https://arm.sputniknews.ru/20220509/44-orja-paterazmi-voghj-yntacqum-khrakhusel-en-nahanjy-sejran-ohanjan-41831328.html
44-օրյա պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը. Սեյրան Օհանյան
44-օրյա պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը. Սեյրան Օհանյան
Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանը նշեց, որ եթե իշխանությունները չեն ուզում դասեր քաղել, ապա ժողովուրդը պետք է հեռացնի նրանց։ 09.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-09T11:45+0400
2022-05-09T11:45+0400
2022-05-09T12:14+0400
սեյրան օհանյան
հաղթանակ
շուշի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41830416_0:0:1467:825_1920x0_80_0_0_cd17e5032b6747b03a4f87945bc6cb0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. 2020-ի պատերազմից հետ Եռատոնը կարծես թե խլեցին մեզնից։ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։«Պետք է դասեր քաղել այն թերություններից, որոնք եղել են։ Ամենամեծ դասն այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա, օրենսդիրը չի կարողացել համախմբել և համապատասխան վերահսկողություն իրականացնել, չեն կարողացել մեր ամբողջ ներուժը համախմբել խորքում պաշտպանություն իրականացնելու համար։ Իրավական ոլորտում նույնպես թերություններ են եղել»,- ասաց Օհանյանը։Նրա խոսքով` եթե այսօրվա իշխանությունը չի ուզում դասեր քաղել, ապա ժողովուրդն իր համախմբվածությամբ պետք է ստիպի, իսկ եթե նրանք դա չեն ցանկանում, ապա ժողովուրդը պետք է հեռացնի իշխանությանը։ Օհանյանն այն համոզմունքը հայտնեց, որ իշխանությունները դասեր չեն քաղել պատմությունից։Հիշեցնենք` 1992թ-ի մայիսի 8-ի գիշերը հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ:2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Այդ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև հայկական հնագույն բերդաքաղաք Շուշին։«Դեռ կանենք հարսանիք լեռներում». Շուշան Պետրոսյանի` Շուշիին նվիրված նոր երգի տեսահոլովակըՀիշեցնենք նաև, որ այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։
շուշի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41830416_175:0:1467:969_1920x0_80_0_0_6bc4982c90b0fb27ec48b5668f279791.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, հաղթանակ, շուշի
սեյրան օհանյան, հաղթանակ, շուշի
44-օրյա պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը. Սեյրան Օհանյան
11:45 09.05.2022 (Թարմացված է: 12:14 09.05.2022) Սեյրան Օհանյանը նշեց, որ եթե իշխանությունները չեն ուզում դասեր քաղել, ապա ժողովուրդը պետք է հեռացնի նրանց։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. 2020-ի պատերազմից հետ Եռատոնը կարծես թե խլեցին մեզնից։ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Պետք է դասեր քաղել այն թերություններից, որոնք եղել են։ Ամենամեծ դասն այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա, օրենսդիրը չի կարողացել համախմբել և համապատասխան վերահսկողություն իրականացնել, չեն կարողացել մեր ամբողջ ներուժը համախմբել խորքում պաշտպանություն իրականացնելու համար։ Իրավական ոլորտում նույնպես թերություններ են եղել»,- ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` եթե այսօրվա իշխանությունը չի ուզում դասեր քաղել, ապա ժողովուրդն իր համախմբվածությամբ պետք է ստիպի, իսկ եթե նրանք դա չեն ցանկանում, ապա ժողովուրդը պետք է հեռացնի իշխանությանը։ Օհանյանն այն համոզմունքը հայտնեց, որ իշխանությունները դասեր չեն քաղել պատմությունից։
Օհանյանը նշեց, որ ներկայիս իշխանությունն ամեն ինչ արել է, որ բանակցային գործընթաց չլինի, ինչը չի եղել մինչ այդ։ Իշխանությունը, ըստ նրա, պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը՝ չգնահատելով իրավիճակը, հերոսների կոչումներ էին տալիս 44-օրյա պատերազմի ժամանակ։
Հիշեցնենք` 1992թ-ի մայիսի 8-ի գիշերը հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ:
2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Այդ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև հայկական հնագույն բերդաքաղաք Շուշին։
Հիշեցնենք նաև, որ այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։