00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունը երաշխավորում է Փաշինյանի ու իշխանության անդամների ֆիզիկական անվտանգությունը

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2022
Բաժանորդագրվել
Արթուր Վանեցյանը նաև անդրադարձել է իշխանափոխությունից հետո նոր իշխանության ձևավորման մասին հարցին։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Հանրությունն ընդդիմությունից սպասում է այն մարդկանց անունների հրապարակումը, որոնք լինելու են Փաշինյանից հետո։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ունեցած իր ելույթում ասաց ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը ընդդիմության շարժման ղեկավարներից է։
Վանեցյանը սրանով է բացատրում, որ հանրության ավելի լայն շերտերը չեն միանում պայքարին։ Վանեցյանն անուններ չտվեց, միայն վստահեցրեց, որ ընդդիմությունն ունի ներկայիս իշխանությունից մի քանի անգամ ավելի կադրային ռեզերվ։
«Ով կլինի հետագայում երկրի ղեկավարը կամ ումից կազմված կլինի կառավարությունը, կլուծվի ընթացքում»,- ասաց Վանեցյանը։
Ընդդիմության ներկայացուցիչը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ է լինելու Փաշինյանի հետ իշխանափոխությունից հետո։

«Ես և բոլորը պետք է երաշխավորենք Նիկոլ Փաշինյանի և այսօրվա իշխանության անդամների ֆիզիկական անվտանգությունը։ Այսինքն` մարդը պետք է իմանա, որ իրեն որևէ բան չի լինելու։ Բայց դրա հետ մեկտեղ, պետք է լինի քննություն, որի արդյունքում եթե կապացուցվի այս կամ այն անձի, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի մեղքը կատարված հանցագործությունների մեջ, նրանք պետք է պատժվեն»,- ասաց Վանեցյանը։

Նշենք, որ քիչ առաջ Երևանի Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց ընդդիմության բողոքի հերթական ակցիան։
Մասնակիցները մի քանի խմբերով շարժվեցին տարբեր ուղղությաններով` իրականացնելու անհնազանդության այսօրվա ակցիաները։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Լրահոս
0