https://arm.sputniknews.ru/20220508/drvoshy-variq-chtvoghiq-erekheqin-berengeru-hajry-gegham-manukjanin-41808888.html
«Դրոշը վառիք, չթողիք, երեխեքին բերեն»․ գերու հայրը՝ Գեղամ Մանուկյանին
«Դրոշը վառիք, չթողիք, երեխեքին բերեն»․ գերու հայրը՝ Գեղամ Մանուկյանին
Sputnik Արմենիա
Տեղում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված, որոնք փորձում են կանխել ավտոերթի մասնակիցների և գերիների հարազատների միջև բախումը։ 08.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-08T12:10+0400
2022-05-08T12:10+0400
2022-05-08T13:46+0400
գերի
շիրակի մարզ
ընդդիմություն
դիմադրություն շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/08/41808273_0:115:1600:1015_1920x0_80_0_0_caf785fd1de50ba0f5f6c069de4ca3ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մոտ շիրակցի գերիների հարազատների հետ բանակցություններ են վարում Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակից ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Սարգսյանը, Հայկ Մամիջանյանը։Ինչպես արդեն հայտնել ենք, շիրակցի գերիների հարազատները փակել են «Դիմադրություն» շարժման ավտոերթի ճանապարհը՝ նշելով, որ «հարցեր ունեն ընդդիմադիրներին»։Ծնողներից մեկը Գեղամ Մանուկյանի հետ զրույցում նշեց, թե իրենք ընդդիմության ծրագիրն են ուզում իմանալ։Գերու ծնողն էլ բորբոքված վրա բերեց․«Ուզում եմ իմանալ, ինչի՞ դրոշը վառիք, չթողիք, երեխեքին բերեն»։Գեղամ Մանուկյանը որոշեց զրուցել ծնողի հետ «դրոշ վառելու» թեմայով։«Ես նոյեմբերին նստեցի հացադուլի, քո նման շատ ծնողներ գալիս, ասում էին՝ դու հացադուլի ես նստում, չես թողնում, որ Նիկոլը գերիներին վերադարձնի։ Հազար անգամ ձեններս կտրել ենք։ Ամիսներով ասում էիք՝ ցույց մի՛ ըրեք, Նաիրի Սարգսյանը խոստացել է... Նաիրի Սարգսյանը հիմա ձեր հետ հանդիպու՞մ է, հիմա ինքը Դուբայներում է։ Ընտրություններին էլ ասեց՝ մի երկու ամիս կսպասեն։ Մենք 30 տարի դրոշ ենք վառել, գերի ընկնող եղե՞լ է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ «ո՞վ է ասում, որ դրոշը վառել են, դրա համար գերիներին չեն բերել»։ Գերու ծնողն էլ նշեց, թե «հըմի` ով ըսել, չի ըսել»։Գերու ծնողի խոսքով՝ եթե ընդդիմադիրները հիմա երկու գերու կարողանան վերադարձնել, իրենք բոլորով կգնան, ընդդիմության կողքին կկանգնեն։Բախումներ տեղի ունեցան ընդդիմադիրների և ճանապարհ փակողների միջև։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին շթղա կազմելով թույլ չտալ ընդդիմադիրներին առաջ գնալ։ Տեսնելով, որ չեն հաջողում, սկսեցին տեղաշարժել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության համար տեղադրված սալաքարերը, ճանապարհային նշաններն ու դրանցով փակել ավտոերթի ճանապարհը։«Դիմադրություն» շարժման ավտոերթի մի քանի մասնակիցների հաջողվեց մեքենաներով ճեղքել շղթան, բայց, ընդհանուր առմամբ, ճանապարհը դեռևս փակ է։Հիշեցնենք, որ Գյումրիի Թատերական հրապարակում ժամը 13։00-ին նախատեսված է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։Ավելի վաղ հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր ավտոերթ կունենա դեպի Գյումրի։Հիշեցնենք, որ Հայաստանում գործում են գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող երեք հանձնաժողովներ: Միջգերատեսչական հանձնաժողովներից մեկը ստեղծվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Եվս մեկ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորվել է վարչապետի՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ:Գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց հարցերով զբաղվող ևս մեկ հանձնաժողով 2020թ. նոյեմբերի 9-ին ստեղծվել է պաշտպանության նախարարի որոշմամբ: Հավելենք, որ գերիների հարազատները բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացրել կառավարության առջև՝ դժգոհելով, որ իշխանությունները բավարար քայլեր չեն անում իրենց զավակներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Родственники пленных держат дорогу в Гюмри закрытой и не пропускают автоколонну оппозиции.
Sputnik Արմենիա
Родственники пленных держат дорогу в Гюмри закрытой и не пропускают автоколонну оппозиции.
2022-05-08T12:10+0400
true
PT0M32S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/08/41808273_24:0:1600:1182_1920x0_80_0_0_378927fa7dc83f7649c5ad8110b1a65f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, շիրակի մարզ, ընդդիմություն, դիմադրություն շարժում, видео
գերի, շիրակի մարզ, ընդդիմություն, դիմադրություն շարժում, видео
«Դրոշը վառիք, չթողիք, երեխեքին բերեն»․ գերու հայրը՝ Գեղամ Մանուկյանին
12:10 08.05.2022 (Թարմացված է: 13:46 08.05.2022) Տեղում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված, որոնք փորձում են կանխել ավտոերթի մասնակիցների և գերիների հարազատների միջև բախումը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մոտ շիրակցի գերիների հարազատների հետ բանակցություններ են վարում Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակից ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Սարգսյանը, Հայկ Մամիջանյանը։
Ինչպես արդեն
հայտնել ենք, շիրակցի գերիների հարազատները փակել են «Դիմադրություն» շարժման ավտոերթի ճանապարհը՝ նշելով, որ «հարցեր ունեն ընդդիմադիրներին»։
Ծնողներից մեկը Գեղամ Մանուկյանի հետ զրույցում նշեց, թե իրենք ընդդիմության ծրագիրն են ուզում իմանալ։
«Առաջին հերթին բոլոր նախարարներին պետք է պաշտոնից ազատել, 1 տարի է՝ շտաբի պետ չունենք»,- նշեց Մանուկյանը։
Գերու ծնողն էլ բորբոքված վրա բերեց․«Ուզում եմ իմանալ, ինչի՞ դրոշը վառիք, չթողիք, երեխեքին բերեն»։
Գեղամ Մանուկյանը որոշեց զրուցել ծնողի հետ «դրոշ վառելու» թեմայով։
«Ես նոյեմբերին նստեցի հացադուլի, քո նման շատ ծնողներ գալիս, ասում էին՝ դու հացադուլի ես նստում, չես թողնում, որ Նիկոլը գերիներին վերադարձնի։ Հազար անգամ ձեններս կտրել ենք։ Ամիսներով ասում էիք՝ ցույց մի՛ ըրեք, Նաիրի Սարգսյանը խոստացել է... Նաիրի Սարգսյանը հիմա ձեր հետ հանդիպու՞մ է, հիմա ինքը Դուբայներում է։ Ընտրություններին էլ ասեց՝ մի երկու ամիս կսպասեն։ Մենք 30 տարի դրոշ ենք վառել, գերի ընկնող եղե՞լ է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ «ո՞վ է ասում, որ դրոշը վառել են, դրա համար գերիներին չեն բերել»։ Գերու ծնողն էլ նշեց, թե «հըմի` ով ըսել, չի ըսել»։
Գերու ծնողի խոսքով՝ եթե ընդդիմադիրները հիմա երկու գերու կարողանան վերադարձնել, իրենք բոլորով կգնան, ընդդիմության կողքին կկանգնեն։
Բախումներ տեղի ունեցան ընդդիմադիրների և ճանապարհ փակողների միջև։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին շթղա կազմելով թույլ չտալ ընդդիմադիրներին առաջ գնալ։ Տեսնելով, որ չեն հաջողում, սկսեցին տեղաշարժել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության համար տեղադրված սալաքարերը, ճանապարհային նշաններն ու դրանցով փակել ավտոերթի ճանապարհը։
«Դիմադրություն» շարժման ավտոերթի մի քանի մասնակիցների հաջողվեց մեքենաներով ճեղքել շղթան, բայց, ընդհանուր առմամբ, ճանապարհը դեռևս փակ է։
Հիշեցնենք, որ Գյումրիի Թատերական հրապարակում ժամը 13։00-ին նախատեսված է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
Ավելի վաղ
հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր ավտոերթ կունենա դեպի Գյումրի։
Հիշեցնենք, որ Հայաստանում գործում են գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող երեք հանձնաժողովներ: Միջգերատեսչական հանձնաժողովներից մեկը ստեղծվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Եվս մեկ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորվել է վարչապետի՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ:
Գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց հարցերով զբաղվող ևս մեկ հանձնաժողով 2020թ. նոյեմբերի 9-ին ստեղծվել է պաշտպանության նախարարի որոշմամբ: Հավելենք, որ գերիների հարազատները բազմիցս
բողոքի ակցիաներ են անցկացրել կառավարության առջև՝ դժգոհելով, որ իշխանությունները բավարար քայլեր չեն անում իրենց զավակներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։