00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:36
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հադրութի, Մուսալեռի, Համշենի երգերը. Ափօ Սահակեանը նոր շունչ է տալիս անհետացող բարբառներին

© Sputnik / Aram NersesyanԱփօ Սահակեանը Sputnik Արմենիայում
Ափօ Սահակեանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2022
Ափօ Սահակեանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սաղիմահայ երաժշտի նոր՝ «Menk» կոչվող ալբոմում մի քանի երգ է ներկայացված հազվագյուտ կամ վերացող բարբառներով, այդ թվում՝ Արցախի, Համշենի, արևմտահայ այլ բարբառներով...Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա պատմել է երգերի ստեղծման պատմությունը։
Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Հայտնի երգիչ և երաժիշտ, Իսրայելում և Պաղեստինում սիրված Apo&The Apostles փոփ-ռոք խմբի մենակատար Ափօ Սահակեանը արդեն մի քանի տարի շարունակ ուսումնասիրում է հայկական ժողովրդական երգերը և հետաքրքրվում է հայերենի հարուստ բարբառներով։
Տարբեր բարբառներով երգեր ստեղծելու գաղափարը նրա համար շատ ցանկալի էր, իսկ աշխատանքը շուտափույթ սկսելու դրդապատճառ դարձավ 44-օրյա պատերազմը։
«Երբ մենք կորցրինք Արցախի զգալի մասը, ես զգացի, որ պատմությունը կրկնվում է։ Ժամանակին մենք զրկվել ենք Մուշից, Սասունից, Կարսից, իսկ հիմա՝ Հադրութից, Շուշիից... մենք նոր ստեղծագործություններ չունենք Մուշի կամ Սասունի բարբառներով, և ես չեմ ուզում, որ նույնը տեղի ունենա նաև Արցախի բարբառների հետ։ Որոշեցի ստեղծագործություններ գրել մեր հին բարբառներով, որպեսզի նոր շունչ տամ դրանց և որպեսզի չկորցնենք կապը մեր անցյալի հետ»,- ասում է Ափօն։
© Sputnik / Andranik GhazaryanԱփօ Սահակեանը և Sputnik Արմենիայի թղթակից Լիլիթ Հարությունյանը
Музыкант из Иерусалима Апо Саакян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2022
Ափօ Սահակեանը և Sputnik Արմենիայի թղթակից Լիլիթ Հարությունյանը
Հատկապես հետաքրքիր է այդ ստեղծագործությունների ստեղծման պատմությունը։ Բնագիր բանաստեղծությունը գրական հայերենից Հադրութի բարբառի վերածելու հարցում օգնել է երգիչ Արթուր Խաչենցը, որը ծնունդով Հադրութից է։
«Երաժշտությունն ու բառերը ինձ մոտ արդեն պատրաստ էին։ Սովորաբար ես նախապես եմ գրում բառերը, իսկ հետո մենք դրանք «թարգմանում ենք» այս կամ այն բարբառով»,-պատմում է Ափօն։
Այսպես էլ հայտնվել է «Կյասս Քիսս» (Գալիս ես, գնում) զուգերգը Արթուր Խաչենցի հետ։
Ափօն վստահ է, որ եթե Հադրութի հետ ակտիվ մշակութային, հոգևոր կապը չպահենք, ապա որոշ ժամանակ անց այն անդառնալիորեն կկորցնենք։ «Թեկուզ Հադրութը հիմա մերը չէ, բայց նրա հետ ակտիվ կապը, այդ թվում՝ փոփ-մշակույթի տարրերի միջոցով, ժողովրդին օգնում է չմոռանալ իր առջև դրված նպատակները»։

Հարյուր տարվա մեջ առաջին անգամ

Մուսալեռի բարբառով ստեղծագործության հարցն ավելի բարդ էր․աշխարհում այդ բարբառը կրողները հատուկենտ մարդիկ կան, այն անհետացող է համարվում։
Բայց բախտը ժպտացել է Ափօյին․ընկերների և ծանոթների օգնությամբ նրան հաջողվել է գտնել մի մարդու, որը մի քանի տարի առաջ ընտանիքով Լիբանանի Այնճար քաղաքից տեղափոխվել էր Երևան։
Այստեղ փոքրիկ պատմական անդրադարձի կարիք կա․ Լիբանանի այդ քաղաքը խիստ «հայկական» պատմություն ունի. նախորդ դարի 30-40-ական թվականներին հենց այստեղ են հիմնավորվել մուսալեռցիների ժառանգները։
Բեյրութից ընդամենը 58 կմ հեռավորության վրա գտնվող այդ քաղաքի գրեթե ամբողջ բնակչությունը մինչև օրս հայերն են կազմում։ Անգամ թաղամասերն են անվանել պատմական Մուսա լեռան վեց գյուղերի պատվին։ Հետաքրքիր է, որ Այնճարն անվանում են նաև Հուշ Մուսա։

«Այնճարի բնակիչները պահպանել են իրենց բարբառը, և մուսալեռցիների հետնորդ այնճարցի Հովհաննես Խոշեյանն ինձ օգնեց բանաստեղծությունը «թարգմանել» Մուսալեռի բարբառով։ Շատ բարդ լեզու է, ի դեպ»,- նկատում է Ափօն։

Հենց այսպես, թերևս վերջին հարյուր տարում առաջին անգամ ծնվեց ստեղծագործություն Մուսալեռի բարբառով։
Իսկ լեզվաբան Սերգեյ Վարդանյանը, որը Համշենի բարբառի առաջատար մասնագետ է համարվում, օգնել է այդ բարբառով երգը ստեղծելիս։
Երաժշտի խոսքով՝ «Menk» ալբոմում ինը երգ է ներկայացված և մեկ ռեմիքս. հայտնի կանադահայ երաժիշտ և պրոդյուսեր Դեր Հովան ձայնագրել է Kyass Qiss երգի ռեմիքսը։
Հադրութի, Մուսալեռի և Համշենի բարբառներով երգերից բացի ալբոմում կան նաև արևմտահայերեն այլ բարբառներով, արևմտահայ գրական լեզվով երգեր, մեկ գործ՝ միջին հայերենով, և ևս մեկը՝ Տիգրանակերտի հայերի բարբառով (Տիգրան Բ-ի մայրաքաղաքը, ներկայումս Սիլվան քաղաքն է, գտնվումէ Թուրքիայի տարածքում)։
Նշենք, որ YouTube հարթակում յուրաքանչյուր տեսահոլովակի նկարագրության մեջ երգի բառերը ներկայացվում են երեք տարբերակով. բարբառային, արևմտահայերեն կամ արևելահայերեն և անգլերեն։
Ափօն չի բացառում, որ ժամանակ առ ժամանակ իր երգացանկում հին, անհետացող լեզուներով ու բարբառներով նոր ստեղծագործություններ կհայտնվեն։ Եվ ոչ միայն։ Հիմա, օրինակ, երգիչը բասկերեն լեզվի մասնագետ է փնտրում։
«Ուզում եմ բասկերեն երգ գրել։ Մի լրագրող ընկեր ունեմ, ծագումով բասկ է։ Նա ինձ պատմել է, որ մեր լեզուներում մոտ հազար ընդհանուր բառ կա։ Երգ գրելու համար դա ինձ լիովին բավարար է։ Միայն թե, պետք է մասնագետ գտնել, որը և՛ հայերեն իմանա, և՛ բասկերեն»,- ասում է նա։
Բասկերի երկրում տարածված տեսություն կա, ըստ որի, բասկերը հայկական ծագում ունեն։ Էուշկադիի բնակիչներից շատերը համոզված են, որ 5000 տարի առաջ իրենց նախնիները Հայաստանից են եկել։
© Sputnik / Andranik GhazaryanԱփօ Սահակեանը Sputnik Արմենիայում
Музыкант из Иерусалима Апо Саакян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2022
Ափօ Սահակեանը Sputnik Արմենիայում

«Միացման գաղափարը»

«Menk» ալբոմի շապիկին պատկերված են 1988թ․-ի «Միացում» շարժման ցույցերը, երբ հայերը պահանջում էին Արցախի միացումը Հայաստանին։
«Ես համոզված եմ, որ մշակույթը պետք է գաղափարախոսություն ունենա։ Իմ աշխատանքով փորձում եմ առաջ մղել հայրենասիրության գաղափարախոսությունը, միացման գաղափարը»,- նշում է երաժիշտը։
Իրական մշակույթը, նրա խոսքով, այն է, ինչը դաստիարակում է մարդկանց։
Այս ամիս Ափօ Սահակեանը համերգներ ունի Մարտունիում և Ստեփանակերտում։ Եվ հենց միացման գաղափարն է Արցախում սպասվող համերգների նպատակը։
Պատերազմն արագացրեց. երուսաղեմցի երաժիշտն ու փարիզեցի դերասանը Հայաստան են տեղափոխվել
Լրահոս
0