00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իշխանությունը երկու հենարան ունի. քաղաքագետն ասել է` որոնք են դրանք

Իշխանությունը երկու հենարան ունի՝ ուժային կառույցներ ու քարոզչություն․ քաղաքագետ
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը։
Այսօր Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը շարժվում են առավելապես իրենց քաղաքական շահով. մեկը փորձում է պահել իր իշխանությունը, մյուսները՝ ամեն գնով հասնել իշխանության։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ ընդդիմության հաջողության հասնելու շանսերը շատ ավելի կմեծանային, եթե նրանք խոսեին երկրորդ քայլի մասին, այսինքն՝ ինչ են պատրաստվում անել իշխանափոխությունից հետո։
«Քանի դեռ նրանք ծրագիր չեն ներկայացրել, ունենալու ենք ընդամենը ներքաղաքական լարվածության աճ՝ հետագա բախումների և ցնցումների մեծ հավանականությամբ։ Եթե հստակ ծրագիր ներկայացվեր, ընդդիմությունը կունենար հաջողություն, որովհետև իշխանության նկատմամբ բնակչության բացասական վերաբերմունքն ակնհայտ է, և այդ միտումները խորանում են»,- նշեց Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է իշխանությանը, քաղաքագետի խոսքով` իշխանությունը ցույց է տալիս, որ իր հիմնական հենարանը մնում են ուժային կառույցները և քարոզչական միջոցները, այդ թվում՝ ֆեյքերն ու սոցկայքային քարոզչությունը։

«Այդ հենարաններով ոչ թե փորձում են ցույց տալ իրենց առավելությունը, այլ այն, թե ինչքան վատն է ընդդիմությունը։ Այսինքն, իշխանությունը բացասական դիսկուրսի մեջ է, պայքար է ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ ընդդեմ, որը միտված է ոչ թե ապագային, այլ անցյալին, որովհետև նրանք բանավիճում են ոչ թե այն հարցի շուրջ, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից, այլ այն հարցի շուրջ, թե ով է ավելի շատ մեղավոր այս վիճակի համար»,- ասաց քաղաքագետը։

Վերջինիս կարծիքով՝ միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանի ներքաղաքական լարվածությունն ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը հետագա բանակցություններում, ու դա ցույց է տալիս նաև Ադրբեջանի` օրեցօր ավելի ագրեսիվ դարձող պահվածքը։
Ակցիայի մասնակիցներից մեկը կալանավորվել է ոստիկանական մեքենան վնասելու համար. ՔԿ
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ից խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը Հայաստանում սկսել են զանգվածային բողոքի ակցիաներ ու ցույցեր։ Մայիսի 1-ին մեկնարկել է անհնազանդության նոր փուլը, որից հետո ընդդիմադիրները փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակն ու ամեն օր գիշերում են այնտեղ, երկրում անընդհատ փողոցներ են փակվում, ինչն ուղեկցվում է ոստիկանների ու ցուցարարների բախումներով։
Լրահոս
0