00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քանի կա հայի և թուրքի պայքար, պատերազմը չի ավարտվելու. Ամարասում արցախյան քննարկումներ էին

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է Արցախի Ամարաս վանական համալիրում։ Պատարագի եկած արցախցիներն իրենց խոհերն ու մտահոգություններն են պատմել և խոսել հնարավոր խաղաղության ու պատերազմի մասին։
2020-ի պատերազմի ժամանակ, երբ թշնամին մտել էր Արցախի Մարտունու շրջան և գրավել Խազազ կոչվող բարձունքը, տեղացիները մտահոգված էին Ամարասի վանական համալիրի ճակատագրով։ Ամարասը բարձունքի ներքևում է՝ ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ։ Բայց վանական համալիրը միշտ հայտնի է եղել որպես հզոր պաշտպանական կառույց, թշնամին միշտ մեծ զոհերի գնով է կարողացել ոտք դնել այս տարածքներ։
Այս պատերազմի ժամանակ էլ, բարեբախտաբար, հայկական կողմին հաջողվեց պաշտպանել 4-րդ դարում կառուցված վանական համալիրը։
Մայրաքաղաք Ստեփանակերտից մոտ 55 կմ հեռավորության վրա գտնվող Ամարասի վանական համալիրը, որը Արցախի Վարանդայի (Ֆիզուլի) հարևանությամբ է, այսօր իր հոգևոր դերով լրացնում է նաև Դադիվանքի պակասը։
Ամարասի վանական համալիրը նաև հարմար վայր է հանդիպումների ու զրույցների համար, երիտասարդներն ու պատանիներն էլ համալիրի հարևանությամբ՝ թթենիների այգում, զբոսնում ու խաղում են Արցախում հայտնի խաղեր։
Ամարաս մեր այցը համընկավ պատարագի հետ, երբ այնտեղ մեծ թվով արցախցիներ կային։ Հատկապես ամեն կիրակի այստեղ բազմաթիվ մարդիկ են գալիս՝ հաղորդություն ստանալու և ապաշխարելու համար։
Արցախի Սոս գյուղի բնակիչ Բաղրամ Առաքելյանը չի համարում, որ պատերազմն ավարտվել է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ այն անվանելով ժամանակավոր դադար ուժերը հավաքելու համար։ «Քանի դեռ այստեղ կա հայի և թուրքի պայքար, պատերազմը չի ավարտվելու»,- վստահեցնում է մեր զրուցակիցը, որի խոսքը շարունակում է Հադրութից տեղահանված մի կին՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը չի սահմանափակվում միայն Արցախով։
Արցախի ներկա և նախկին նախագահները Ամարասում մասնակցել են Սուրբ Հարության պատարագին
Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղի բնակիչներն էլ են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Հարցնում ենք` չե՞ն վախենում արդյոք։ Տարեց բնակիչներից մեկը հարցը կիսատ է թողնում՝ կտրուկ արձագանքելով․«Իիի, ումի՞ց վախենամ, մեռնելը մի հատ է, եթե մեռնել, ուրեմն միայն ստեղ»։
Ամեն հանդիպման ժամանակ արցախցիների զրույցի գլխավոր թեման շարունակում է մնալ պատերազմն ու դրա մութ կողմերը։
Նրանք հիշում են, որ 1990-ականների պատերազմի ժամանակ Մոնթեն չէր թողնում, որ իրենց ընտանիքները դուրս գային Արցախից։ Դա ուժ էր տալիս, որ կռվեինք հանուն մեր հողի ու մեր ընտանիքների անվտանգության։ Նրանք կարծում են, որ այս անգամ մարդկանց հատուկ դուրս հանեցին Արցախից։
«Բացի դա, մեզ խաբեցին, թե օդը կապած (փակ) է, ու էդպես երիտասարդների մեջքը կոտրեցին»,- անկեղծանում է Մաճկալաշենի բնակիչը։
Հավելենք, որ չքնաղ այս վանական համալիրը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը հենց այստեղ է ստեղծել առաջին հայկական դպրոցներից մեկը։ Այսօր ևս Ամարասում պահպանվել են դպրոցի սենյակներն ու վանականների կացարանները, որոնք վերանորոգման փուլում են։
Ամարաս վանական համալիրը ռուս-պարսկական պատերազմների ընթացքում մի քանի անգամ ավերվել է։ Հետո Ռուսական կայսրությունն այստեղ մաքսատուն է հիմնել։ 1847թ-ին Հասան Ջալալյանին հաջողվում է խնդրանքով դիմել Ռուսական կայսրությանը, որպեսզի այն վերադարձնեն Արցախի թեմին, որը ի կատար է ածվում, և սկսվում է եկեղեցու վերականգնումը։
Ռուս խաղաղապահների աջակցությամբ ավելի քան 150 ուխտավոր Ամարասի վանք են այցելել
Լրահոս
0