00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինան պատրաստվում է քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ իրականացնել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցՄիխայիլ Միզինցև
Միխայիլ Միզինցև - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2022
Միխայիլ Միզինցև
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Խարկովի մերձակայքում ուկրաինացի գրոհայինները, թաքնվելով խաղաղ բնակիչների հետևում, շարժվել են ՌԴ ԶՈւ-ի ուղղությամբ և զինվորականներին հրահրել են կրակ բացել։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:

«Այսօր Խարկովի մարզի Ցիրկունա բնակավայրում ազգայնականները ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով հավաքել են տեղի բնակիչներին և նրանց տեղափոխել Բորշչևայա գյուղի հարավային ծայրամասեր, որտեղ գրոհայինները, մարդկանց օգտագործելով որպես «կենդանի վահան», մարտական շփման գծի մոտ շարժվել են ռուսական զորքերի ստորաբաժանումների ուղղությամբ՝ նրանց հրահրելով կրակ բացել խաղաղ քաղաքացիների վրա»,- ասել է գեներալը:

Նա հստակեցրել է, որ կրակային ճշգրիտ գործողությունների արդյունքում ուկրաինական ազգայնականների մի մասը ոչնչացվել է, մյուսները փախել են:
«Ընդ որում՝ խաղաղ քաղաքացիները չեն տուժել»,- շեշտել է Միզինցևը։
Նեոնացիստներն ականապատել են քիմիական նյութեր, այդ թվում՝ ամոնիակ պարունակող տարաները, որպեսզի պայթեցնեն, եթե ստիպված լինեն թողնել այն դիրքերը, որոնք կահավորել են Սևերոդոնեցկի «Ազոտ» ձեռնարկությունում։
Ուկրաինայի զինյալները Սևերոդոնեցկի «Ազոտ» ձեռնարկությունում ծանր սպառազինություն են տեղակայել և որպես կենդանի վահան են պահում ավելի քան հազար մարդու` ՀԿՌՀ-ներից պարբերաբար գնդակոծելով Պերվոմայսկը, Ստախանովը և Կալինովոն։
Նա հստակեցրել է, որ դա արվել է ամերիկյան և բրիտանական «մարզիչների» ցուցումով:
Նրա խոսքով` Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մտադիր է Խերսոնի և Դնեպրոպետրովսկի մարզերում քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ իրականացնել, որպեսզի դրա համար մեղադրի ՌԴ զինվորականներին։
«Հավաստի տեղեկություններով` Խերսոնի մարզի Վիսոկոպոլիե, Իվանովկա, Կնյազևկա և Տոպոլինո բնակավայրերում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզի Ապոստոլովո շրջանում մինչև 2022 թվականի մայիսի 6–ը` ժամը 24:00-ն, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ է ծրագրում հետագայում Ռուսաստանի զինված ուժերին մեղադրելու համար», - ասել է Միզինցևը:
Ընդ որում` եթե ավելի վաղ նման սադրանքների նախապատրաստման ժամանակ խաղաղ բնակչությունը դուրս էր բերվում պլանավորված շրջանից, ապա հիմա առավելագույն արձագանք ստանալու համար բնակչությունը չի իրազեկվել։
Ռուսական ՀՕՊ-ն ուկրաինական Սու-27 կործանիչ ու 7 ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ
«Նախապես զգուշացնում ենք «քաղաքակիրթ Արևմուտքին», ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, որ Ուկրաինայի իշխանությունները ծրագրում են այս և այլ սադրանքները լայնորեն տարածել արևմտյան ԶԼՄ-ների և տարբեր ինտերնետ - ռեսուրսների միջոցով` որպես հեղինակ ներկայացնելով ռուսներին», - ասել է գեներալը:
Միզինցևը հայտնել է նաև, որ Ռուսաստանը ռազմական հատուկ գործողության ընթացքում Ուկրաինա է հասցրել ավելի քան 18 հազար տոննա մարդասիրական բեռ, անցկացվել է 977 մարդասիրական ակցիա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 72-րդ օրը։
Լրահոս
0