https://arm.sputniknews.ru/20220508/ajs-tari-anmah-gundn-arka-dzevachapvov-kanckacvi-88-erkrum-41812277.html
Այս տարի «Անմահ գունդն» առկա ձևաչափով կանցկացվի 88 երկրներում
Այս տարի «Անմահ գունդն» առկա ձևաչափով կանցկացվի 88 երկրներում
Sputnik Արմենիա
Հաշվի առնելով «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ հնարավոր սադրանքները՝ հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության հարցերին։ 08.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-08T17:12+0400
2022-05-08T17:12+0400
2022-05-08T18:28+0400
անմահների գունդ
հայաստանի անմահ գունդ
մոսկվա
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/09/27477284_0:84:1601:984_1920x0_80_0_0_05240cccc4dcfd1f53820f73ff365404.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. «Անմահ գնդի» երթն այս տարի առկա ձևաչափով կանցկացվի 88 երկրներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևին։ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ հնարավոր սադրանքները հաշվի առնելով` հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության հարցերին:«Գեորգիևյան ժապավեն», «Անմահ գունդ», անհայտ զինվորների շիրիմներին և զինվորական հուշարձաններին ծաղիկներ դնելու արարողություններ և հաղթանակի օրվան նվիրված այլ միջոցառումներ կանցկացվեն 130 երկրներում:Մասնավորապես, «Անմահ գնդի» երթերը և այլ հայրենասիրական միջոցառումներ կանցկացվեն Անգոլայում և Աֆրիկայի մի շարք այլ երկրներում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջազգային համագործակցության և արտասահմանում հայրենակիցների աջակցության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, սենատոր Անդրեյ Կլիմովը։Պուտինը Հայաստանի և մի շարք երկրների առաջնորդներին շնորհավորել է Հաղթանակի առթիվԻնչպես հաղորդում է Ռադիո Sputnik-ը, ՌԴ մայրաքաղաքի իշխանությունները քաղաքապետարանի կայքում հրապարակել են մայիսի 9-ին Մոսկվայում «Անմահ գնդի» երթի անցկացման կարգը: Յոթ կիլոմետրանոց երթը Լենինգրադյան պողոտայից Տվերսկայա փողոցով կանցնի մինչև Կարմիր հրապարակ:Երթին մասնակցելու համար անհրաժեշտ է վերցնել ցուցանակ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակցի լուսանկարով։ Ինչպես գրում է «Взгляд» թերթը, դիմանկարը կարելի է անվճար տպել «Мои документы» պետական ծառայությունների կենտրոններում:«Աշխատակիցները կօգնեն վետերանի հարցաթերթիկ կազմել և տպել լուսանկարը։ Բացի այդ, լուսանկարները կսքանավորեն և կտեղադրեն «Անմահ գունդ․Մոսկվա» էլեկտրոնային հուշագրքում»,- ասված է հաղորդագրության մեջ։Մոսկվայում շուրջ երեք ու կես հազար կամավորներ պատրաստ կլինեն օգնել միջոցառման մասնակիցներին։Սպասվում է, որ Մոսկվայում «Անմահ գունդը» ակցիային կմասնակցի մոտ մեկ միլիոն մարդ։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը տվել է «Գեորգիևյան ժապավեն-2022» ակցիայի մեկնարկը։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/09/27477284_88:0:1511:1067_1920x0_80_0_0_83f1936a1047ad0cb7c560b5e5605cf3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անմահների գունդ, հայաստանի անմահ գունդ, մոսկվա, հայրենական մեծ պատերազմ
անմահների գունդ, հայաստանի անմահ գունդ, մոսկվա, հայրենական մեծ պատերազմ
Այս տարի «Անմահ գունդն» առկա ձևաչափով կանցկացվի 88 երկրներում
17:12 08.05.2022 (Թարմացված է: 18:28 08.05.2022) Հաշվի առնելով «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ հնարավոր սադրանքները՝ հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. «Անմահ գնդի» երթն այս տարի առկա ձևաչափով կանցկացվի 88 երկրներում։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևին։
«Այս տարի առաջին անգամ «Անմահ գունդը» կկայանա Վենեսուելայում։ Երթեր են նախատեսվում Արգենտինայում, Բելառուսում, Բուլղարիայում, Հորդանանում, Իսպանիայում, Ղրղզստանում, Նիկարագուայում, Սերբիայում և այլ երկրներում»,-հստակեցրել է դիվանագետը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ հնարավոր սադրանքները հաշվի առնելով` հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության հարցերին:
«Գեորգիևյան ժապավեն», «Անմահ գունդ», անհայտ զինվորների շիրիմներին և զինվորական հուշարձաններին ծաղիկներ դնելու արարողություններ և հաղթանակի օրվան նվիրված այլ միջոցառումներ կանցկացվեն 130 երկրներում:
Մասնավորապես, «Անմահ գնդի» երթերը և այլ հայրենասիրական միջոցառումներ կանցկացվեն Անգոլայում և Աֆրիկայի մի շարք այլ երկրներում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջազգային համագործակցության և արտասահմանում հայրենակիցների աջակցության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, սենատոր Անդրեյ Կլիմովը։
Ինչպես հաղորդում է Ռադիո Sputnik-ը, ՌԴ մայրաքաղաքի իշխանությունները քաղաքապետարանի կայքում հրապարակել են մայիսի 9-ին Մոսկվայում «Անմահ գնդի» երթի անցկացման կարգը: Յոթ կիլոմետրանոց երթը Լենինգրադյան պողոտայից Տվերսկայա փողոցով կանցնի մինչև Կարմիր հրապարակ:
Երթին մասնակցելու համար անհրաժեշտ է վերցնել ցուցանակ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակցի լուսանկարով։ Ինչպես գրում է «Взгляд» թերթը, դիմանկարը կարելի է անվճար տպել «Мои документы» պետական ծառայությունների կենտրոններում:
«Աշխատակիցները կօգնեն վետերանի հարցաթերթիկ կազմել և տպել լուսանկարը։ Բացի այդ, լուսանկարները կսքանավորեն և կտեղադրեն «Անմահ գունդ․Մոսկվա» էլեկտրոնային հուշագրքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մոսկվայում շուրջ երեք ու կես հազար կամավորներ պատրաստ կլինեն օգնել միջոցառման մասնակիցներին։
Ակցիայի կազմակերպիչները երթի մասնակիցներին խորհուրդ են տալիս իրենց մոտ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, հագնել հարմարավետ կոշիկներ և չմոռանալ գլխարկը: Օդերևութաբանները մայիսի 9-ի համար կանխատեսում են ցուրտ և թեթև անձրև:
Սպասվում է, որ Մոսկվայում «Անմահ գունդը» ակցիային կմասնակցի մոտ մեկ միլիոն մարդ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը տվել է «Գեորգիևյան ժապավեն-2022» ակցիայի մեկնարկը։