https://arm.sputniknews.ru/20220509/dilijanum-verabacvec-mets-hajrenakanum-zvohvatsneri-hishatakin-nvirvats-hushahamaliry-41855581.html
Դիլիջանում վերաբացվեց Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրը
Դիլիջանում վերաբացվեց Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրը
Sputnik Արմենիա
Արարողությունից հետո մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականում ու Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։ 09.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-09T19:03+0400
2022-05-09T19:03+0400
2022-05-09T19:03+0400
հայաստան
դիլիջան
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41854376_0:102:1280:822_1920x0_80_0_0_e4b78136ca40d870508ba7c2e6a6f9ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի վերաբացման արարողությունը: Տեղեկությունը հայտնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը։Հուշահամալիրի տարածքում տեղադրված է նաև Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-աղբյուրը:Հուշահամալիրի վերականգնման և շրջակայքի բարեկարգման աշխատանքներն իրականացրել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ անհատ բարերարների, կազմակերպությունների աջակցությամբ և Դիլիջանի համայնքապետարանի ու բնակիչների համատեղ ջանքերով։ Աշխատանքներին աջակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը:Աշխատանքները մեկնարկել են 2 ամիս առաջ։ Ամբողջությամբ վերականգնվել են համալիրի հուշարձանները, իրականացվել են հարակից տարածքների աղբահանության, կանաչապատման և լուսավորության աշխատանքներ։Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն էլ նշել է, որ դիլիջանցիների համար շատ կարևոր է հուշարձանների պահպանումը, քանի որ այնտեղ ունեն և՛ Հայոց ցեղասպանության, և՛ Հայրենական պատերազմի, և՛ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ։«Ողջունելի է TUF հիմնադրամի և անհատ բարերարների ցուցաբերած աջակցությունն ու նախաձեռնողականությունը հուշարձանների պահպանման և վերականգման գործում։ Դիլիջանի համայնքապետարանը միշտ պատրաստակամ է համագործակցության համար»,-ընդգծել է Սարգսյանը։Արարողությունից հետո մասնակիցները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ հայրենականում և Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։ Միջոցառման ավարտին հյուրերը նաև ծառեր են տնկել հուշարձանին հարակից նորաստեղծ «Հաղթողների ծառուղում»։Մեծ հաղթանակի դեմքերը՝ մեկ հարկի տակ. Գյումրիում բացվեց վետերանների դեմքերով ցուցահանդեսը
դիլիջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41854376_24:0:1256:924_1920x0_80_0_0_5576778ea9286c4856989dd1f4b08bad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դիլիջան, հայրենական մեծ պատերազմ
հայաստան, դիլիջան, հայրենական մեծ պատերազմ
Դիլիջանում վերաբացվեց Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրը
Արարողությունից հետո մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականում ու Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի վերաբացման արարողությունը: Տեղեկությունը հայտնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը։
Հուշահամալիրի տարածքում տեղադրված է նաև Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-աղբյուրը:
Հուշահամալիրի վերականգնման և շրջակայքի բարեկարգման աշխատանքներն իրականացրել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ անհատ բարերարների, կազմակերպությունների աջակցությամբ և Դիլիջանի համայնքապետարանի ու բնակիչների համատեղ ջանքերով։ Աշխատանքներին աջակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը:
Աշխատանքները մեկնարկել են 2 ամիս առաջ։ Ամբողջությամբ վերականգնվել են համալիրի հուշարձանները, իրականացվել են հարակից տարածքների աղբահանության, կանաչապատման և լուսավորության աշխատանքներ։
«TUF բարեգործական հիմնադրամը և նրա հիմնադիր Ռուբեն Վարդանյանը նախաձեռնեցին հուշահամալիրի վերականգնումը, որպեսզի դիլիջանցիները և քաղաքի հյուրերը կարողանան այս օրը մեր հերոսների հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցել բարեկարգված հուշահամալիրում: Ժամանակին այս համալիրն ու հարակից տարածքը դիլիջանցիների սիրված վայրերից են եղել, հուսով ենք` բարեկարգումից հետո այն կշարունակի այդպիսին մնալ նրանց համար»,- ասել է հիմնադրամի տնօրեն Մարիետա Մաթևոսյանը:
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն էլ նշել է, որ դիլիջանցիների համար շատ կարևոր է հուշարձանների պահպանումը, քանի որ այնտեղ ունեն և՛ Հայոց ցեղասպանության, և՛ Հայրենական պատերազմի, և՛ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ։
«Ողջունելի է TUF հիմնադրամի և անհատ բարերարների ցուցաբերած աջակցությունն ու նախաձեռնողականությունը հուշարձանների պահպանման և վերականգման գործում։ Դիլիջանի համայնքապետարանը միշտ պատրաստակամ է համագործակցության համար»,-ընդգծել է Սարգսյանը։
Արարողությունից հետո մասնակիցները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ հայրենականում և Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։ Միջոցառման ավարտին հյուրերը նաև ծառեր են տնկել հուշարձանին հարակից նորաստեղծ «Հաղթողների ծառուղում»։