներկայացնելով նրանց վեհությունը: Նման ձևաչափով ֆոտոցուցահանդես երբեք չի եղել՝ ներկայացված է 110 վետերան՝ ամբողջ Հայաստանից», - Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ ասաց Տաթև Մնացականյանը։Մինչ Գյումրի տեղափոխվելը ցուցահանդեսը ներկայացվել է Երևանում, Կապանում և Աբովյանում: Նախատեսվում է ցուցահանդեսը ներկայացնել նաև Վանաձորում, իսկ Գյումրիում այն կգործի մեկ շաբաթ:Լուսանկարների հեղինակը նպատակ ունի ցուցադրության ավարտից հետո բոլոր լուսանկարները նվիրել վետերաններին:«Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը կյանքի է կոչվել է Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ, Թովմասյան միջազգային հիմնադրամի հետ համատեղ, ՎՏԲ-Հայաստան բանկի ֆինանսավորմամբ:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41855042_0:0:1600:1200_1920x0_80_0_0_1c502ef16a460f172daa3afe96a8153e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ցուցահանդես, գյումրի, հայրենական մեծ պատերազմի վետերան, հայրենական մեծ պատերազմ
ցուցահանդես, գյումրի, հայրենական մեծ պատերազմի վետերան, հայրենական մեծ պատերազմ
Մեծ հաղթանակի դեմքերը՝ մեկ հարկի տակ. Գյումրիում բացվեց վետերանների դեմքերով ցուցահանդեսը
18:56 09.05.2022 (Թարմացված է: 19:02 09.05.2022) Լուսանկարների հեղինակը ցուցադրության ավարտից հետո բոլոր լուսանկարները նվիրելու էվետերաններին:
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ Գյումրու Ռուսական տան նախաձեռնությամբ, մայիսի 9-ին համայնքային ցուցասրահում բացվեց Տաթև Մնացականյանի «Մեծ Հաղթանակի դեմքեր» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններին, նրանց, ովքեր ճակատում էին կամ ծառայում էին ընդհանուր գործին թիկունքում:
Ցուցահանդեսի բացմանը բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ Արցախյան հերոսամարտերի զոհերի հիշատակը:
Շնորհավորելով հաղթանակի առթիվ` Գյումրու Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևը կարևորեց այն ահռելի աշխատանքը, որ արել է լուսանկարիչը: «Սա մի հրաշալի փաստագրություն է` իսկական հերոսներ ներկայացնող: Այս ցուցադրությունը պետք է շատերը տեսնեն ու ծանոթանան իսկական հերոսների կերպարներին»,-նշեց Բերյանևը:
Տաթև Մնացականյանը լուսանկարներն անելու համար շրջել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում և գյուղերում՝ այցելելով ամենահեռավոր շրջանները, և նկարել է 110 վետերանների` պատմության մեջ նրանցից յուրաքանչյուրի կերպարը պահպանելու համար:
«Նախագիծը նախատեսել էի դեռ հաղթանակի 75-ամյակին, սակայն համավարակի պատճառով աշխատանքները հետաձգվեցին: Առողջությունը բոլորիս համար շատ թանկ է, բայց նաև հապաղել էլ չէր կարելի: Դրա համար մեկ տարվա ընթացքում ահռելի աշխատանք արվեց: Որոշ հերոսներ, ցավոք, արդեն չկան, բայց միևնույն ժամանակ նրանք մեզ հետ են լուսանկարչական դիմանկարների շնորհիվ»,- ասաց Տաթևը` պատմելով, որ վետերանների հետ շփման ընթացքում ստացվում էր ոչ թե պարզապես լուսանկար, այլ մի պատմություն: Սա նաև յուրօրինակ երախտիք է իր պապիկին, որը ռազմաճակատից չի վերադարձել:
«Ցանկանում էի լուսանկարներով փոխանցել Հաղթանակի ոգին՝ ներկայացնելով նրանց վեհությունը: Նման ձևաչափով ֆոտոցուցահանդես երբեք չի եղել՝ ներկայացված է 110 վետերան՝ ամբողջ Հայաստանից», -
Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ ասաց Տաթև Մնացականյանը։
Մինչ Գյումրի տեղափոխվելը ցուցահանդեսը ներկայացվել է Երևանում, Կապանում և Աբովյանում: Նախատեսվում է ցուցահանդեսը ներկայացնել նաև Վանաձորում, իսկ Գյումրիում այն կգործի մեկ շաբաթ:
Լուսանկարների հեղինակը նպատակ ունի ցուցադրության ավարտից հետո բոլոր լուսանկարները նվիրել վետերաններին:
«Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը կյանքի է կոչվել է Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ, Թովմասյան միջազգային հիմնադրամի հետ համատեղ, ՎՏԲ-Հայաստան բանկի ֆինանսավորմամբ: