https://arm.sputniknews.ru/20220509/futbvolajin-haghtanak-nvirvats-haghtanaki-orvan-futbvolajin-mini-mrcasharn-avartvec-41845751.html
Ֆուտբոլային հաղթանակ՝ նվիրված Հաղթանակի օրվան․ ֆուտբոլային մինի մրցաշարն ավարտվեց
Ֆուտբոլային հաղթանակ՝ նվիրված Հաղթանակի օրվան․ ֆուտբոլային մինի մրցաշարն ավարտվեց
Sputnik Արմենիա
Մրցաշարում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին մեդալներով և դիպլոմներով։ 09.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-09T15:42+0400
2022-05-09T15:42+0400
2022-05-09T15:42+0400
հայաստան
ֆուտբոլ
մրցաշար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41844630_0:154:1280:874_1920x0_80_0_0_429a22957ccea94432ec676caf476b96.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում կայացավ Հայրենական մեծ հաղթանակի 77-ամյակին նվիրված ֆուտբոլի մանկապատանեկան երկօրյա մինի մրցաշարի եզրափակիչն ու մրցանակաբաշխությունը։ Տեղեկությունը հայտնում է «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի մամուլի ծառայությունը:Մրցաշարը կազմակերպել էր Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնը ՀՖՖ–ի հետ համատեղ: Մասնակցել էին հանրակրթական դպրոցների և «Ռոսիա» ՀԿ «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի աշակերտները: Երկօրյա խաղերի ընթացքում եզրափակիչ էին հասել Խարբերդի թիվ 1, Վ․Մայակովսկու անվան թիվ 7, Ռ․Սևակի անվան թիվ 151 և Մ․ Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցի աշակերտները։Մրցաշարի չեմպիոն դարձավ թիվ 33 դպրոցի թիմը։ Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին մեդալներով և դիպլոմներով պարգևատրեցին «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Էդգար Մանուկյանը և ՀՖՖ գործկոմի ներկայացուցիչ Գագիկ Աղբալյանը:Պարգևատրման արարողությունն անցավ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ:«Երեխաները գերազանց խաղ ցուցադրեցին։ Հուսով եմ՝ ապագայում նրանց կտեսնենք ազգային հավաքականում, և նրանք պատվով Հայաստանը կներկայացնեն աշխարհում։ Բոլոր խաղացողներն արժանի էին պարգևների, եզրափակիչ խաղը իսկապես թեժ էր, համառ մրցակցություն էր ընթանում։ Հաղթանակի օրվա այս մրցաշարին հայկական և ռուսական դպրոցների աշակերտների մասնակցությունը երկու ժողովրդի դարավոր բարեկամության հերթական ապացույցն է»,- նշել է Վահրամ Կարապետյանը:ՀՖՖ գործկոմի ներկայացուցիչ Գագիկ Աղբալյանն էլ շնորհավորել է չեմպիոններին՝ մյուս թիմերին հիշեցնելով, որ հաղթանակի ճանապարհը գծվում է պարտություններով։Նշենք, որ «Մոսկվայի տուն» կենտրոնը մայիսի 6-15-ը լայնամասշտաբ ծրագրով է նշում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակը: Մայիսի 6-ին Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում բացվել է «Հայրենական մեծ պատերազմը և Երևանը» թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված հաղթանակի 77-ամյակին: Նույն օրը Հրազդան քաղաքի Դրամատիկական թատրոնում կայացել է Վանաձորի կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված հաղթանակի օրվան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41844630_57:151:1280:1068_1920x0_80_0_0_3d51bc8f945b21182ddf44a393c398e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆուտբոլ, մրցաշար
հայաստան, ֆուտբոլ, մրցաշար
Ֆուտբոլային հաղթանակ՝ նվիրված Հաղթանակի օրվան․ ֆուտբոլային մինի մրցաշարն ավարտվեց
Մրցաշարում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին մեդալներով և դիպլոմներով։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում կայացավ Հայրենական մեծ հաղթանակի 77-ամյակին նվիրված ֆուտբոլի մանկապատանեկան երկօրյա մինի մրցաշարի եզրափակիչն ու մրցանակաբաշխությունը։ Տեղեկությունը հայտնում է «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի մամուլի ծառայությունը:
Մրցաշարը կազմակերպել էր Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնը ՀՖՖ–ի հետ համատեղ: Մասնակցել էին հանրակրթական դպրոցների և «Ռոսիա» ՀԿ «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի աշակերտները: Երկօրյա խաղերի ընթացքում եզրափակիչ էին հասել Խարբերդի թիվ 1, Վ․Մայակովսկու անվան թիվ 7, Ռ․Սևակի անվան թիվ 151 և Մ․ Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցի աշակերտները։
Մրցաշարի չեմպիոն դարձավ թիվ 33 դպրոցի թիմը։ Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին մեդալներով և դիպլոմներով պարգևատրեցին «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Էդգար Մանուկյանը և ՀՖՖ գործկոմի ներկայացուցիչ Գագիկ Աղբալյանը:
Պարգևատրման արարողությունն անցավ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ:
«Երեխաները գերազանց խաղ ցուցադրեցին։ Հուսով եմ՝ ապագայում նրանց կտեսնենք ազգային հավաքականում, և նրանք պատվով
Հայաստանը կներկայացնեն աշխարհում։ Բոլոր խաղացողներն արժանի էին պարգևների, եզրափակիչ խաղը իսկապես թեժ էր, համառ մրցակցություն էր ընթանում։ Հաղթանակի օրվա այս մրցաշարին հայկական և ռուսական դպրոցների աշակերտների մասնակցությունը երկու ժողովրդի դարավոր բարեկամության հերթական ապացույցն է»,- նշել է Վահրամ Կարապետյանը:
ՀՖՖ գործկոմի ներկայացուցիչ Գագիկ Աղբալյանն էլ շնորհավորել է չեմպիոններին՝ մյուս թիմերին հիշեցնելով, որ հաղթանակի ճանապարհը գծվում է պարտություններով։
Նշենք, որ «Մոսկվայի տուն» կենտրոնը մայիսի 6-15-ը լայնամասշտաբ ծրագրով է նշում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակը: Մայիսի 6-ին Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում
բացվել է «Հայրենական մեծ պատերազմը և Երևանը» թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված հաղթանակի 77-ամյակին: Նույն օրը Հրազդան քաղաքի Դրամատիկական թատրոնում կայացել է Վանաձորի կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված հաղթանակի օրվան։