https://arm.sputniknews.ru/20220508/haghtanaki-orvan-yndarajdespan-vagharshak-harutjunjany-tsaghikner-e-khvonarhel-anmar-kraki-mvot-41821886.html
Հաղթանակի օրվան ընդառաջ․դեսպան Վաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ
Հաղթանակի օրվան ընդառաջ․դեսպան Վաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ
Sputnik Արմենիա
Պատվիրակությունը շրջել է թանգարանում, ծանոթացել մշտական ցուցադրությանը։ 08.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-08T21:45+0400
2022-05-08T21:45+0400
2022-05-08T21:45+0400
վաղարշակ հարությունյան
մոսկվա
հայրենական մեծ պատերազմ
հաղթանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/08/41821426_0:23:1280:743_1920x0_80_0_0_53f6750bc6c719c9af39d038f4d0f481.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրվան ընդառաջ, այսօր Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Մոսկվայի Պոկլոննայա լեռան Հաղթանակի թանգարան: Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։Դեսպան Հարությունյանին ուղեկցել են ՌԴ տարբեր կառույցներում ՀՀ լիազոր ներկայացուցիչները և դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները։«Վաղարշակ Հարությունյանը և դեսպանատան աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել հուշահամալիրի տարածքում անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների»,- նշված է հաղորդագրության մեջ:Հաղթանակի թանգարանի տնօրեն Ալեքսանդր Շկոլնիկի ուղեկցությամբ դեսպանի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել ցուցասրահներում, ծանոթացել թանգարանի մշտական ցուցադրությանը:Սգո սրահում դիվանագիտական ներկայացուցչության անունից ծաղկեպսակ են դրել «Վիշտ» արձանախմբի մոտ։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/08/41821426_84:0:1221:853_1920x0_80_0_0_48f49331aae2513c5d1db5e268929018.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վաղարշակ հարությունյան, մոսկվա, հայրենական մեծ պատերազմ, հաղթանակ
վաղարշակ հարությունյան, մոսկվա, հայրենական մեծ պատերազմ, հաղթանակ
Հաղթանակի օրվան ընդառաջ․դեսպան Վաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ
Պատվիրակությունը շրջել է թանգարանում, ծանոթացել մշտական ցուցադրությանը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրվան ընդառաջ, այսօր Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Մոսկվայի Պոկլոննայա լեռան Հաղթանակի թանգարան: Տեղեկությունը
հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
Դեսպան Հարությունյանին ուղեկցել են ՌԴ տարբեր կառույցներում ՀՀ լիազոր ներկայացուցիչները և դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները։
«Վաղարշակ Հարությունյանը և դեսպանատան աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել հուշահամալիրի տարածքում անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հաղթանակի թանգարանի տնօրեն Ալեքսանդր Շկոլնիկի ուղեկցությամբ դեսպանի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել ցուցասրահներում, ծանոթացել թանգարանի մշտական ցուցադրությանը:
Սգո սրահում դիվանագիտական ներկայացուցչության անունից ծաղկեպսակ են դրել «Վիշտ» արձանախմբի մոտ։