https://arm.sputniknews.ru/20220508/erku-armavirci-kalanavvorvel-en-ynddimutjan-havaqnerin-pvogh-stanalu-u-bazhanelu-hamar-41807522.html
Երկու արմավիրցի կալանավորվել են ընդդիմության հավաքներին «փող ստանալու ու բաժանելու» համար
Երկու արմավիրցի կալանավորվել են ընդդիմության հավաքներին «փող ստանալու ու բաժանելու» համար
Sputnik Արմենիա
Կալանավորված քաղաքացիները ՀՅԴ անդամներ են։ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն էր տարածել, որ բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի... 08.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-08T11:00+0400
2022-05-08T11:00+0400
2022-05-08T18:32+0400
արմավիր
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
կալանք
հանրահավաք
ընդդիմություն
կաշառք
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․Արմավիրի մարզի երկու բնակիչներ կալանավորվել են՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Մայիսի 5-ին համացանցում տարածվել է մի ձայնագրություն, որում երկու անձինք հեռախոսազրույցում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը: Տղամարդկանցից մեկը մյուսին հարցնում է, թե երեկ ինչքան փող են տվել։ Մյուսը պատասխանում է` Բաղրամյանն էլ հետը` 200։Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով, հիշյալ անձանցից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին նյութապես շահագրգռել է այլ անձանց»,- նշված է հաղորդագրության մեջ։Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ձեռքբերված բավարար ապացույցների համակցությամբ վերոհիշյալ երկու անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):Նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:Հավելենք, որ կալանավորված երկու քաղաքացիները ՀՅԴ անդամներ են։ Մայիսի 7-ին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն էր տարածել այն մասին, որ բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատու անձինք, խուզարկվել է ՀՅԴ Արմավիրի գրասենյակը։ ՀՅԴ ԳՄ տարածած հայտարարության մեջ կատարվածը բնորոշվում է որպես «ահաբեկչություն, մարդաորսություն», որով, սակայն հնարավոր չի լինելու «կասեցնել մեր պետականության համար մղվող աննահանջ պայքարը»։ Նշվում էր նաև, որ ընդվզումը կասեցնելու և բողոքի համազգային ձայնը խլացնելու նպատակով՝ «ողջ իրավապահ համակարգը լծվել է մեկ անձի և նրա ռեժիմի բիրտ պաշտպանությանը»։
արմավիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմավիր, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), կալանք, հանրահավաք, ընդդիմություն, կաշառք
արմավիր, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), կալանք, հանրահավաք, ընդդիմություն, կաշառք
Երկու արմավիրցի կալանավորվել են ընդդիմության հավաքներին «փող ստանալու ու բաժանելու» համար
11:00 08.05.2022 (Թարմացված է: 18:32 08.05.2022) Կալանավորված քաղաքացիները ՀՅԴ անդամներ են։ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն էր տարածել, որ բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատու անձինք, խուզարկվել է ՀՅԴ Արմավիրի գրասենյակը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․Արմավիրի մարզի երկու բնակիչներ կալանավորվել են՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մայիսի 5-ին համացանցում տարածվել է մի ձայնագրություն, որում երկու անձինք հեռախոսազրույցում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը: Տղամարդկանցից մեկը մյուսին հարցնում է, թե երեկ ինչքան փող են տվել։ Մյուսը պատասխանում է` Բաղրամյանն էլ հետը` 200։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր նշված անձանց ինքնությունը. նրանք Արմավիրի մարզի՝ 1966 և 1967թթ. ծնված բնակիչներ են:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով, հիշյալ անձանցից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին նյութապես շահագրգռել է այլ անձանց»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ձեռքբերված բավարար ապացույցների համակցությամբ վերոհիշյալ երկու անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հավելենք, որ կալանավորված երկու քաղաքացիները ՀՅԴ անդամներ են։ Մայիսի 7-ին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն էր տարածել այն մասին, որ բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատու անձինք, խուզարկվել է ՀՅԴ Արմավիրի գրասենյակը։
ՀՅԴ ԳՄ տարածած
հայտարարության մեջ կատարվածը բնորոշվում է որպես «ահաբեկչություն, մարդաորսություն», որով, սակայն հնարավոր չի լինելու «կասեցնել մեր պետականության համար մղվող աննահանջ պայքարը»։ Նշվում էր նաև, որ ընդվզումը կասեցնելու և բողոքի համազգային ձայնը խլացնելու նպատակով՝ «ողջ իրավապահ համակարգը լծվել է մեկ անձի և նրա ռեժիմի բիրտ պաշտպանությանը»։