https://arm.sputniknews.ru/20220507/erevanic-meknarkec-ynddimadirneri-avtvoerty-depi-vanadzvor-41784863.html
Երևանից մեկնարկեց ընդդիմադիրների ավտոերթը դեպի Վանաձոր
Երևանից մեկնարկեց ընդդիմադիրների ավտոերթը դեպի Վանաձոր
Sputnik Արմենիա
Դեպի Վանաձոր գնացող մեքենաների միջից լսվում է «Զարթի՛ր, լաո» երգը։ 07.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-07T10:23+0400
2022-05-07T10:23+0400
2022-05-07T10:48+0400
երթ
ավտոերթ
դիմադրություն շարժում
վանաձոր
ընդդիմություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41477444_0:2:1601:902_1920x0_80_0_0_dbcb8b6750ef2d96b5d982f597fad163.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Երևանից մեկնարկել է ընդդիմադիրների ավտոերթը դեպի Վանաձոր։ Վարորդները մեքենաների վրա Արցախի և Հայաստանի դրոշներն են փակցրել, իսկ մեքենաների միջից լսվում է «Զարթի՛ր, լաո» երգը։Ի դեպ, շատ այլ վարորդներ ազդանշաններով ողջունում են ավտոերթի մասնակիցներին։Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը երեկ կայացած հանրահավաքի ժամանակ ասել էր, որ այսօր` մայիսի 7-ին, ժամը 13-ին, Վանաձորում տեղի կունենա հանրահավաք։ Նրա խոսքով` ճանապարհին կանգառներ էլ կլինեն։Բացի այդ, ժամը 12։00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակից երթ կմեկնարկի, որին կմասնակցեն միայն կանայք ու աղջիկները։ Իսկ երեկոյան` ժամը 18։00-20։00-ը, տեղի կունենա մշակութային միջոցառում, 20։00-ին հանրահավաք կլինի, որին էլ կհաջորդի երթը։Հիշեցնենք նաև, որ Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41477444_0:0:1345:1009_1920x0_80_0_0_edd2151bf60ccca56828e3f9c1951e13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երթ, ավտոերթ, դիմադրություն շարժում, վանաձոր, ընդդիմություն, հայաստան
երթ, ավտոերթ, դիմադրություն շարժում, վանաձոր, ընդդիմություն, հայաստան
Երևանից մեկնարկեց ընդդիմադիրների ավտոերթը դեպի Վանաձոր
10:23 07.05.2022 (Թարմացված է: 10:48 07.05.2022) Դեպի Վանաձոր գնացող մեքենաների միջից լսվում է «Զարթի՛ր, լաո» երգը։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Երևանից մեկնարկել է ընդդիմադիրների ավտոերթը դեպի Վանաձոր։ Վարորդները մեքենաների վրա Արցախի և Հայաստանի դրոշներն են փակցրել, իսկ մեքենաների միջից լսվում է «Զարթի՛ր, լաո» երգը։
Ի դեպ, շատ այլ վարորդներ ազդանշաններով ողջունում են ավտոերթի մասնակիցներին։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը երեկ կայացած հանրահավաքի ժամանակ ասել էր, որ այսօր` մայիսի 7-ին, ժամը 13-ին, Վանաձորում տեղի կունենա հանրահավաք։ Նրա խոսքով` ճանապարհին կանգառներ էլ կլինեն։
Բացի այդ, ժամը 12։00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակից երթ կմեկնարկի, որին կմասնակցեն միայն կանայք ու աղջիկները։ Իսկ երեկոյան` ժամը 18։00-20։00-ը, տեղի կունենա մշակութային միջոցառում, 20։00-ին հանրահավաք կլինի, որին էլ կհաջորդի երթը։
Սաղաթելյանի խոսքով` քաղաքացիները ցանկություն են հայտնել ժամը 13։00-14։00-ն բարձր երաժշտությամբ շրջել Երևանում, սակայն պետք է հնչեն բացառապես երկու երգ` «Արցախն է կանչում» և «Զարթի՛ր, լաո»։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։