Երևանում մեկնարկեց կանանց երթը. ուղեկցող ոստիկանների մեծ մասը նույնպես կանայք են
12:46 07.05.2022 (Թարմացված է: 14:56 07.05.2022)
Բաժանորդագրվել
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, այլ հարազատներ նույնպես մասնակցում են երթին։
Երևանի Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց կանանց երթը։ Նշենք, որ առաջին շարքում ընդդիմադիր կին պատգամավորներն են։

1/5
© Sputnik / Aram Nersesyan
Կանանց երթը Երևանում

2/5
© Sputnik / Aram Nersesyan
Կանանց երթը Երևանում

3/5
© Sputnik / Aram Nersesyan
Կանանց երթը Երևանում

4/5
© Sputnik / Aram Nersesyan
Կանանց երթը Երևանում

5/5
© Sputnik / Aram Nersesyan
Կանանց երթը Երևանում
1/5
© Sputnik / Aram Nersesyan
Կանանց երթը Երևանում
2/5
© Sputnik / Aram Nersesyan
Կանանց երթը Երևանում
3/5
© Sputnik / Aram Nersesyan
Կանանց երթը Երևանում
4/5
© Sputnik / Aram Nersesyan
Կանանց երթը Երևանում
5/5
© Sputnik / Aram Nersesyan
Կանանց երթը Երևանում
Նրանց ուղեկցող ոստիկանների մեծամասնությունը նույնպես կանայք են։ Դա, հավանաբար, պայմանավորված է վերջին օրերին սոցցանցերում բարձրացած աղմուկով։ Բանն այն է, որ տեսանյութեր էին տարածվել, որոնցում երևում էր, որ տղամարդ ոստիկանները կին ցուցարարներին բերման ենթարկելիս երբեմն ոչ պատշաճ վարքագիծ են դրսևորում։

Կանանց երթը Երևանում ուղեկցում են կին ոստիկանները։
© Sputnik / Aram Nersesyan
Կանանց ձեռքին տարբեր գրություններով պաստառներ կան` «Ուժեղ կանայք, ուժեղ տղամարդիկ, ուժեղ պետություն», «Առյուծը առյուծ է` կին, թե տղամարդ», «Կանա՛յք, ոտքի՛, որ զոհեր չլինեն հանուն ոչնչի» և այլն։

Կանանց երթը Երևանում
© Sputnik / Aram Nersesyan
Երթի որոշ մասնակիցներ նաև իրենց երեխաներին են բերել։ Բացի այդ, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, այլ հարազատներ նույնպես մասնակցում են երթին` իրենց զոհված որդիների, այլ հարազատների լուսանկարներով դաջված շապիկներով։

1/2
© Sputnik / Aram Nersesyan
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, այլ հարազատներ մասնակցում են կանանց երթին։

2/2
© Sputnik / Aram Nersesyan
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, այլ հարազատներ մասնակցում են կանանց երթին։
1/2
© Sputnik / Aram Nersesyan
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, այլ հարազատներ մասնակցում են կանանց երթին։
2/2
© Sputnik / Aram Nersesyan
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, այլ հարազատներ մասնակցում են կանանց երթին։
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։