Պուտինը Հայաստանի և մի շարք երկրների առաջնորդներին շնորհավորել է Հաղթանակի օրվա առթիվ
13:37 08.05.2022 (Թարմացված է: 16:36 08.05.2022)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ (24 փետրվարի, 2022թ)․ Մոսկվա. Արխիվային լուսանկար
© Sputnik / Алексей Никольский
/ Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը շնորհավորանք է հղել նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի առաջնորդներին Հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ղեկավարներին և քաղաքացիներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պուտինը շնորհավորանք է հղել նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին: