https://arm.sputniknews.ru/20220506/havaqnerin-masnakcelu-hamar-gumarvov-shahagrgrelu-kaskatsanqvov-2-tghamardu-en-dzerbakalel-41761278.html
Հավաքներին մասնակցելու համար փողով շահագրգռելու կասկածանքով 2 տղամարդու են ձերբակալել. ՔԿ
Հավաքներին մասնակցելու համար փողով շահագրգռելու կասկածանքով 2 տղամարդու են ձերբակալել. ՔԿ
Sputnik Արմենիա
ՀՀ քննչական կոմիտեն անդրադարձել է համացանցում հրապարակված ձայնագրությանը, որում երկու հոգի խոսում են փողի մասին։ 06.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-06T16:41+0400
2022-05-06T16:41+0400
2022-05-06T17:01+0400
հայաստան
փող
հատուկ քննչական ծառայություն (հքծ)
հանրահավաք
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Քննչական կոմիտեն հայտնում է, որ երկու քաղաքացի է ձերբակալվել ընդդիմության հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հատկանիշներով։Մայիսի 5-ին համացանցում տարածվել է մի ձայնագրություն, որում երկու անձինք հեռախոսազրույցում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը: Տղամարդկանցից մեկը մյուսին հարցնում է, թե երեկ ինչքան փող են տվել։ Մյուսը պատասխանում է` Բաղրամյանն էլ հետը` 200։Ձեռնարկվում են քննչական գործողություններ: Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փող քննչական հավաք հանրահավաք
փող քննչական հավաք հանրահավաք
Հավաքներին մասնակցելու համար փողով շահագրգռելու կասկածանքով 2 տղամարդու են ձերբակալել. ՔԿ
16:41 06.05.2022 (Թարմացված է: 17:01 06.05.2022) ՀՀ քննչական կոմիտեն անդրադարձել է համացանցում հրապարակված ձայնագրությանը, որում երկու հոգի խոսում են փողի մասին։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Քննչական կոմիտեն հայտնում է, որ երկու քաղաքացի է ձերբակալվել ընդդիմության հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հատկանիշներով։
Մայիսի 5-ին համացանցում տարածվել է մի ձայնագրություն, որում երկու անձինք հեռախոսազրույցում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը: Տղամարդկանցից մեկը մյուսին հարցնում է, թե երեկ ինչքան փող են տվել։ Մյուսը պատասխանում է` Բաղրամյանն էլ հետը` 200։
«Պարզվել է նշված անձանց ինքնությունը, որոնք Արմավիրի մարզի՝ 1966 և 1967թթ. ծնված բնակիչներ են: Տվյալներ են ստացվել, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի հիշյալ բնակիչներից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին նյութապես շահագրգռել է այլ անձանց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ձեռնարկվում են քննչական գործողություններ: Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։