00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արցախը որևէ մեկի գրպանում դրված բլիթ չէ, որ վերցնեն ու տան ինչ-որ մեկին․ Թևան Պողոսյան

Մեր միակ ռեսուրսն այսօր ազգային միասնությունն է․ Թևան Պողոսյանը՝ մայիսի 9-ի խորհրդի մասին
Բաժանորդագրվել
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է մայիսի 9-ի, Արցախի ու Հայաստանի պայքարի մասին։
Այսօր հայության միակ ռեսուրսն ազգային միասնությունն է։ Մայիսի 9-ի ամենագլխավոր խորհուրդներից մեկը, հաղթանակների համար զոհվածներին ու մասնակիցներին հարգանքի տուրք մատուցելուց զատ, միշտ եղել է միասնության խորհրդանիշը։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը։
«Այդ եռատոնը միացնում էր բոլորիս, ու դրա խորհուրդն է, որ այսօր չկա։ Ցավոք, կոտրված սրտով ենք մոտենում այդ օրվան։ Դա նրանից է, որ այսօր ներկայիս իշխանությունները նույնիսկ խոսքով չեն կարողանում ասել, որ մեծ սխալ են արել և դրա համար պետք է գիտակցված հեռանան։ Շունչ չեն տալիս, որ մեր ազգային միասնությունը նորից վերականգնվի»,- ասաց Պողոսյանը։
Անդրադառնալով այս օրերին Հայաստանում ընթացող բողոքի ակցիաներին, Պողոսյանը նշեց՝ այս պահին բողոքում են բոլոր ազգային ուժերը, որոնք բարձրաձայնում են պայքարի կարևորությունը հանուն Արցախի ու Հայաստանի։
«Արցախն, իրականում, որևէ մեկի գրպանում դրված բլիթ կամ կոնֆետ չի, որ վերցնեն ու տան ինչ-որ մեկին։ Ինչքան «Արցախ» կանչող մարդիկ շատանան, այնքան բնականաբար Արցախը կմնա հայկական»,- նշեց Պողոսյանը։
Պողոսյանի խոսքով՝ ազգային ուժերը պետք է գալիք սերունդներին այն խորհուրդը փոխանցեն, որ պետք չէ կոտրվել, հանձնվել, թուլանալ կամ ծուլանալ, այլ պետք է գիտակցաբար փայփայել հայրենիքի վերականգնման երազանքը, որ կարողանանք ինչ-որ մի օր հասնել դրան։
Պողոսյանը հուսով է՝ մայիսի 9-ից ու 28-ից բացի, այդ ամսին կլինի նաև այն օրը, երբ հայ ազգը նորից հաղթանակ կունենա։
«Մենք ունենք պարտք մեր պապերին, հայրերին, եղբայրներին ու որդիներին, պետք է հայրենիք վերականգնենք, որովհետև այն, ինչ իրենք արել են, արել են, որ իրենց թոռների, ծոռների ու գալիք սերունդների համար հզոր հայրենիք ապահովեն»,- մեկնաբանեց նա։
«Հային հայ ա Շուշին միշտ պահալ». Անդրեն նոր տեսահոլովակ է ներկայացրել
Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել։ Նախ՝ այն Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի օրն է։ Երկրորդ՝ 1992թ-ի մայիսի 8-ի գիշերը հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ: Եվ երրորդ՝ այն Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրն է։
Լրահոս
0