https://arm.sputniknews.ru/20220508/dimadrutjun-sharzhman-avtvoerty-hasav-gjumri-hanrahavaqy-meknarkel-e-41811128.html
«Դիմադրություն» շարժման ավտոերթը հասավ Գյումրի. հանրահավաքը մեկնարկել է
«Դիմադրություն» շարժման ավտոերթը հասավ Գյումրի. հանրահավաքը մեկնարկել է
Sputnik Արմենիա
Կուսակցության մամուլի քարտուղարի խոսքով՝ գերիների հարազատներին մանիպուլացնելով էին բերել ճանապարհ փակելու, սակայն հետո նրանք դուրս եկան բողոքի ակցիայի... 08.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-08T13:44+0400
2022-05-08T13:44+0400
2022-05-08T17:47+0400
գյումրի
դիմադրություն շարժում
հանրահավաք
ընդդիմություն
հայկ մամիջանյան
գերի
ծնող
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/08/41812449_0:0:1280:720_1920x0_80_0_0_101070b74de973acc414b0fd4a6c5e68.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ «Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցներն արդեն Գյումրիում են։ Քաղաքի Թատերական հրապարակում արդեն մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ Նշենք, որ ժամը 13։00-ին նախատեսված հանրահավաքն ավելի ուշ է սկսվել, քանի որ Հոռոմ գյուղի մոտ մի խումբ քաղաքացիներ փակել էին ընդդիմության ճանապարհը։«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում որոշ մանրամասներ է հայտնել Գյումրիի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին։ Ճանապարհ փակողները ներկայանում էին որպես գերիների հարազատներ և դժգոհում, թե սահմանին կռվելու փոխարեն ինչու են ընդդիմադիրները Շիրակ եկել։ Նրանք նաև բողոքում էին, թե ապրիլի 24-ին թուրքական դրոշը վառելու պատճառով իրենց զավակներին չկարողացան վերադարձնել գերությունից։Վազգեն Սաղաթելյանի խոսքով՝ ճանապարհ փակողների թիվը մեծ չէր՝ մոտ 20-30 հոգի։ Սկզբում ճամփան փակող քաղաքացիների թվում նաև գերիների հարազատներ կային։Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ գերիների հարազատները հասկացան իրենց, դուրս եկան ճանապարհ փակողների շարքից, մնացին «Նիկոլ, վարչապետ» գոռացողները։«Գերիների հարազատներն ասացին, որ իրենց պահանջը չպետք է քաղաքականացվի։ Իրենք սա օգտագործեցին որպես ևս մեկ հարթակ իրենց բողոքի մասին բարձրաձայնելու համար»,- նշեց Սաղաթելյանը։Ճանապարհին կատարվածի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։Նրա խոսքով՝ Երևան-Շիրակ մայրուղու վրա մի քանի սադրիչներ հրմշտոց հրահրեցին։ Մամիջանյանի տեղեկություններով՝ նրանք Շիրակի ՔՊ գրասենյակի աշխատակիցներ էին։Ավելի վաղ հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր ավտոերթ կունենա դեպի Գյումրի։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/08/41812449_140:0:1100:720_1920x0_80_0_0_b3ec1011caeae2c001b75ca0202c4123.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, դիմադրություն շարժում, հանրահավաք, ընդդիմություն, հայկ մամիջանյան, գերի, ծնող, տեսանյութեր, տեսանյութ
գյումրի, դիմադրություն շարժում, հանրահավաք, ընդդիմություն, հայկ մամիջանյան, գերի, ծնող, տեսանյութեր, տեսանյութ
«Դիմադրություն» շարժման ավտոերթը հասավ Գյումրի. հանրահավաքը մեկնարկել է
13:44 08.05.2022 (Թարմացված է: 17:47 08.05.2022) Կուսակցության մամուլի քարտուղարի խոսքով՝ գերիների հարազատներին մանիպուլացնելով էին բերել ճանապարհ փակելու, սակայն հետո նրանք դուրս եկան բողոքի ակցիայի մասնակիցների շարքերից։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ «Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցներն արդեն Գյումրիում են։ Քաղաքի Թատերական հրապարակում արդեն մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ Նշենք, որ ժամը 13։00-ին նախատեսված հանրահավաքն ավելի ուշ է սկսվել, քանի որ Հոռոմ գյուղի մոտ մի խումբ քաղաքացիներ
փակել էին ընդդիմության ճանապարհը։
«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը
ֆեյսբուքյան իր էջում որոշ մանրամասներ է հայտնել Գյումրիի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին։ Ճանապարհ փակողները ներկայանում էին որպես գերիների հարազատներ և դժգոհում, թե սահմանին կռվելու փոխարեն ինչու են ընդդիմադիրները Շիրակ եկել։ Նրանք նաև բողոքում էին, թե ապրիլի 24-ին թուրքական դրոշը վառելու պատճառով իրենց զավակներին
չկարողացան վերադարձնել գերությունից։
Վազգեն Սաղաթելյանի խոսքով՝ ճանապարհ փակողների թիվը մեծ չէր՝ մոտ 20-30 հոգի։ Սկզբում ճամփան փակող քաղաքացիների թվում նաև գերիների հարազատներ կային։
«Նրանց մանիպուլյացիայի շնորհիվ բերել էին այստեղ, ես ինքս խոսեցի երեքի հետ, իրենք ունեն պահանջներ, և մենք հստակ ասացինք, որ իրենց պահանջատեր լինելը մեր հասցեով չպետք է լինի, իրենք պետք է պահանջեն Նիկոլ Փաշինյանից»,- նշեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ գերիների հարազատները հասկացան իրենց, դուրս եկան ճանապարհ փակողների շարքից, մնացին «Նիկոլ, վարչապետ» գոռացողները։
«Գերիների հարազատներն ասացին, որ իրենց պահանջը չպետք է քաղաքականացվի։ Իրենք սա օգտագործեցին որպես ևս մեկ հարթակ իրենց բողոքի մասին բարձրաձայնելու համար»,- նշեց Սաղաթելյանը։
Ճանապարհին կատարվածի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում
գրառում է արել նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ Երևան-Շիրակ մայրուղու վրա մի քանի սադրիչներ հրմշտոց հրահրեցին։ Մամիջանյանի տեղեկություններով՝ նրանք Շիրակի ՔՊ գրասենյակի աշխատակիցներ էին։
«Գերիների հարազատներով պաշտպանվել ու ազգը բաժանել․ սա է քո ձեռագիրը»,- գրել է Մամիջանյանը։
Ավելի վաղ
հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր ավտոերթ կունենա դեպի Գյումրի։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։