https://arm.sputniknews.ru/20220507/akciaji-masnakicneric-meky-kalanavvorvel-e-vostikanakan-meqenan-vnaselu-hamar-qk-41790107.html
Ակցիայի մասնակիցներից մեկը կալանավորվել է ոստիկանական մեքենան վնասելու համար. ՔԿ
Ակցիայի մասնակիցներից մեկը կալանավորվել է ոստիկանական մեքենան վնասելու համար. ՔԿ
Sputnik Արմենիա
ՔԿ–ն տեղեկացնում է, որ կալանավորվածին քրեական օրենսգրքի 2 հոդվածով մեղադրանք է առաջադրվել։ 07.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-07T13:22+0400
2022-05-07T13:22+0400
2022-05-07T13:30+0400
հհ քննչական կոմիտե
հհ ոստիկանություն
բողոքի ակցիա
դիմադրություն շարժում
երևան
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41567503_0:84:1600:984_1920x0_80_0_0_b008629ad072f85057e141effd119075.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ընդդիմության ակցիաների մասնակից մի քաղաքացի է կալանավորվել։ ՔԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2 քաղաքացի ձերբակալվել էր Աթենք և Իսակով փողոցների հատման խաչմերուկում խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու կասկածանքով։ Նրանցից մեկը կալանավորվել է։Գործը վերաբերում է մայիսի 5-ի իրադարձություներին, երբ Երևան քաղաքի Աթենքի և Իսակովի փողոցների խաչմերուկում մի խումբ ցուցարարներ փակել էին փողոցի երթևեկելի հատվածը:Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41567503_89:0:1512:1067_1920x0_80_0_0_bdb4d75bfa7ed8e847c233ca7a711345.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, հհ ոստիկանություն, բողոքի ակցիա, դիմադրություն շարժում, երևան, ընդդիմություն
հհ քննչական կոմիտե, հհ ոստիկանություն, բողոքի ակցիա, դիմադրություն շարժում, երևան, ընդդիմություն
Ակցիայի մասնակիցներից մեկը կալանավորվել է ոստիկանական մեքենան վնասելու համար. ՔԿ
13:22 07.05.2022 (Թարմացված է: 13:30 07.05.2022) ՔԿ–ն տեղեկացնում է, որ կալանավորվածին քրեական օրենսգրքի 2 հոդվածով մեղադրանք է առաջադրվել։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ
քննչական կոմիտեն հայտնում է, որ ընդդիմության ակցիաների մասնակից մի քաղաքացի է կալանավորվել։ ՔԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2 քաղաքացի ձերբակալվել էր Աթենք և Իսակով փողոցների հատման խաչմերուկում խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու կասկածանքով։ Նրանցից մեկը կալանավորվել է։
Գործը վերաբերում է մայիսի 5-ի իրադարձություներին, երբ Երևան քաղաքի Աթենքի և Իսակովի փողոցների խաչմերուկում մի խումբ ցուցարարներ փակել էին փողոցի երթևեկելի հատվածը:
«Ոստիկանության ծառայողները հորդորել են ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն վերջիններս չեն ենթարկվել ճանապարհն ազատելու՝ ոստիկանների օրինական պահանջներին։ Սրա կապակցությամբ վերջիններս բերման են ենթարկվել, որի ընթացքում աղմկել են, հայհոյել, բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին։ Այդ ընթացքում նրանցից մեկը ոտքով հարվածել և վնասել է ավտոմեքենայի հետևի դուռը և դռան ապակին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։