https://arm.sputniknews.ru/20220509/dimadrutjun-sharzhman-hamazgajin-hanrahavaqy-meknarkec-1-rvope-lrutjamb-41853126.html
«Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը մեկնարկեց 1 րոպե լռությամբ
«Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը մեկնարկեց 1 րոպե լռությամբ
Sputnik Արմենիա
Հանրահավաքի սկզբում հնչեցին Հայաստանի և Արցախի հանրապետությունների օրհներգները։ 09.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-09T18:18+0400
2022-05-09T18:18+0400
2022-05-09T18:31+0400
հանրահավաք
երևան
ֆրանսիայի հրապարակ
դիմադրություն շարժում
արցախ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41853328_0:150:1600:1050_1920x0_80_0_0_3fdddc031c4bc16c9fcf04cac5ec2949.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը։Մինչ մեկնարկը հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը։Հնչեցին նաև Հայաստանի և Արցախի հանրապետությունների օրհներգները։ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ հայ երիտասարդը կապիտուլացված չէ ու շեշտեց` որքան էլ երկար լինի մայրամուտը, միևնույնն է դրան հաջորդելու է արևածագը։«Վստահ եմ` մենք մոտ ենք այդ արևածագին ու դրա համար մենք պետք է պայքարենք, ինչպես նաև գիտակցենք բոլորիս վրա դրված պատասխանատվությունը, լինենք համարձակ։ Բոլորը պետք է հասկանան, որ հայ երիտասարդը մշտապես պայքարել է ու չի կարող հետ կանգնի իր պապերի ժառանգությունից»,– նշեց Ափոյանը։Արցախյան ազատագրական շարժման առաջամարտիկ, Արցախի խորհրդարանի 3 գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը շեշտեց` Արցախը կա, այն պայքարում է, կանգնուն է, չի կոտրվել ու չի կոտրվելու։Նա շեշտեց` առանց Արցախի չկա Հայաստան, առանց Հայաստան չկա Արցախ։Ավելի վաղ հայտարարվել էր, որ այսօր` մայիսի 9–ին, անհնազանդության ակցիաներ չեն լինի, բայց երեկոյան սպասվում է հուժկու հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
երևան
ֆրանսիայի հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41853328_0:0:1600:1200_1920x0_80_0_0_47c6b85237e110c77a02b0168f1689e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հանրահավաք, երևան, ֆրանսիայի հրապարակ, դիմադրություն շարժում, արցախ, հայաստան
հանրահավաք, երևան, ֆրանսիայի հրապարակ, դիմադրություն շարժում, արցախ, հայաստան
«Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը մեկնարկեց 1 րոպե լռությամբ
18:18 09.05.2022 (Թարմացված է: 18:31 09.05.2022) Հանրահավաքի սկզբում հնչեցին Հայաստանի և Արցախի հանրապետությունների օրհներգները։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը։
Մինչ մեկնարկը հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը։
Հնչեցին նաև Հայաստանի և Արցախի հանրապետությունների օրհներգները։
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ հայ երիտասարդը կապիտուլացված չէ ու շեշտեց` որքան էլ երկար լինի մայրամուտը, միևնույնն է դրան հաջորդելու է արևածագը։
«Վստահ եմ` մենք մոտ ենք այդ արևածագին ու դրա համար մենք պետք է պայքարենք, ինչպես նաև գիտակցենք բոլորիս վրա դրված պատասխանատվությունը, լինենք համարձակ։ Բոլորը պետք է հասկանան, որ հայ երիտասարդը մշտապես պայքարել է ու չի կարող հետ կանգնի իր պապերի ժառանգությունից»,– նշեց Ափոյանը։
Արցախյան ազատագրական շարժման առաջամարտիկ, Արցախի խորհրդարանի 3 գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը շեշտեց` Արցախը կա, այն պայքարում է, կանգնուն է, չի կոտրվել ու չի կոտրվելու։
«Արցախահայության անունից լիազորված եմ ասել, որ Արցախը «Դիմադրություն» շարժման կողքին է, և նրանք իրենց ապագան կապում են միայն այս իշխանության փոխվելու հետ։ Այս բեմից զգուշացնում եմ Արցախում և Հայաստանում գտնվող բոլոր նրանց, որոնք իշխանության տարբեր թևերում են և «ջայլամի» քաղաքականություն են վարում` անտարբերությունը չի ներվում։ Կարևոր խնդիր կա` Արցախի փրկությունը, Հայաստանի փրկությունն ու այս իշխանության հեռացումը»,– նշեց Գաբրիելյանը։
Նա շեշտեց` առանց Արցախի չկա Հայաստան, առանց Հայաստան չկա Արցախ։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ այսօր` մայիսի 9–ին, անհնազանդության ակցիաներ չեն լինի, բայց երեկոյան սպասվում է հուժկու հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։