https://arm.sputniknews.ru/20220507/hh-qk-n-qreakan-gvorts-e-harucel-havaqin-masnakcelun-harkadrelu-hatkanishnervov-41787088.html
ՀՀ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել հավաքին մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով
ՀՀ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել հավաքին մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով
Sputnik Արմենիա
ՔԿ–ն ուսումնասիրել է համացանցում շրջանառվող տեսանյութն այն մասին, թե վարորդներին ստիպել են բեռնատարներով փակել Կիևյան և Դավթաշենի կամուրջները: 07.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-07T11:58+0400
2022-05-07T11:58+0400
2022-05-07T12:03+0400
տեսանյութեր
տեսանյութ
բողոքի ակցիա
հհ քննչական կոմիտե
դիմադրություն շարժում
քրեական գործ
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/07/41786711_0:0:1280:720_1920x0_80_0_0_110fced235b000b91c70a8ed956f8395.jpg
ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հավաքին մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով։Մասնավորապես, ՔԿ պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ քննություն է տարվում՝ ընդդիմության կողմից կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու՝ Երևանի մի շարք երթևեկելի հատվածներ բեռնատարներով առերևույթ հարկադրաբար փակելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:Նշվում է, որ նախօրեին համացանցում տեսանյութ է տարածվել, թե մայիսի 4-ին վարորդներին ստիպել են բեռնատարներով փակել Երևանի Կիևյան և Դավիթաշեն կամուրջների երթևեկելի հատվածները:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):Նախաքննության ընթացքում ուսումնասիրվել է համացանցում տարածված տեսանյութը:Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանգամանքները ստուգելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/07/41786711_160:0:1120:720_1920x0_80_0_0_03b7ccc9dadd20d79e177b4899648ac3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, բողոքի ակցիա, հհ քննչական կոմիտե, դիմադրություն շարժում, քրեական գործ, բեռնատար
տեսանյութեր, տեսանյութ, видео, բողոքի ակցիա, հհ քննչական կոմիտե, դիմադրություն շարժում, քրեական գործ, բեռնատար
ՀՀ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել հավաքին մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով
11:58 07.05.2022 (Թարմացված է: 12:03 07.05.2022) ՔԿ–ն ուսումնասիրել է համացանցում շրջանառվող տեսանյութն այն մասին, թե վարորդներին ստիպել են բեռնատարներով փակել Կիևյան և Դավթաշենի կամուրջները:
ՀՀ քննչական կոմիտեն
քրեական գործ է հարուցել հավաքին մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով։
Մասնավորապես, ՔԿ պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ քննություն է տարվում՝ ընդդիմության կողմից կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու՝ Երևանի մի շարք երթևեկելի հատվածներ բեռնատարներով առերևույթ հարկադրաբար փակելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշվում է, որ նախօրեին համացանցում տեսանյութ է տարածվել, թե մայիսի 4-ին վարորդներին ստիպել են բեռնատարներով փակել Երևանի Կիևյան և Դավիթաշեն կամուրջների երթևեկելի հատվածները:
«Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել, որ ՍՊ ընկերությանը պատկանող «Iveco» բեռնատարի և «Mercedes-Benz» բետոնախառնիչի վարորդներն իրենց մեքենաներով փակել են Դավիթաշեն և Կիևյան կամուրջների երթևեկելի հատվածները։ Իսկ նույն ընկերության ևս 2 այլ բեռնատարների վարորդներ, որոնցից մեկը՝ «Iveco» բետոնախառնիչով, իսկ մյուսը՝ նույն մակնիշի բեռնատարով, փակել են Բաղրամյան պողոտայից դեպի Կասյան փողոց գնացող և Դավթաշենի կամրջի երթուղիները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Նախաքննության ընթացքում ուսումնասիրվել է համացանցում տարածված տեսանյութը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանգամանքները ստուգելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։