https://arm.sputniknews.ru/20220507/qjvolnum-ceghaspanutjan-zvoheri-hishatakin-nvirvats-hushardzann-amen-tari-apamvonzhatum-en-41800379.html
Քյոլնում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն ամեն տարի ապամոնտաժում են
Քյոլնում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն ամեն տարի ապամոնտաժում են
Sputnik Արմենիա
Գերմանիայում ՀՀ դեսպանությունը վստահեցնում է, որ առաջիկայում ջանքեր կգործադրեն իրավիճակի ընդունելի տարբերակով հանգուցալուծմանը նպաստելու նպատակով։ 07.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-07T18:29+0400
2022-05-07T18:29+0400
2022-05-07T19:37+0400
հայոց ցեղասպանություն
հուշարձան
գերմանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/07/41800321_0:239:1248:941_1920x0_80_0_0_8c4c64958a1947eb69d4f9bed6b3a79c.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն ապրիլի 24-ին ընդառաջ տեղադրվում և դրանից հետո ապամոնտաժվում է։ Նման պարզաբանում է տարածել Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։Նշվում է, որ հուշարձանը տեղադրվել է 2018թ.-ի ապրիլի 15-ին «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության (Initiative Völkermord erinnern) և մի շարք անհատ քաղաքացիների կողմից։ Տեղադրման թույլտվության բացակայության հիմնավորմամբ հուշարձանը հեռացվել է տեղադրումից չորս օր անց (2018թ.-ի ապրիլի 19-ին), ինչը իրավական վեճի առիթ է դարձել։ՀՀ դեսպանությունը վստահեցնում է, որ ուղիղ կապի մեջ են նախաձեռնության հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի հետ և առաջիկայում ջանքեր կգործադրեն իրավիճակի ընդունելի տարբերակով հանգուցալուծմանը նպաստելու նպատակով։Հավելենք, որ հուշարձանը տեղադրվում է Քյոլն քաղաքի Հոհենցոլերնբրյուկե կամրջի ձախակողմյան հատվածում։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/07/41800321_0:32:1248:968_1920x0_80_0_0_ad9f87fc70006f1963b63ea3e755cfcb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայոց ցեղասպանություն, հուշարձան, գերմանիա
հայոց ցեղասպանություն, հուշարձան, գերմանիա
Քյոլնում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն ամեն տարի ապամոնտաժում են
18:29 07.05.2022 (Թարմացված է: 19:37 07.05.2022) Գերմանիայում ՀՀ դեսպանությունը վստահեցնում է, որ առաջիկայում ջանքեր կգործադրեն իրավիճակի ընդունելի տարբերակով հանգուցալուծմանը նպաստելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն ապրիլի 24-ին ընդառաջ տեղադրվում և դրանից հետո ապամոնտաժվում է։ Նման
պարզաբանում է տարածել Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ հուշարձանը տեղադրվել է 2018թ.-ի ապրիլի 15-ին «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության (Initiative Völkermord erinnern) և մի շարք անհատ քաղաքացիների կողմից։ Տեղադրման թույլտվության բացակայության հիմնավորմամբ հուշարձանը հեռացվել է տեղադրումից չորս օր անց (2018թ.-ի ապրիլի 19-ին), ինչը իրավական վեճի առիթ է դարձել։
«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ի շուրջ ընկած ժամանակահատվածում հուշարձանը տեղադրվում է, ապա ապամոնտաժվում` թույլտվության բացակայության հիմնավորմամբ»,-ասվում է պարզաբանման մեջ։
ՀՀ դեսպանությունը վստահեցնում է, որ ուղիղ կապի մեջ են նախաձեռնության հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի հետ և առաջիկայում ջանքեր կգործադրեն իրավիճակի ընդունելի տարբերակով հանգուցալուծմանը նպաստելու նպատակով։
Հավելենք, որ հուշարձանը տեղադրվում է Քյոլն քաղաքի Հոհենցոլերնբրյուկե կամրջի ձախակողմյան հատվածում։